TeleTrade-ի շքանշաններն ու մրցանակները

Ժամանակակից TeleTrade-ը զբաղեցնում է թոփ դիրքեր լավագույն Ֆորեքս բրոկերների վարկանիշում: Բացի այդ, գործի նկատմամբ սեփական արհեստավարժության և գրագետ մոտեցման շնորհիվ ընկերությունը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել մրցանակներով միջազգային միջոցառումների ժամանակ: Այս ամենը խոսում է ոչ միայն ծառայության որակյալ մատուցման և հաճախորդների նկատմամբ ուշադրության, այլ նաև անթերի վարկանիշի մասին, որը նույնպես TeleTrade-ի առավելություններից է:


«2017 թ. Եվրոպայի լավագույն ֆորեքս բրոկեր»

Ըստ CFI.co (Capital Finance International) ամսագրի՝ TeleTrade ընկերությունը ճանաչվել է «2017 թ. Եվրոպայի լավագույն ֆորեքս բրոկեր»:
Մրցանակը հաստատում է տրամադրվող ծառայությունների մասնագիտական մակարդակը և բարձր որակը, արդարացնում է հաճախորդների վստահությունը:


Best CFD Broker Europe 2015

«TeleTrade» ընկերությունը «Global Banking & Finance Review»-ի կողմից արժանացել է «Best CFD Broker Europe 2015» («2015 թ. լավագույն CFD բրոկեր Եվրոպայում») մրցանակին: Մրցանակը հանձնվել է՝ ի նշան ընկերության՝ CFD գործիքների լայն ընտրանու տրամադրման միջոցով հաճախորդների առևտրային փորձի կատարելագործմանն ուղղված անդադար ճիգերի ճանաչման:

Best Forex Customer Service Broker Europe 2015

«TeleTrade» ընկերությունը՝ ֆինանսական ծառայությունների միջազգային մատակարարը, «Global Banking & Finance Review» հրատարակության կողմից պարգևատրվել է բարձր նշանակություն ունեցող մրցանակով՝ «Best Forex Customer Service Broker Europe 2015» («Եվրոպայում 2015 թ. լավագույն Forex բրոկեր հաճախորդների սպասարկման գծով»): Ընկերությունը այս մրցանակին արժանանում է արդեն երրորդ անգամն անընդմեջ՝ ի նշան հաճախորդների բացառիկ աջակցության վկայության: «TeleTrade» ընկերությունը մշտապես իր հաճախորդների կողքին է և ապահովում է հաճախորդների անգերազանցելի սպասարկում՝ ձգտելով բավարարել իր հաճախորդների առավելագույն պահանջները: Ընկերության՝ ամբողջ աշխարհով ընդգրկված ավելի քան 200 գրասենյակները տրամադրում են մասնագիտացված աջակցություն՝ օրական 24 ժամ, շաբաթական 5 օր: «TeleTrade» ընկերության ձգտումն է մշտապես լինել Forex շուկայի զարգացման առաջնագծում և տրամադրել յուրաքանչյուր հաճախորդի անթերի անհատական սպասարկում:

«Global Banking & Finance Review Awards»-ի կողմից մրցանակի հանձնումը արտացոլում է համաշխարհային ֆինանսական սեկտորում տեղի ունեցող նորարությունները, ձեռքբերումները, ռազմավարությունները, պրոգրեսիվ և հեռանկարային փոփոխությունները: «Global Banking & Finance Review»-ի կողմից կատարվող մրցանակաբաշխությունը ստեղծվել է այն ընկերությունների ճանաչման նպատակով (անկախ նրանց չափերից), որոնք լավագույն կերպով են դրսևորել իրենց ֆինանսների աշխարհի որոշակի ճյուղում:


«Լավագույն ֆորեքս բրոկեր Եվրոպայում 2013» և «Լավագույն առևտրային հարթակ Հարավային Եվրոպայում 2013»

TeleTrade ընկերությունների խումբը միջազգային մրցանակի դափնեկիր է ֆինանսների ոլորտում Global Banking & Finance Review-ի կողմից 2 անվանակարգում՝ «Եվրոպայի լավագույն ֆորեքս-բրոկեր հաճախորդների սպասարկման գծով 2013» և «Լավագույն առևտրային հարթակ Հարավային Եվրոպայում 2013»:

Մրցանակը սահմանվել է 2011 թ. Global Banking & Finance Review ինտերնետ հրատարակչության կողմից: Global Banking & Finance Review-ն պատմում է բիզնեսի և ֆինանսների ոլորտի գլխավոր միջազգային նորությունների մասին, հրապարակում է բացառիկ հարցազրույցներ համաշխարհային առաջատար newsmaker-ների հետ: Global Banking & Finance Review-ի մրցանակները հանձնվում են փորձագետների գնահատականների հիման վրա և ֆինանսական ծառայությունների որակի ինքնատիպ նշան են:

«2012 թ-ի Forex բրոկեր» տիտղոս

«2012 թ-ի Forex բրոկեր» հեղինակավոր մրցանակը TeleTrade-ը ստացել է նոյեմբերի 24-ին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Ֆինանսական աշխարհի մրցանակ»-ի շրջանակներում: Այն ֆինանսական և մեծ մրցույթների միջավայրում առավել հայտնիներից մեկն է, որը որոշում է ոլորտի արհեստավարժներին և նշում է մեկ տարվա ընթացքում առաջնորդի որակներ ցուցաբերած տարբեր ընկերություններ:

Նմանօրինակ մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է համառորեն և տքնաջան աշխատել, չէ՞ որ մրցանակը հավասարազոր է հաջողակ ճանաչվելուն և գործունեության ամենաբարձր գնահատականին:


«Տարվա կազմակերպություն» մրցանակ «Աշխատատեղերի ստեղծման համար» անվանակարգում

Ռուսաստանի Դաշնության ազգային մրցանակաբաշխությունը նույնպես չշրջանցեց TeleTrade-ը` պարգևատրելով ընկերությանը «Տարվա կազմակերպություն» տիտղոսով «Աշխատատեղերի ստեղծման համար» անվանակարգում:

Նմանօրինակ մրցանակի ստացումը TeleTrade-ի ճանաչումն է որպես գերազանց հեռանկարներով և հիանալի աշխատանքային պայմաններով, դինամիկ կերպով զարգացող ընկերություն: Եվ իսկապես, TeleTrade-ը մշտապես պայքարել է միայն իր հաճախորդներին և աշխատակիցներին լավագույն պայմաններ տրամադրելու համար:.

2012 թ. տվյալ մրցանակը արդեն երրորդ անգամ հանձնվեց TeleTrade-ին:

«Forex Expo Awards 2012» մրցանակ «Best CFD Broker» անվանակարգում

«Moscow Forex Expo 2012» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որը մասնագիտացած է բորսային ոլորտի վրա, TeleTrade ընկերությունը հաղթեց «Best CFD Broker» անվանակարգում: Քվեարկությունը, որի արդյունքում և պարգևատրում էին մրցանակով, բաց էր և առավելագույնս թափանցիկ:


«Ռուսաստանի ֆինանսական էլիտա 2012» մրցանակ «Տարվա գործատու Forex ֆինանսական շուկայում» և «Տարվա կազմակերպություն Forex ուսուցման ոլորտում» անվանակարգերում

Պաշտոնական միջոցառման ընթացքում, որի ժամանակ տեղի ունեցավ «Ռուսաստանի ֆինանսական էլիտա 2012» մրցանակի հանձնումը, TeleTrade ընկերությունը նշված էր միանգամից երկու կատեգորիայում` «Տարվա գործատու Forex ֆինանսական շուկայում» և «Տարվա կազմակերպություն Forex ուսուցման ոլորտում»:

Մրցանակաբաշխության հիմնադրման տարին համարվում է 2002 թվականը: Դրանից սկսած` մրցանակաբաշխությանը պարգևատրվում են միայն նրանք, ովքեր ամենաշատն են արժանի: Հավակնորդներին ներկայացվող պահանջները բավական խիստ են, և ոչ բոլորը կարող են համապատասխանել դրանց:

Լավագույնների ցուցակում հայտնվելու և մրցանակի դափնեկիր դառնալու համար անհրաժեշտ է ունենալ գերազանց վարկանիշ և մշտապես հետևել ֆինանսական ոլորտի օրենսդրությանը:

«Best Forex broker in Russia and the CIS» մրցանակ (Լավագույն բրոկերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում) «Forex Expo Awards 2011» ցուցահանդեսի հովանու ներքո

«Ռուսաստանի լավագույն Forex-բրոկեր» TeleTrade-ը դարձել է 2011 թ.: Մրցանակը մատնանշում է ընկերության նպատակասլացությունը, նաև մատուցվող ծառայության որակը և հաճախորդների հետ գերազանց աշխատանքը: Մրցանակը հանձնվել է «Forex Expo Awards 2011»-ի շրջանակներում:


«Վարկանիշ և վստահություն» անվանակարգ «Տարվա կազմակերպություն» ազգային մրցանակաբաշխության շրջանակներում

«Տարվա կազմակերպություն» ազգային մրցանակաբաշխությունը բիզնես ոլորտում արդեն երկրորդ անգամ է սահմանում TeleTrade-ը որպես «Վարկանիշ և վստահություն» անվանակարգում մրցանակակիր, ինչն օգնում է ընկերությանը համոզվել, որ աշխատանքային և զարգացման ուղղությունները ճիշտ են ընտրվել:

«Forex Broker №1» մրցանակ

2011 թ. մարտի 9-ին Global Forex Awards (GFA) միջազգային անկախ կազմակերպության կողմից TeleTrade-ին շնորհված մրցանակը այն պարգևն է, որով կազմակերպությունը հպարատնում է ամենից շատ, չէ՞ որ այն բորսային ծառայությունների ոլորտում մեր կողմից ձեռքբերված բարձունքների մարմնավորումը և ճանաչումն է:

Այս շքանշանը շնորհվել է ընկերությանը անընդհատ կատարելագործման և գործունեության բոլոր հնարավոր ոլորտների բարելավման ընթացքում: Հենց դա էլ մատնանշել է TeleTrade-ի գնահատումն իրականացրած GFA փորձագիտական հանձնաժողովը:


«Տարվա ընկերություն» ազգային մրցանակ «Հուսալիության և կայունության համար» անվանակարգում

2010 թվականը սկսվեց TeleTrade-ին «Տարվա կազմակերպություն» ազգային մրցանակի հանձնմամբ: «Հուսալիության և կայունության համար» հեղինակավոր անվանակարգը դարձավ ընկերության մրցանակը հաճախորդների համար ծառայությունների որակի բարելավման և բաց սոցիալական քաղաքականության հարթման ոլորտում համառ աշխատանքի համար:

«Forex Expo Awards 2010» միջազգային ցուցահանդես. «Broker of the year» մրցանակ

«Տարվա բրոկեր» TeleTrade-ը դարձավ 2010 թ.: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ «Forex Expo Awards 2010» ցուցահանդեսի հովանու ներքո: Հարկ է նշել, որ քվեարկությունը բաց է եղել, և յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել արտահայտվելու: Այդ իսկ պատճառով արդյունքներն արտացոլում են գործի իրական վիճակը և հաճախորդների լոյալությունը նրանց, ում շնորհվում է մրցանակը:


«Forex Expo Awards 2010» միջազգային ցուցահանդես. «Best CFD Broker» մրցանակ

«Լավագույն CFD բրոկեր» մրցանակը շնորհվում է այն բրոկեր կազմակերպություններին, որոնք կարողացել են ստեղծել առավել հաճելի պայմաններ CFD ֆինանսական գործիքների ողջ բազմազանությամբ առևտրի համար:

«Forex Expo awards 2009» միջազգային ցուցահանդես. «Best Standard - Forex Broker» անվանակարգ

«Best Standard - Forex Broker» մրցանակը շնորհվում է այն դիլինգային կենտրոններին, որոնք կարողացել են կյանքի կոչել սպասարկման և սեփական գործունեության բարձր ստանդարտներ: Հաղթողները որոշվում են անկախ քվեարկության միջոցով:


«Ֆինանսական շուկայում Եվրոպայի լավագույն ձեռնարկություն» տիտղոս

TeleTrade-ը դարձավ «Ֆինանսական շուկայում Եվրոպայի լավագույն ձեռնարկություն»` ցուցադրելով զարգացման բարձր ցուցանիշներ, որոնք անհամեմատելի են մյուս կազմակերպությունների հետ իրենց դինամիկայով:

Մրցանակաբաշխության բնօրրան է համարվում Մեծ Բրիտանիան, իսկ հիմնադիր` «Europe Business Assembly»-ը (EBA): Մրցանակաբաշխության ստեղծման նպատակը կազմակերպությունների հաջողությունները և ձեռքբերումները շուկայական մրցակցության, հաճախորդների սպասարկման և ճիշտ կառավարման սկզբունքների ոլորտում խրախուսելու ցանկությունն էր:

«Եվրոպական որակ» մրցանակ

«Եվրոպական որակ» մրցանակը TeleTrade ընկերությունների խումբը ստացել է 2004 թ.: Այս պարգևը հավուր պատշաճին գնահատեց ղեկավար անձնակազմին, աշխատակիցներին և այն պայմանները, որոնք ստեղծվել էին կազմակերպության կողմից հաճախորդների առևտրի համար առավել հարմար և հաճելի պայմանների տրամադրման նպատակով: