TeleTrade-ը որպես ինքնակարգավորվող կազմակերպությունների մասնակից

TeleTrade ընկերությունների խումբը յուրահատուկ ուշադրություն է դարձնում օրենսդրական և տեղեկատվական դաշտի ձևավորմանը Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում (մասնավորապես Ֆորեքսի ուղղությամբ): Ընկերության գործունեության գլխավոր նպատակը տվյալ ոլորտում հետևյալն է`

  • առևտրի բոլոր մասնակիցներին և մասնավորապես իր հաճախորդներին հարմարավետ պայմանների տրամադրում.
  • ֆինանսական շուկաների հարցերով որակյալ օրենսդրական բազայի ձևավորում:

TeleTrade-ի հենց այդ նպատակներն էին դրվել «Արտաբորսային ֆինանսական գործիքների և տեխնոլոգիաների կարգավորման կենտրոնի» (ЦРФИН) և Ֆինանսական շուկաների մասնակիցների հարաբերությունների կարգավորման հանձնաժողովի` ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության հիմքում:

TeleTrade ընկերությունների խումբը երկու ընկերությունների հիմնադիրներից մեկն է և մասնակիցը:

TeleTrade-ը և «Արտաբորսային ֆինանսական գործիքների և տեխնոլոգիաների կարգավորման կենտրոնը»

«Արտաբորսային ֆինանսական գործիքների և տեխնոլոգիաների կարգավորման կենտրոնը» (СРО НП «ЦРФИН») Ռուսաստանում ստեղծված առաջին ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որը կարգավորում է Ֆորեքս արժութային շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները:

СРО НП «ЦРФИН»-ի գործունեության գլխավոր ճյուղերն են`

  • այնպիսի նորմատիվ փաստաթղթերի մշակումը, որոնք թույլ կտային կարգավորել շուկան և հարաբերությունները մասնակիցների միջև և որոնք անհրաժեշտ են վիճելի կամ կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար
  • թրեյդերների և շուկայի մյուս մասնակիցների շահերի պաշտպանություն:

Կազմակերպության յուրաքանչյուր մասնակից դասվում է որոշակի խմբի ` կախված գործունեության յուրահատկությունից: TeleTrade ընկերությունների խումբը տեղաբաշխված է «Ֆորեքս-ծառայություններ» կատեգորիայում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն СРО НП «ЦРФИН» կազմակերպության գործունեության ոլորտի մասին կարելի է ստանալ այստեղ:

СРО НП «ЦРФИН»-ի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք չափորոշիչների`

  • գրանցված իրավաբանական անձ, ով ունակ է ծառայություններ մատուցել երկրի քաղաքացիներին.

  • կանոնադրական հիմանադրամի կամ կապիտալի առկայություն, որն անհրաժեշտ է թրեյդերների չվճարման ռիսկերի խեջավորման համար (գումարի մասին խոսվում է СРО НП «ЦРФИН»-ի կանոնադրության մեջ): Կարևոր է, որպեսզի բոլոր միջոցները գտնվեն ռուսական բանկերում.

  • կազմակերպության բոլոր մասնակիցները պետք է հետևեն կանոնադրությանը և կատարեն մի շարք պարտականություններ, որոնք նշված են կանոնակարգող փաստաթղթերում` սեփական ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել, հաճախորդներին իրազեկել ֆինանսական շուկաների գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև տրամադրել ճիշտ գովազդային տեղեկատվություն:

Հանդիսանալով СРО НП «ЦРФИН»-ի մասնակից` TeleTrade-ը հնարավորություն է ստացել ոչ միայն մասնակցելու թրեյդերների և ֆինանսական շուկաների այլ մասնակիցների շահերի պաշտպանությանը ուղղված կարևոր նախագծերի մշակմանը, այլ նաև ազդել ընդունվող որոշումների վրա, ինչը երաշխավորում է` մեր հաճախորդների իրավունքներն ու շահերը միշտ առաջնային կլինեն:

TeleTrade-ը և Ֆինանսական շուկաների մասնակիցների հարաբերությունների կարգավորման հանձնաժողովը

Ֆինանսական շուկաների մասնակիցների հարաբերությունների կարգավորման հանձնաժողովը (КРОУФР) ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի ֆինանսական շուկաների մասնակիցների միջև հարաբերությունների կարգավորման համար և պայքարել է տվյալ ոլորտում մատուցվող ծառայությունների որակի համար:

КРОУФР-ի հաճախորդ դառնալը ոչ միայն հեղինակավոր է: Դրա շնորհիվ մեր ընկերության հաճախորդները կարող են վստահ լինել, որ իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանվում են TeleTrade-ում և միշտ հաշվի են առնվում:

Հարկ է նշել, որ TeleTrade ընկերությունների խումբը դարձավ КРОУФР-ի հիմնադիրներից մեկը: Որոշման հիմքում ընկած էր հետևյալը անելու ցանկությունը`

  • հաճախորդներին տրամադրել առևտրի համար լավագույն և առավել շահավետ պայմաններ.
  • շահերի պաշտպանության համար տրամադրել հուսալի իրավական հիմք:

КРОУФР ընկերության գործունեության ոլորտի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:

КРОУФР-ի գործունեության հիմնական նպատակներն ու ուղղությունները`

  • հարմարավետ պայմանների ստեղծում ընկերության` միջազգային ֆինանսական շուկաներում գործունեության կոորդինացման համար.

  • խորհրդատվության և օգնության տրամադրում ֆինանսական շուկաներում առևտրի հետ կապված ռիսկերի նվազեցման համար.

  • առևտրային գործարքների իրականացման ստանդարտների մշակում, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակների լուծման բանական ուղիների որոնում.

  • առևտրային գործարքների վերաբերյալ մեթոդաբանական հիմքի մշակում.

  • օգնության տրամադրում մատուցվող ծառայությունների հիմքի և դրանց որակի բարելավման համար.

  • ֆինանսական շուկաների մասնակիցների շահերի լոբիստացում` կապված օրենսդրական նախագծերը և կանոնակարգող հիմքը կազմելու հետ.

  • աջակցություն վերլուծության և ֆինանսական շուկաների գործունեության մասին տեղեկատվության ոլորտում.

  • շուկայական տենդենցների և տրենդերի, զարգացման և նոր տեխնոլոգիաների հեռանկարների հետազոտություն, որոնք կարող են օգտակար լինել ֆինանսական շուկաներում աշխատելու համար:

Բացի այդ, КРОУФР-ի գործունեությունը նախատեսում է`

  • ֆինանսական շուկաների մասնակից կազմակերպություններին սերտիֆիկատի տրամադրում.

  • շուկայի մասնակից ընկերությունների հաճախորդների առաջ պարտականությունների կատարմանը հետևում: