Նյութերի զուգակցություն Forex-ում առևտրի արդյունավետ ուսուցման համար

Այս բաժնում դուք կգտնեք բոլոր անհրաժեշտ նյութերը ինտերնետ-թրեյդինգի ուսուցման, ինչպես նաև ֆինանսական շուկաների գործառման սկզբունքների մասին գիտելիքների ստացման համար: Ուսումնական զուգակցման բաղադրիչներն են`Ֆորեքսի վերաբերյալ գրքերն ու դասագրքերը, ինչպես նաև աուդիո և վիդիո նյութերը: Այս ամենը կօգնի ձեզ իմանալ շուկայի հիմունքների և յուրահատկության մասին: Ստացված գիտելիքները գործնականում ամրապնդելու համար խորհուրդ է տրվում այցելել TeleTrade-ի գրասենյակներում կազմակերպվող հեղինակային սեմինարներին, նաև մասնակցել արհեստավարժ թրեյդինգի դասընթացին:

Ցուցակում ներկայացված նյութերը (Ֆորեքսի վերաբերյալ գրքերը, վիդիո-դասընթացներով DVD-ները) հնարավոր է պատվիրել ընկերության գրասենյակում:

TeleTrade рекомендует:

Պյոտր Պուշկարյով
ՀՆԱԶԱՆԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ.
FOREX շուկայում առևտրային որոշումներ կայացնելու մեխանիզմները

(496 էջ + CD-հավելված)

Գրքի հեղինակը փորձառու ֆինանսիստ և մասնագետ է տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաև TeleTrade-ի առաջատար վերլուծաբան: Տվյալ գրքում Forex-ի և առևտրային որոշումներ կայացնելու մեխանիզմների մասին տեղեկատվությունը մատուցվել է մատչելի և տրամաբանական լեզվով: Դա թույլ է տալիս հասնել առավելագույն իրագործելիության և ֆինանսների աշխարհին նայել ոչ միայն մասնագետի, այլ նաև անվրդով վերլուծաբանի աչքերով, ով չի գունավորում իրականությունը, այլ մատուցում է այն տեսքով, որում նա գոյություն ունի: Սա գրքի անվիճելի դրական կողմն է, որը շահավետ կերպով տարբերում է այն այլ forex դասագրքերից:

«Հնազանդ լինելու արվեստը» գրքում Պյոտր Պուշկարյովը պատմում է սեփական փորձի և առևտրի նրբությունների մասին, որոնք նա ճանաչել է ավելի քան 15-ամյա աշխատանքային փորձի ընթացքում: Ֆորեքսի վերաբերյալ այս գրականությունը կօգնի ձեզ հասկանալ`

  • վերլուծության և կանխատեսման որ միջոցներն են աշխատում, իսկ որոնք` ոչ,
  • ինչպես խուսափել սխալներից առևտրի սկզբունքների հետ ծանոթանալու սկզբում,
  • ինչպես մեծացնել սեփական եկամուտը` օգտագործելով անսովոր առևտրային ռազմավարություններ:

Այս գրքում դուք կգտնեք Forex շուկայում առևտրի մի շարք ակնառու օրինակներ, ինչպես նաև կամրապնդեք ստացված գիտելիքները CD-հավելվածի օգնությամբ:

Գնել գիրքը


ԻՆՉՊԵ՞Ս ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ ԲՈՐՍԱՅՈՒՄ

Վիդեո դասընթաց (DVD)

«Ինչպես գումար վաստակել բորսայում» վիդեո դասընթացը հիանալի ֆորեքս դասագիրք է ինչպես սկսնակների, այնպես էլ թրեյդինգի ոլորտում մասնագետների համար: Վիդեոյի ձևաչափը թույլ է տալիս կարճ ժամանակում տեղ հասցնել հիմնական տեղեկատվությունը, նաև ակնառու ցուցադրել առևտրի իրականացման միջոցներն ու մեթոդները: Դասընթացը մի քանի տարիների ընթացքում մշակվել է TeleTrade ընկերության մասնագետների փորձառու խմբի կողմից և բաղկացած է 9 պարապմունքից (յուրաքանչյուրը` 30 րոպե տևողությամբ): Նայելով ամբողջ դասընթացը` դուք պատրաստ կլինեք փորձել գիտելիքները գործնականում, քանի որ տրամադրված նախնական տեղեկությունները լիովին բավարար են դրա համար:

Վիդեո դասընթացի հետ տրամադրվում է նաև խորհրդատվական հավելված, որը ներառում է քայլ առ քայլ հրահանգներ` բացատրելով` ինչպես սկսել առևտուրը Forex շուկայում:

Դասընթացի ուսումնասիրությունից հետո դուք կիմանաք`

  • գրագետ վերլուծության բոլոր կանոնները և կանխատեսումների կազմումը հաջող առևտրային գործարքների համար,
  • ինչպես ստեղծել հաջող առևտրային ռազմավարություն և մեծացնել սեփական եկամտաբերությունը,
  • ինչում է բոլոր առևտրային գործարքների սկզբունքը և ինչպես դրանք իրականացնել,
  • անփորձ և արհեստավարժ թրեյդերների հաճախակի սխալների մասին:

Այս վիդեո դասընթացի խտացված ձևաչափը կօգնի ավելի արագ անցնել գործնական մասին և սկսել գումար վաստակել ձեռքբերված գիտելիքների շնորհիվ:

Գնել գիրքը


Մորոզով Ի. Վ.
FOREX: FOREX. հեշտից դեպի դժվար (5-րդ հրատարակություն)

(328 էջ)

Տվյալ ֆորեքս դասագրքի առանձնահատկությունը համաշխարհային արժութային շուկայի ձևավորման և զարգացման մանրամասն պատմությունն է: Դա կարևոր է, քանի որ թույլ է տալիս հասկանալ`

  • ժամանակակից շուկայի ներքին կազմակերպվածությունը,
  • վերլուծության մեթոդները, որոնք կիրառվում են ֆինանսական շուկայի աշխատող կանխատեսումներ կազմելու համար:

«Forex. հեշտից դեպի դժվար» անվամբ գրքի ընթերցողները այս գրականության մեջ կարող են գտնել առավել նշանակալի տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են գործում ֆինանսական շուկաները և ինչի վրա են հիմնվում: Բացի այդ, գիրքը կօգնի իմանալ տարբեր երկրների կենտրոնական բանկերի աշխատանքի մեթոդների, նրանց դրամավարկային քաղաքականության իրականացման միջոցների մասին: Տվյալ ֆորեքս գիրքը օգտակար կլինի ոչ միայն սկսնակներին, այլ նաև արհեստավարժ թրեյդերներին և համաշխարհային շուկաներով, արժութային հարաբերությունների համակարգի ձևավորմամբ հետաքրքված բոլոր անձանց:

Գնել գիրքը


Ցուցակում ներկայացված ցանկացած գիրք, ինչպես նաև Forex վիդեո դասընթացները հնարավոր է ձեռքբերել TeleTrade-ի գրասենյակներից կամ պատվիրել դասագրքերը փոստով` լրացնելով հատուկ դիմումի ձևը:
Արժեքի մասին կարելի է տեղեկանալ ընկերության աշխատակիցներից:

ՊԱՏՎԻՐԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ