Հնարավոր ռիսկերի մասին զգուշացումներ, որոնք կապված են ֆինանսական շուկաներում ներդրումային գործունեության և Forex ու CFD ֆինանսակ

Ներդրման՝ նախկինում ստացված արդյունքները ապագայում եկամուտ ստանալու երաշխիք չեն:

Չնայած առևտուրը ֆինանսական շուկաներում (այդ թվում մարժինալ գործիքներով առևտուրը) բարձր եկամուտներ ստանալու հնարավորություն է տալիս, այն կապված է կորուստներ կրելու բարձր մակարդակ ունեցող պոտենցիալ ռիսկի հետ: Այդ պատճառով առևտուրը սկսելուց առաջ անհրաժեշտ է բազմակողմանիորեն մշակել ձեր ներդրումային ռազմավարությունը՝ հաշվի առնելով ձեր տնօրինության տակ եղած ռեսուրսները:

Տվյալ ծանուցումը չի նկարագրում բոլոր ռիսկերը, որոնք կապված են մարժինալ վարկավորման շրջանակներում ֆինանսական գործիքների կիրառմամբ ներդրումային գործունեություն ծավալելու հետ: Լրացուցիչ հարցերի առաջացման դեպքում դուք կարող եք դիմել TeleTrade ընկերության խորհրդատուներին անվճար օգնություն ստանալու համար:

Ծանուցում ռիսկերի մասին

  1. Տվյալ ծանուցման նպատակը հետաքրքրված անձանց լայն զանգվածներին պոտենցիալ ռիսկերի մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրումն է, որոնք կապված են ֆինանսական շուկաներում գործարքների իրականացման հետ, ինչպես նաև Forex և CFD ֆինանսական գործիքների հետ աշխատանքի ժամանակ հնարավոր կորուստների մասին տեղեկացումը:

  2. Հարկ է հատկապես ընդգծել, որ ֆինանսական շուկաներում, մասնավորապես Forex-ում, առաջացող իրավիճակների բազմազանության հետ կապված՝ ռիսկերի ներքոնշյալ ամբողջությունը լրիվ չէ և չի ներառում ողջ հնարավոր տեղեկատվությունը Forex և CFD շուկաների ֆինանսական գործիքներում ներդրման ընթացքում հնարավոր ռիսկերի մասին:

  3. 2Forex և CFD շուկաների ֆինանսական գործիքների հետ ներդրումային գործունեության առանձնահատկությունը ռիսկի մեծացած աստիճանն է, քանի որ այն ենթադրում է «վարկային հենարանի» կիրառման հետ կապված գործարքների իրականացում: Բացի ներդրվող միջոցներից պոտենցիալ եկամտի կորստի հնարավորությունից, գործունեությունը կարող է հանգեցնել հենց ներդրվող միջոցների կորստի: Տվյալ ծանուցման շրջանակներում Forex և CDF ֆինանսական գործիքներով գործարք իրականացնելիս ռիսկը հասկացվում է որպես այն իրադարձության կայացման հավանականություն, որը կարող է պատճառ դառնալ ինչպես Հաճախորդի կողմից եկամտի չստացման, այնպես էլ ներդրումային ակտիվների կորստի:

  4. Տվյալ Ծանուցումը նախատեսված է Հաճախորդին օգնել օբյեկտիվորեն գնահատել և հասկանալ ֆինանսական գործիքներում ներդրման գործընթացի հետ կապված ռիսկերը ու նպատակ չունի Հաճախորդներին ստիպել հրաժարվել Forex և CFD ֆինանսական գործիքներով աշխատանքից:

  5. Ֆինանսական շուկայում (այդ թվում նաև Ֆորեքսում) առևտրի իրականացումը ներառում է բազմաթիվ ռիսկեր՝ ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային:

  6. Կախված դասակարգման տարբերակից՝ ռիսկերը կարող են համակարգվել տարբեր կերպ, մասնավորապես ներքոնշյալի նման:

    Ըստ առաջացման աղբյուրների

  • Համակարգային ռիսկեր: Այս ռիսկը կապված է ողջ ֆինանսական համակարգի գործառման հետ և չի սահմանվում որևէ որոշակի ֆինանսական գործիքով: Հիմնական համակարգային ռիսկերն են՝ քաղաքական ռիսկեր, օրենսգրքում տեղի ունեցած անբարենպաստ (բիզնեսի իրականացման ակտուալ պայմանների տեսանկյունից) փոփոխությունների հետ կապված ռիսկեր, մակրոտնտեսական ռիսկեր (դեվալվացիա, պետական պարքային պարտականությունների շուկայի ճգնաժամ, բանկային համակարգի ճգնաժամ, արժութային ճգնաժամ և այլն):
    Բացի վերոնշյալից, համակարգային ռիսկ է նաև անհաղթահարելի ուժի հանգամանքի առաջացման հետ կապված ռիսկը:

  • Ոչ համակարգային (անհատական) բնույթի ռիսկեր. Սա ֆինանսական շուկայի յուրաքանչյուր որոշակի մասնակցի (ֆորեքս ընկերություն, ներդրողներ, ակտիվների կառավարիչ, առևտրային համակարգի ղեկավար և այլն) ռիսկն է:

Ըստ ռիսկի տարբեր գործոնների

  • Տնտեսական ռիսկորը կապված է տնտեսական բացասական իրադարձությունների առաջացման հետ: Սովորաբար տնտեսական ռիսկերի առաջացման հավանականությունը ավելի բարձր է, քան համակարգային ռիսկի առաջացման հավանականությունը:
    Կարելի է առանձնացնել տնտեսական ռիսկերի հետևյալ տեսակները՝

    • Գնային ռիսկեր. Այս ռիսկերը կապված են գների անբարենպաստ փոփոխություններից առաջացած կորստի հետ: Քանի որ մի շարք ֆինանսական գործիքներ ունեն գների փոփոխության նշանակալի օրական հատված, բարձր հավանականությամբ առևտրային գործողությունները կարող են բերել ինչպես եկամուտ, այնպես էլ վնասներ:

    • Արժութային ռիսկ. Վնասներ կրելու այս ռիսկը կապված է արժութային փոխարժեքի անբարենպաստ փոփոխության հետ:

    • Տոկոսային ռիսկ. կորուստների ռիսկ՝ կապված տոկոսադրույքի բացասական փոփոխությունների հետ:

    • Գնաճի ռիսկ. գնման կարողության հնարավոր նվազման ռիսկ:

    • Լիկվիդայնության ռիսկ. Սա ժամանակի որոշակի պահին որոշակի ֆինանսական գործիքի առքի կամ վաճառքի հետ առաջացած հնարավոր դժվարությունների հավանականությունն է, ինչը կարող է հանգեցնել սպրեդի ծավալի մեծացման: Սպրեդի մեծ չափը էականորեն դժվարեցնում է սահմանային stop հրամանների կիրառումը, որոնք տեղադրվում են դիրքերի բացման ժամանակ վնասների մասշտաբների սահմանափակման նպատակով: Լուրջ կորուստներից խուսափել Հաճախորդին կօգնի ֆինանսական շուկաներում իրավիճակներին անընդհատ հետևելը և սեփական դիրքերի կառավարման ողջամիտ ակտիվությունը:

  • Իրավական ռիսկ. հնարավոր օրենսդրական փոփոխությունների ռիսկն է, որը կապված է նոր օրենսդրական ակտերի ստեղծմամբ կամ հների վերացմամբ (փոփոխմամբ) պայմանավորված հնարավոր կորուստների հետ: Այս տեսակի ռիսկերի թվին է պատկանում նաև հարկային օրենսդրության փոփոխությունը: Իրավական ռիսկը նաև ներառում է այն նորմատիվ-իրավական բազայի բացակայության պատճառով կրած հնարավոր կորուստները, որը կարգավորում է ֆինանսական շուկաների, այդ թվում նաև Ֆորեքս շուկայի մասնակիցների գործունեությունը:

  • Սոցիալ-քաղաքական. ռիսկը կապված է քաղաքական և տնտեսական ոլորտների հնարավոր արմատական փոփոխությունների հետ: Ներառում է հնարավոր սոցիալական անկայունության (օրինակ, գործադուլներ), ռազմական գործողությունների սկզբի և այլ ռիսկեր:

  • Քրեական. Այս ռիսկը կապված է երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների իրականացման հետ: Տվյալ ռիսկի համար օրինակ կարող են ծառայել խաբեբայությունը, համակարգչային համակարգի և հաճախորդի անհատական տեղեկատվության կոտրելը և այլն:

  • Գործառնական ռիսկեր (տեխնիկական, տեխնոլոգիական, կադրերի). ռիսկեր, որոնք կապված են ուղղակի կամ անուղղակի կորուստների հետ հետևյալ պատճառներով՝

    • էլեկտրոնային, կոմունիկացիոն, էլեկտրական, տեղեկատվական և այլ համակարգերի սխալ աշխատանքների պատճառով:
    • այնպիսի սխալների պատճառով, որոնց առաջացումը կապված է շուկայական ենթակառուցվածքի անկատարության հետ: Օրինակ, գործողությունների իրականացման ընթացակարգերը, կառավարումը, տեխնոլոգիան:
    • Անձնակազմի սխալ գործողությունները (անգործությունը):

    Այսպիսով՝ հաճախորդների հարթակի հետ աշխատանքի ժամանակ հնարավոր են ընդհատումներ, որոնք պայմանավորված են սարքավորումների աշխատանքի ընթացքում անսարքություններով, տեղադրված ծրագրային ապահովման ընդհատումներով, սխալ ծրագրավորմամբ, հաճախորդի կամ սարքավորման կապի վատ որակով: Հաճախորդը պետք է գիտակցի կապի միջոցի վերաբեռնման ռիսկը սահմանային ծանրաբեռնվածության ժամանակահատվածում (օրինակ, տնտեսական նորությունների հրապարակման ժամանակ), ինչը կդժվարացնի ֆորեքս ընկերության հետ կապվելու հնարավորությունը:

  • Բնական. ռիսկ, որը կախված չէ մարդու գործունեությունից (ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ և այլն):
  • Տեխնիկական. ռիսկ, որը առաջանում է մարդու տնտեսվարական գործունեությունից՝ հրդեհներ, վթարային իրավիճակներ և այլն:

Հաճախորդի համար տնտեսական հետևանքների գործոնով

  • Եկամտի հնարավոր կորստի ռիսկ. այնպիսի իրավիճակի առաջացման հավանականություն, որը հանգեցնում է ներդրումից ստացված ենթադրվող եկամտի մասնակի կամ ամբողջական կորստի:

  • Ներդրվող միջոցների կորստի հավանականություն. այնպիսի իրավիճակի առաջացման հավանականություն, որը հանգեցնում է ներդրվող միջոցների մասնակի կամ ամբողջական կորստի:

Ըստ ռիսկի աղբյուրի հետ Հաճախորդի կապի գործոնների

  • Անմիջական ռիսկ. ռիսկ, որը անմիջականորեն կապված է Հաճախորդի հետ ունեցած որոշակի հարաբերության հետ:

  • Միջնորդավորված ռիսկ. աղբյուրից որոշակի իրադարձության նախնական վիճակն է, որը կապված չէ Հաճախորդի հետ, չնայած միջնորդավորված հանգեցնում է Հաճախորդի մոտ կորուստների առաջացման:

  • Հաճախորդի կողմից ֆինանսական գործարքի իրականացման ժամանակ կարող են առաջանալ որոշակի առանձնահատկություններ ունեցող լրացուցիչ ռիսկեր՝

    • Forex և CFD շուկաների հետ կապված գործողությունները ունեն ռիսկի բարձր մակարդակ այն պատճառով, որ վարկային հենարանը կարող է էական ազդեցություն ունենալ հաճախորդի հաշվի վիճակի վրա գործիքի համեմատաբար ոչ մեծ փոփոխության դեպքում:

    • Շուկայում Հաճախորդի կողմից զբաղեցրած դիրքի համար հենց շուկայում անբարենպաստ իրավիճակների առաջացման դեպքում վնաս կրելու հավանականություն կա, որը հավասար է սկզբնական դեպոզիտին և համեմատաբար կարժ ժամանակահատվածում Պայմանագրերի կնքման հիման վրա Գործարքների կատարման բաց դիրքերի պահպանման համար նախկինում Հաճախորդի կողմից համալրված լրացուցիչ միջոցներին:

    • Հաճախորդի համար գնի անբարենպաստ շարժի դեպքում և Հաճախորդի ու Ընկերության փոխազդեցության Պայմանագրով և Կանոնակարգով նախատեսված իրավիճակներում Հաճախորդի դիրքորոշումը կարող է ստիպողաբար լիկվիդացվել, ինչը իր հերթին կարող է հանգեցնել եկամտի և ներդրվող գումարի կորստի հետ կապված ռիսկի կյանքի կոչմանը: Տվյալ դեպքում Հաճախորդը ամբողջական պատասխանատվություն է կրում ցանկացած առաջացած կորստի համար:

    • Որոշակի պայմանների դեպքում Ֆորեքս շուկայում ծավալվող նախկինում բաց դիրքի ցանկալի գնով փակումը կդժվարանա կամ անհնար կդառնա: Նման իրավիճակ կարող է առաջանալ նաև գների արագ փոփոխության դեպքում:

    • Stop հրամանը, որը ուղղված է հնարավոր վնասների սահմանափակմանը, ոչ միշտ կարող է սահմանափակել կորուստները մինչև նախօրոք հաշվարկված մակարդակը, քանի որ շուկայում գների արագ փոփոխվելու դեպքում գործարքի կատարման արժեքը կարող է սկզբունքորեն տարբերվել stop գնից դեպի վատագույն ուղղությամբ:

  • Սույն Ծանուցմամբ Կազմակերպությունը տեղեկացնում է Ձեզ, որ Կազմակերպությունը կնքում է նմանատիպ Պայմանագրեր երրորդ անձանց հետ, նաև ընդունում է երրորդ անձանց այլ Պայմանագրերի հետ կապված հանձնարարություններ և իրականացնում է գործարքներ ու այլ ֆինանսական գործողություններ Ֆորեքս և CFD շուկաներում՝ ելնելով իր և երրորդ անձանց շահերից:

  • Սույնով Ընկերությունը Հաճախորդին տեղեկացնում է այն մասին, որ Ֆորեքս և CFD շուկաների ֆինանսական գործիքների հետ կապված գործարքները և այլ գործողություններ, ելնելով երրորդ անձանց, ինչպես նաև Ընկերության սեփական շահերից, կարող են կոնֆլիկտ առաջացնել Ընկերության սեփականության ու այլ շահերի և Ձեր միջև:

  • Նաև Հաճախորդին իրազեկում են, որ Ընկերությունը չի կարող երաշխավորել եկամտի ստացումը և ոչ մի երաշխիք չի տալիս այն գործարքներից եկամուտ ստանալու վերաբերյալ, որոնք իրականացվում են Հաճախորդի հետ կնքված Պայմանագրով: Հաճախորդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի ֆինանսական շուկայում գործարքների կատարման մասին, որոնք կապված են ֆինանսական գործիքների հետ, և միևնույն ժամանակ ինքնուրույն սահմանի սեփական ներդրումային ռազմավարությունը:

  • Forex և մյուս ֆինանսական շուկաներում իրականացվող գործարքները կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների. նախկին փորձը չի կարող սահմանել ֆինանսական արդյունքը ապագայում: Մյուս անձանց ֆինանսական հաջողությունը երաշխիք չէ Հաճախորդի կողմից նմանատիպ արդյունք ունենալու համար:

  • Վերոնշյալից ելնելով՝ Հաճախորդին անհրաժեշտ է ուշադիր կերպով ուսումնասիրել Forex և CFD ֆինանսական շուկաների գործիքների հետ կապված գործարքների կատարման ռիսկերի ընդունելի լինելու վերաբերյալ հարցը՝ հաշվի առած նրա ֆինանսական հնարավորությունները և ներդրումային նպատակները:

  • Տվյալ Ծանուցումը ստեղծված է օգնել Հաճախորդին օբյեկտիվորեն գնահատել և հասկանալ ռիսկերը, որոնք կապված են ֆինանսական գործիքներում ներդրման գործընթացի հետ, և նպատակ չունի Հաճախորդին ստիպել հրաժարվել Forex և CFD ֆինանսական գործիքների հետ աշխատանքից: