Նորություններ

January 2015 22

QE-ն որպես դեֆլյացիայի դեմ պայքարի միջոց

Դեֆլացիոն իրավիճակը Եվրագոտում առաջացնում է մի շարք խնդիրներ:  Նախ այն բացասական ազդեցություն է ունենում վերջնական սպառման վրա, սպառողները իրենց գնումները հետաձգում են հույս ունենալով որ գները հետագայում նվազելու են: Միևնույն ժամանակ նույն կերպ է վարվում նաև բիզնեսի ոլորտը, նրանք հետաձգում են իրենց ծախսերը հետագայում ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Արդյունքում ընդհանուր սպառումը ունենում է մեծ նվազում: Վերոնշյալը հանգեցնում է նրան, որ եկամուտների մակարդակը նվազում է արդյունքում նվազում են նաև աշխատավարձի մակարդակները և երկորդական բացասական ազդեցությունն են տարածում սպառման վրա: Բարձր գործազրկությոան մակարդակի 11,5%-ի հետ միասին գների անընդհատ նվազում տանում է Եվրագոտու տնտեսությունը ճգնաժամի: Այսպիսի իրավիճակում հիմնականում իրականցվում է խթանող դրամավարկային քաղաքականություն առաջնային նվազեցվում է տոկոսադրույքները, այնուհետև կարող է իրականցվել նաև էժան փողերի քաղաքականություն: Ըստ կանխատեսումների Եվրագոտու դեֆլացիան հաղթահարելու համար ԵԿԲ-ն իրականցնելու է 1.1 տրիլիոն ակտիվների գնում:

 Այս ծրագիրը կլինի սեպտեմբեր ամսին իրականցված ակտիվներով պաշտպանված բաժնետոմսերի գնման ծրագրի շարունակություն, որի համար ԵԿԲ-ն արդեն ծախսել է 35 մլրդ. Եվրո: Պետական պարտատոմսերի գնումները կիրականցվի 50մլրդ ամսական  միչև 2016 թ-ի վերջ: Ըստ կանխատեսումների նաև ԵԿԲ-ն կմեծացնի իր առևտրային հաշվեկշիռը մինչև 3 տրիլիոն եվրո: Չի բացառվում նաև տոկոսադրույքների մակարդակի նվազեցումը և այն հնարավոր է դառնա -0.2%: Ինչի արդյունքում եվրոի շարունակական արժեզրկումը անխուսափելի է: Շուկայում կնկատվեն բավական մեծ տատանումներ: Վերոնշյալ միջոցառումներվ հավանաբար հնարավոր կլինի հաղթահարել դեֆլացիան և ապահովել հետագա տնտեսական աճ:

ԵԿԲ-ի կողմից իրականցվող հետագա դրամավարկային քաղաքականության մասին ավելի հստական կիմանանք միայն նիստից հետո, որը տեղի կունենա այսօր 17:30, իսկ տոկոսադրույքի փոփոխման մասին կիմանաք այսօր 16:45: