Որակյալ և գործուն բիզնես TeleTrade-ի հետ

Արդյունավետ բիզնես կառուցելու մեջ հետաքրքրված բոլոր անձիք կարող են ուշադրություն դարձնել TeleTrade ընկերությունների խմբի հովանու ներքո սեփական գործ հիմնելու հնարավորության վրա, որը հզոր և ճանաչված բրենդ է ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Համագործակցության առաջարկվող միջոցներից մեկն ընտրելով` դուք ձեր բիզնեսի ստեղծման մի քայլ եք անում, որն աշխատելու է ձեզ համար:

Համատեղ բիզնեսի «Ներկայացուցիչ բրոկեր» տարբերակը

Ներկայացուցիչ բրոկերը սեփական բիզնես ստեղծելու տարբերակներից մեկն է` օգտագործելով TeleTrade ընկերությունների խմբի հզորությունը: Համագործակցության այս տեսակը համապատասխանում է ձեզ, եթե`

  • շփվողականությունը ձեր գերիշխող հատկանիշն է, և դուք հեշտությամբ հարաբերվում եք շրջապատում,
  • դուք ունեք ֆինանսական ծառայությունների վաճառքի փորձ կամ պատրաստ եք դա սովորել,
  • դուք պատրաստ եք և ցանկանում եք տարածել տեղեկատվություն TeleTrade ընկերությունների խմբի ծառայությունների և գործունեության ոլորտի մասին` ներգրավելով նոր հաճախորդներ:

TeleTrade ընկերությունների խմբի հաճախորդը դարձող մարդիկ հաշիվ են բացում և սկսում առևտուր իրականացնել արժութային շուկայում. սա հենց ձեր եկամուտն է: Դուք եկամտից տոկոս եք ստանում: Կարևոր է նշել, որ բրոկեր ներկայացուցչի հիմնական խնդիրը միայն հաճախորդների ներգրավումը և TeleTrade ընկերությունների խմբի մասին տեղեկատվության տարածումն է:

Միևնույն ժամանակ աշխատանքային գործընթացը չափազանց պարզ է`

Դուք շփվում եք մարդկանց հետ

պատմում եք նրանց Ֆորեքսում առևտրի
և TeleTrade ընկերությունների խմբի հետ
աշխատանքի առավելությունների մասին:

Հետևելով ձեր խորհրդին` մարդիկ դառնում
են ընկերության մշտական հաճախորդներ
և անհատական հաշիվ բացում:

Ձեր աշխատավարձը յուրաքանչյուր ներգրավված
հաճախորդի գործարքից տոկոս է:

Մեր ընկերությունը տալիս է համագործակցության հարմարավետ պայմանների և արդյունավետ վաճառքին ուղղված նյութական ու տեխնիկական բազայի տրամադրման հուսալի երաշխիք`

  • բոլոր անհրաժեշտ գովազդային բուկլետները, ֆիրմային ապրանքը և այլն,
  • ֆինանսական ծառայությունների վաճառքների և ֆինանսական աշխարհի հիմունքների ուսուցում TeleTrade ընկերությունների խմբի գրասենյակներում,
  • վաճառքների և տեղեկատվության տարածման հարցով խորհրդատվություններ:

Միևնույն ժամանակ մենք ստեղծում ենք բոլոր պայմանները հաջող վաճառքի համար՝

  • Տրամադրում ենք գովազդային նյութեր (բուկլետներ, հուշանվերներ և այլն):
  • Անցկացնում ենք TeleTrade ընկերությունների խմբի կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ ուսումնական դասընթացներ:
  • Խորհրդատվություն ենք տրամադրում վաճառքի հետ կապված բոլոր հարցերով:

Համատեղ բիզնեսի «Ֆրանչայզինգ» տարբերակը

Ֆրանչայզինգը ունակ է դառնալ ձեր բիզնեսի հիմք այն դեպքում, եթե`

  • դուք անձնապես հետաքրքված եք հզոր և հեռանկարային բիզնեսի ստեղծմամբ,
  • դուք տիրապետում եք ֆինանսական ոլորտի մասին գիտելիքներին կամ պատրաստ եք սովորել,
  • դուք վստահ եք զգում ձեր բնակավայրի աշխատանքի առանձնահատկությունների և հարցերի մեջ և ունակ եք կազմակերպել պատրաստի սխեմաներով որակյալ բիզնես գործընթացներ:

Կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ դրական պատասխանի դեպքում մենք պատրաստ ենք առաջարկել TeleTrade հայտնի բրենդը կրող բիզնեսի ստեղծման հնարավորություն:

Ֆրանչայզինգ համակարգով բացելով սեփական գործը` դուք ստանում եք`

  • TeleTrade բրենդը օգտագործելու հնարավորություն և իրավաբանորեն ամրագրված իրավունք,
  • արդեն պատրաստի և եկամուտ բերող ստուգված բիզնես-մոդել,
  • մեր ընկերության մասնագետների խորհրդատվական աջակցությունը, ովքեր կօգնեն մշակել գովազդային ռազմավարություն, որն էլ իդեալականորեն կհամապատասխանի ձեր տարածաշրջանի յուրահատկությանը և դիրքորոշման առանձնահատկությանը:

Միևնույն ժամանակ գործառման գործընթացը չափազանց պարզ է`

TeleTrade-ի բրենդով բիզնեսի հիմնում:

Ձեր եկամուտը բաղկացած կլինի գրասենյակում տրամադրվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների արժեքից:

TeleTrade-ը ստանում է սպրեդ ձեր ընկերության հաճախորդների կողմից իրականացված առևտրային գործարքներից:

Մեզ հետ սեփական բիզնես սկսելու դեպքում դուք ստանում եք՝

  • մեր բրենդը օգտագործելու իրավունք
  • եկամուտ բերող պատրաստի բիզնես-մոդել
  • մեր մասնագետների կողմից տեղեկատվական աջակցություն
  • ձեր տարածաշրջանում գովազդային ակցիայի իրականացմանը աջակցություն (մարկետինգի մեր բաժինը ստեղծում է գովազդային նյութեր՝ ձեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով):

ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ