TeleTrade ընկերությունների խմբի կրթական գործունեությունը ֆինանսի ոլորտում

TeleTrade ընկերությունների խումբը կրթական գործունեությունը միշտ առանձնացրել է զարգացման իր ուղղություններին հատուկ կատեգորիայի մեջ: Ընտրված դասընթացը կենտրոնանում է մի քանի կարևոր պահերի վրա`


  • համաշխարհային շուկաների ֆինանսավորման, ինչպես նաև արժութային շուկաներում առևտրի կանոնների մասին գիտելիքների տարածում,
  • անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում և տրամադրում, նաև տնտեսագիտական և ֆինանսական մասնագիտությամբ ուսանողների ուսուցման բազմակողմանի աջակցում, ովքեր կդառնան Հայաստանի ֆինանսական շուկայի ապագան,
  • աշխատանք վերլուծական բազայի շուրջ, որը ներառում է ֆինանսական շուկաների վարքագծի կանխատեսման և վերլուծության նոր մեթոդների մշակում ,
  • ֆինանսական շուկաների աշխատանքի վերաբերյալ գիտելիքների որակի անընդհատ և մեթոդիկ բարձրացում:

Ուսուցման ոլորտում գլխավոր ուղղվածություն է`

  • Ֆինանսական շուկաների մասին գիտելիքների դաշտի բարելավում և ընդլայնում

    Արժութաբորսային առևտրի ուսումնասիրման կենտրոնը (ЦИВБТ), որը ստեղծվել է ֆինանսական շուկաների և դրանց գործառման գործառույթների մասին գիտելիքների անընդհատ բարելավման և ընդլայնման համար:

    TeleTrade ընկերությունների խումբը անցկացնում է ֆինանսական շուկաների գործառման ոլորտի անընդհատ հետազոտություններ:

    Հայաստանի ֆինանսական շուկան երկար ժամանակ է` ակտիվ զարգանում է: Հենց դրա համար նրան անհրաժեշտ է գիտելիքների ամուր բազա և հետազոտական գործունեություն, որը կօգնի գտնել շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացման առավել խելամիտ ուղիները, նաև առանձնացնել զարգացման կարևոր տենդենցները:
    Անխոս, շուկան ուսումնասիրվում է և' պետական, և' մասնավոր հետազոտական կենտրոնների կողմից, բայց ֆինանսական ոլորտի առանձնահատկությունները իմացող մասնագետ-պրակտիկները նույնպես կարող են ունենալ իրենց ծանրակշիռ ներդրումը այդ գործընթացի արագացման մեջ: Այդ պատճառով TeleTrade ընկերությունների խումբը հիմնել է Արժութաբորսային առևտրի ուսումնասիրության կենտրոնը (ԱԱՈՒԿ), որի հիման վրա էլ իրականացվում են հետազոտությունները:
    ԱԱՈՒԿ-ի հիմնադիրներից մեկը Իրինա Կավերինան է` Ֆորեքս շուկայի վերաբերյալ հանրահայտ դասագրքի հեղինակը: Բացի այդ, նա ֆինանսական շուկաների շարժի կանխատեսման ակտուալ միջոցներից մեկը մշակողներից է, որից էլ օգտվում են ժամանակակից թրեյդերները` առևտուր իրականացնելով արժութային շուկայում:
    ԱԱՈՒԿ-ի կարևոր խնդիրներից է նաև մեթոդական ուսումնական կոմպլեքսի մշակումը, որը կիրառում են մեր հաճախորդները: Աշխատանքի լայն փորձի և մասնագետների թիմի շնորհիվ բոլոր ծրագրերը ստացվում են առավելապես գործնականին կողմնորոշված, ինչը երաշխավորում է բազմակողմանի մոտեցում շուկայի ուսումնասիրության և նրանում առևտրի վերաբերյալ հարցերին:
    Եվ նույնիսկ չնայած այսքան հզոր մոտեցմանը, TeleTrade-ի յուրաքանչյուր հաճախորդ այսպես թե այնպես հնարավորություն է ստանում ուսանելու անհատական ծրագրով, որը մշակվել է հատուկ իր համար: Կենտրոնի յուրաքանչյուր դասախոս բարձրորակ մասնագետ է` արժութային շուկայում առևտրի անկրկնելի ռազմավարությամբ: Սա այն բանի երաշխիքն է, որ յուրաքանչյուր դասախոս կտրամադրի Ֆորեքս շուկայում գումար վաստակելու մի քանի տարբերակ, իսկ հաճախորդը արդեն ընտրում է իրեն առավել հարմարը:
    ԱԱՈՒԿ-ը փորձում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների բուհերի հետ, ինչը թույլ է տալիս իրականացնել կադրերի արդյունավետ փոխանակում և ուսանողներին հնարավորություն տալ փորձաշրձան անցնելու ոլորտի առաջատար ընկերություններից մեկում` TeleTrade-ում:

  • Տնտեսագիտական և ֆինանսական մասնագիտությամբ ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացում

    TeleTrade ընկերությունների խումբը հետաքրքրված է բարձր որակավորում ունեցող անձնակազմի ձեռքբերման մեջ, ովքեր ունակ են ցուցադրել խորը գիտելիքներ և վերլուծական մտածողություն:

    Հայաստանի տնտեսագիտական և ֆինանսական մասնագիտությամբ ուսանողները ապագայում կդառնան երկրի տնտեսության արդյունավետ զարգացման հիմքը և գրավականը: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի ուսուցման և գիտելիքի որակը լինի բավականին բարձր:
    Մի շարք համալսարանների կրթական բազան լոկ ամուր հիմք է, ընդ որում` միայն տեսական: Դա բավարար չէ արդյունավետ աշխատանքի համար: Գործնականի թերությունները փոխհատուցելու և ֆինանսական աշխարհը ներսից ճանաչելու հնարավորություն տալու նպատակով TeleTrade-ը կազմակերպում է ընկերության գրասենյակներում փորձաշրջան անցնելու ծրագրեր և առաջարկում թիմի անդամ դառնալու հնարավորություն:

  • Կրթաթոշակ ստանալու համար պայմանների ներկայացում

    TeleTrade - ը փորձում է ներդրում ունենալ երկրի ապագայի մեջ` խրախուսելով տաղանդներին:

    Կրթական համակարգը պետք է լինի արդյունավետ և բազմակողմ: Դրա համար TeleTrade-ը օգտագործում է բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի Հայաստանի ուսանողներին հնարավորություն տա փորձաշրջան անցնելու հենց ընկերության գրասենյակներում կամ Ռուսաստանի առաջատար բուհերում` արժութային շուկաների հետ աշխատանքի փորձ հավաքելով:
    Ընկերության կողմից մշակված ուղղություններից մեկը ուսուցման տարեկան կրթաթոշակի հատկացումն է: Յուրաքանչյուր տարի TeleTrade-ը մրցութային տարբերակով ընտրում է լավագույն ուսանողներին, որոնք էլ հնարավորություն են ստանում դառնալու կրթաթոշակի կրողը:

  • Ֆինանսական շուկաներում առևտրի վերաբերյալ գիտելիքների տարածումը

    TeleTrade - ի խնդիրներից մեկը ֆինանսական շուկաների վերաբերյալ գիտելիքների տարածումը և ճիշտ պատկերացումների ձևավորումն է այն մասին, թե ինչպես է տեղի ունենում արժույթներով և այլ գործիքներով առևտուրը:

    Հայաստանի բնակիչների բավական մեծ մասը դեռևս չեն օգտագործում արժութային շուկան իրենց բարեկեցությունը մեծացնելու համար: Այս տենդենցը մեծամասամբ կապված է այն բանի հասկացման բացակայության հետ, թե ինչպես են իրականում աշխատում ֆինանսական շուկաները:
    Հենց արգելքի հաղթահարման և երկրի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով TeleTrade-ի մասնագետները իրականացնում են մի շարք միջոցառումներ`

    • Ելույթ են ունենում ԶԼՄ-ներով և կոնֆերանսների ժամանակ արդիականության ակտուալ տենդենցների մասին զեկույցներով:
    • Առաջատար ԶԼՄ-ների համար աշխատում են որպես վերլուծաբան տնտեսության և ֆինանսների ոլորտում:
    • Իրականացնում են ֆինանսական շուկաներում առևտրի հարցերով ուսումնական սեմինարներ, մաստեր-դասընթացներ և դասախոսություններ: