ԱՇԽԱՏԱՆՔ TELETRADE-ՈՒՄ

TeleTrade ընկերությունների խումբը Հայաստանի ֆինանսական ոլորտում գործող խոշորագույն գործատուներից մեկն է: Ընկերության աշխատակազմը բաղկացած է ոլորտի արհեստավարժներից և միշտ հավատարիմ է արդար և բաց քաղաքականությանը: Շնորհիվ այն բանի, որ անընդհատ ինքնակատարելագործումը դրված է TeleTrade-ի ողջ աշխատանքի հիմքում, ընկերությունը կարողացավ հաջողության հասնել և շարունակել ակտիվ զարգացումը մինչև հիմա:

Յուրաքանչյուր աշխատակից ստանում է անհրաժեշտ ամեն ինչ հաջող զարգացման և մասնագիտական աճի համար: Մեկ անգամ չէ, որ դա ապացուցվել է` TeleTrade-ին մրցանակ բաշխելով սոցիալական և աշխատանքի ոլորտում` «Ֆինանսական շուկայում տարվա գործատու» և «Աշխատատեղերի ստեղծման համար»:

Թափուր աշխատատեղերի նկարագրություն

Թափուր աշխատատեղեր Երևանում

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԹՐԵՅԴԵՐ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Հավակնորդի տարիքը`23-ից 50 տարեկանт

Աշխատանքային գրաֆիկ` ճկունԼրիվ կամ ոչ լրիվ աշխատանքային օր

Հիմնական պահանջներ`

  • անհատական համակարգչի վստահ օգտագործում
  • տվյալների վերլուծության և դրանց համակարգելու ունակություն
  • սթրեսակայունություն
  • մասնագիտական և առավել պատասխանատու մոտեցում աշխատանքային գործընթացին:
  • Աշխատանքային փորձ` ֆինանսական շուկաներում աշխատանքային փորձի առկայությունը ողջունելի է:

Հիմնական պարտականությունները` ֆինանսական շուկայում հաջող առևտուր ֆինանսական գործիքների կիրառմամբ:

Ուսուցում`
Թափուր աշխատատեղի հավակնորդն անցնում է ուսուցում ընկերությունում:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՆԵՋԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Լրիվ աշխատանքային օր

Հավակնորդի տարիքը` 21-ից 50 տարեկան

Հիմնական պահանջներ`

  • անհատական համակարգչի վստահ օգտագործում և գրասենյակային ծրագրերի իմացություն
  • ներկայանալի արտաքին տեսք
  • ֆինանսական շուկայում աշխատանքային փորձի առկայություն
  • մասնագիտական և առավել պատասխանատու մոտեցում աշխատանքային գործընթացին:

Հիմնական պարտականությունները`
ընկերության հաճախորդների անընդհատ խորհրդատվություն ֆինանսական գործարքների իրականացման ոլորտում և TeleTrade ընկերության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Աշխատանքային պայմաններ`

  • պաշտոնական ձևակերպում
  • երկուշաբթիից ուրբաթ գրասենյակային աշխատանք
  • աշխատավարձը որոշվում է հարցազրույցից հետո և կներառի տոկոս կնքված գործարքներից:

Ուսուցում`
Պաշտոնի հավակնորդն անցնում է ուսուցում ընկերությունում:

ՄԵՆԵՋԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Լրիվ աշխատանքային օր

Հավակնորդի տարիքը` 18-ից 45 տարեկան

Հիմնական պահանջներ`

  • անհատական համակարգչի վստահ օգտագործում
  • ներկայանալի արտաքին տեսք
  • ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձի առկայություն
  • մասնագիտական և առավել պատասխանատու մոտեցում աշխատանքային գործընթացին:

Աշխատանքային փորձ.
ֆինանսական շուկայում աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց ողջունելի է:

Հիմնական պարտականությունները.
հաճախորդների որոնում և աշխատանք նրանց հետ, ընկերության ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև աշխատանք հաճախորդների հետ հեռախոսի միջոցով:

Աշխատանքային պայմաններ`

  • պաշտոնական ձևակերպում երկուշաբթիից ուրբաթ գրասենյակային աշխատանք աշխատավարձը որոշվում է հարցազրույցից հետո և կներառի տոկոս կնքված գործարքներից:

Ուսուցում`
Պաշտոնի հավակնորդն անցնում է ուսուցում ընկերությունում:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Լրիվ կամ ոչ լրիվ աշխատանքային օր

Հավակնորդի տարիքը`20-ից մինչև 50 տարեկան

Հիմնական պահանջներ`

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսների կամ տնտեսական գործունեության ոլորտում)
  • անհատական համակարգչի վստահ օգտագործում
  • տեղեկատվության վերլուծության, ֆինանսական շուկաների վարքագծի կանխատեսումներ կազմելու ունակություն
  • շփվողականություն և մարդկանց հետ հարաբերվելու հմտություն
  • ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձի առկայություն
  • մասնագիտական և առավել պատասխանատու մոտեցում աշխատանքային գործընթացին:

Աշխատանքային փորձ.
ֆինանսական շուկայում աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց ողջունելի է:

Հիմնական պարտականությունները`

  • շուկայի վիճակի մասին վերլուծական միջոցառումների անցկացում և նրա հետագա վարքագծի կանխատեսման կազմում
  • ընկերության հաճախորդներին խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
  • ներդրման հարցերով ընկերության հաճախորդների խորհրդատվություն:

Ուսուցում`
Պաշտոնի հավակնորդն անցնում է ուսուցում ընկերությունում:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵՆԵՋԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Լրիվ աշխատանքային օր

Հավակնորդի տարիքը` 25-ից մինչև 45 տարեկան

Հիմնական պահանջներ`

  • պարտադիր ֆինանսական շուկաներում աշխատանքային փորձ
  • անհատական համակարգչի վստահ օգտագործում
  • բարձրագույն կրթություն
  • շփվողականություն և մարդկանց հետ հարաբերվելու հմտություն
  • տվյալների մեծ ծավալների վերլուծության և համակարգման հմտություններ
  • մասնագիտական և առավել պատասխանատու մոտեցում աշխատանքային գործընթացին:

Աշխատանքային փորձ.
պարտադիր է: Բիզնես-կառուցվածքների կառավարման փորձով հավակնորդներն են նախ և առաջ հաշվի առնվում:

Հիմնական պարտականությունները`

  • ծառայությունների սպեկտորի հարցերով ընկերության հաճախորդների խորհրդատվություն
  • աշխատակիցների ընտրություն, ուսուցում և հետագա աշխատանք նրանց հետ
  • ընկերության տարածաշրջանային գրասենյակների կառավարում:

Աշխատանքային պայմաններ`

  • պաշտոնական ձևակերպում
  • երկուշաբթիից ուրբաթ գրասենյակային աշխատանք
  • աշխատավարձը որոշվում է հարցազրույցից հետո և կներառի տոկոս կնքված գործարքներից
  • գործուղումների հնարավորություն
  • կարիերայի աճի հեռանկարներ:

Ուսուցում`
Պաշտոնի հավակնորդն անցնում է ուսուցում ընկերությունում:

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Եթե Ձեզ համապատասխան աշխատատեղը նշված չէ այս ցուցակում, մուտքագրե'ք այն «Մեկնաբանություններ» դաշտում:
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.