TeleTrade-ի ծառայությունները
Մեր նպատակն է ապահովել Ձեզ հնարավոր ամեն ինչով, որպեսզի Ձեր առևտուրը Forex-ում ընթանա հարթ և արդյունավետ: Մենք հպարտ ենք, որ տրամադրում ենք բարձրագույն ստանդարտների ֆինանսական ծառայություններ՝ ներառյալ առևտրային գործիքների և ներդրումային ապրանքների լայն ընտրանին, առևտրի վերաբերյալ բարձրակարգ ուսուցումը, շուկայի վերլուծություն փորձագետների կողմից և հաճախորդին կողմնորոշված աջակցություն առևտրում:
- CFD և Forex գործիքներով առևտուր
Մենք առաջարկում ենք Ձեզ հասանելիություն առաջատար MT 4, MT 4 MultiTerminal և MT 5 հարթակների օգնությամբ մեծ քանակությամբ արժութային զույգերով, ինչպես նաև հումքային ապրանքների, արժեթղթերի և ֆյուչերսների CFD-ներով առևտրին: Մենք առաջարկում ենք ֆիքսված սպրեդով մրցունակ առևտրային պայմաններ:
- Սինխրոն առևտուր
Սինխրոն առևտուրը գործիք է, որը թույլ է տալիս ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ թրեյդերներին առավելագույնի հասցնել սեփական եկամուտը համատեղ աշխատանքի դեպքում: Փորձառու թրեյդերները՝ Մաստերները, կարող են էականորեն ավելացնել սեփական վաստակը՝ թույլ տալով մյուսներին՝ Ներդրողներին, պատճենել իրենց առևտրային գործարքները:
- Forex ուսուցում
Իմացեք, թե ինչպես հաջող կերպով առևտուր իրականացնել՝ այցելելով Հայաստանում մեր պաշտոնական գործընկեր ArmLevel ուսումնավերլուծական կենտրոնի գրասենյակում կազմակերպվող սեմինարներին կամ մասնակցելով վեբինարներին: Անկախ այն բանից, թե Դուք բացարձակ սկսնակ եք, թե արդեն փորձառու թրեյդեր՝ մենք տրամադրում ենք անհրաժեշտ ուսումնական ռեսուրսներ, որպեսզի օգնենք Ձեզ զարգացնել Ձեր գիտելիքները և ձեռքբերել առավելագույն արդյունքներ ամենակարճ ժամանակահատվածում:
- Նորություններ և շուկայի վերլուծություն
Մենք տրամադրում ենք Ձեզ անհրաժեշտ բոլոր առևտրային գործիքներն անվճար՝ ներառյալ շուկայի նորությունները իրական ժամանակի ռեժիմում, ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծություն փորձագետների կողմից, տնտեսական օրացույց և մասնագիտական հայացք. այս ամենը ներկայացված է դինամիկ փոփոխվող ֆինանսական շուկաներում Ձեզ առավելություն տալու նպատակով: