Հեռակա ուսուցում

ՕՆԼԱՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ (ՖՈՐԵՔՍԻ ՀԵՌԱԿԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ)

Հեռակա ուսումնական դասընթացը ծրագրված է ժամանակի կամ ցանկության բացակայության պատճառով ընկերության գրասենյակ հաճախելու հնարավորություն չունեցող հաճախորդների համար:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

  • ձեզ հարմար ժամին և հարմարավետ միջավայրում գիտելիքների ստացում

  • անհատական խորհրդատուի առկայություն, ով կդառնա ուղեկից ֆինանսական շուկաների աշխարհում և կմշակի ձեզ համար անհատական ուսումնական Ֆորեքս-դասընթաց: ուսուցման ճկուն ձև և գրաֆիկ, որը հարմար կլինի ձեզ, քանի որ ուսուցման ժամերը հաճախորդները կարող են ընտրել ինքնուրույն:

  • Ֆորեքսում և ֆինանսական շուկաներում առևտրի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն` գտնվելով երկրագնդի ցանկացած կետում:

Հեռակա ուսուցում ստանալու հիմնական գործիք է Skype-ը: Հենց այս ծրագրի օգնությամբ դուք կարող եք հաղորդակցվել ձեր դասախոսի և խորհրդատուի հետ: Բացի այդ, դասընթացը ենթադրում է բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերի տրամադրում հաճախորդին (գրականություն, ուսումնական ձեռնարկ և վիդեո-դասընթաց):

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ցանկանում են գիտելիքներ ստանալ ֆինանսական շուկաների մասին և կիրառել դրանք սեփական եկամտի մեծացման նպատակով:

հնարավորություն չունեն այցելելու TeleTrade-ի գրասենյակ:
սովորել են ինքնուրույն հաշվարկել ուսումնական բեռնվածությունը և բաշխել ուսուցման ժամանակը:

ավելի լավ են ընկալում և յուրացնում տեղեկատվությունը հարմարավետ և սովորական միջավայրում:

TELETRADE-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեռակա ֆորեքս սեմինարների ուժեղ կողմ է սեփական խորհրդատուի առկայությունը, ում հետ կարելի է շփվել առևտրի հարցերով երկրագնդի ցանկացածկետից: Բացի այդ, հեռակա ուսուցումը թույլ է տալիս ընտրել գիտելիքների յուրացման ձեզ հարմար տեմպը:

Ուսումնական դասընթացին գրանցվելուց հետո ձեր անհատական խորհրդատուն կօգնի`

  • ընկալել Ֆորեքս ֆինանսական աշխարհի բոլոր նրբությունները,

  • կազմել անհատական պլան, որը հաշվի կառնի ձեր աշխատանքային ռեժիմը և որոշակի ժամերին ուսուցանելու ցանկությունը,

  • ուսումնասիրել տեսական բազան` տրամադրելով անհրաժեշտ գրականությունը,

  • կսովորեցնի ստանալ առավելագույն եկամուտ գործարքներից, նվազագույնի հասցնել ռիսկերը և ժամանակին գործարքներ բացել:

ՕՆԼԱՅՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Forex շուկայի հետ աշխատանքի հեռակա ուսուցման շրջանակներում TeleTrade-ի մասնագետները հաշվի են առել բոլոր նրբությունները` կապված տեսականի և գործնականի միջև հավասարակշռության ստեղծման անհրաժեշտության հետ: Դրա համար դասընթացի նկատելի մասը նվիրված է հենց առևտրային գործարքների իրականացմանը:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՁևԱՉԱՓԵՐԸ

  • Տեսություն.
    սա իր մեջ ներառում է շուկայի յուրահատկության և էության հասկացման համար անհրաժեշտ, TeleTrade-ի մասնագետների կողմից ստեղծված գրականության, վիդեո նյութերի ուսումնասիրությունը:

  • Գործնական աշխատանք.
    իրականցվում է գործարքների բացման և փակման, ռիսկերից պաշտպանման, ինչպես նաև տարբեր ֆինանսական գործիքների օգտագործման գիտելիքների հղկման համար: Գործնական պարապմունքների ընթացքում հաճախորդը շփվում է անհատական խորհրդատուի հետ Skype-ի միջոցով` «Ցույց տալ էկրանը» միացված գործառույթով: Դա մասնագետին հնարավորություն է տալիս տեսնելու ձեր բոլոր գործողությունները փորձնական հաշվի վրա, ղեկավարելու գործընթացով և մեկնաբանելու ձեր գործողությունները ընթացքի մեջ:

  • Վերլուծություն.
    Forex առևտրի ուսուցման վերլուծական բլոկը նախատեսում է ամենօրյա շփում փորձառու խորհրդատուի հետ և կազմում շուկայի վարքագծի կանխատեսումներ: Այն սովորեցնում է ձեզ օգտագործել նորության ալիքները շուկայական տրենդերի վերլուծության համար գործարքների և առևտրային գործողությունների պլանավորման նպատակով:

Մասնագետի ղեկավարությամբ գործնականի և տեսականի հաջող համադրության շնորհիվ ուսուցման հեռակա ձևաչափը ունի արդյունավետության այնպիսի մակարդակ, ինչպիսին Ֆորեքսի ստացիոնար դասընթացներն են:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ TELETRADE-ՈՒՄ

  • Ներածական փուլ

    Forex օնլայն դասընթացին գրանցվելու պահից սկսած` ձեզ կցվում է սեփական խորհրդատու, ով կօգնի ձեր ուսուցմանը, ինչպես նաև կդառնա շուկայի գործառման և առևտրի իրականացման հարցերով անհատական խորհրդատու:

    Նախնական փուլում խորհրդատուն կուղարկի նյութերի ցուցակ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել: Նրանք տրամադրում են հետևյալ գիտելիքները`

    • ինչ է Ֆորեքսը
    • ովքեր են այդ շուկայի հիմնական խաղացողները, և ում կարելի է մասնակից անվանել
    • Ֆորեքսում գումար վաստակելու միջոցները
    • վերլուծության և կանխատեսման գործիքները:

    Ուսումնասիրելով նյութերի և գրականության ներկայացված ցուցակը` անհրաժեշտ է կապ հաստատել անհատական խորհրդատուի հետ և քննարկել բոլոր անհասկանալի պահերը:

  • ՄԻՋԻՆ ՓՈՒԼ

    Հենց տեսական դասընթացն ավարտվի, և դուք արդեն հասկանաք Forex շուկայի և նրանում տեղի ունեցող գործընթացների էությունը, խորհրդատուն կներկայացնի ձեզ լրացուցիչ տեղեկատվություն, որը մանրամասնորեն կպատմի այդ շուկայում գումար վաստակելու միջոցների և մեթոդների մասին: Ուսուցման այս փուլի ընթացքում դուք կիմանաք վերլուծության տեսակների մասին, որոնք կիրառվում են շուկայի և նրա տենդենցների (նվազող կամ աճող) կանխատեսումը կազմելու նպատակով:

    Բացի այդ, գործնական փուլը ներառում է նաև փորձնական հաշվով աշխատանքի սկիզբը: Խորհրդատուի ղեկավարությամբ դուք կուսումնասիրեք առևտրային հարթակի հիմնական նրբությունները և կսովորեք բացել ու փակել գործարքները:

  • ԱՌԱՋԱԴԵՄ ՓՈՒԼ

    Forex-ում առևտրի ուսուցման երրորդ փուլում դուք արդեն պետք է իմանաք ֆինանսական շուկաների ողջ տեսությունը, նաև տիրապետեք առևտրի իրականացման որոշակի փորձի: Ուսուցման տրամաբանական շարունակությունը TeleTrade-ում առևտրային հաշվի բացումն է և անհատական խորհրդատուի ղեկավարությամբ իրական գումարներ վաստակելու սկիզբը: Այն ձեզ կուղեկցի մեր ընկերության հետ ողջ համագործակցության ընթացքում և կարող է խորհուրդներ տալ առևտրային գործարքների իրականացման վերաբերյալ, նաև կիսվել առևտուր իրականացնելու սեփական փորձով:

    Forex սեմինարների առաջադեմ փուլը թույլ է տալիս իմանալ առևտրի նրբությունների մասին որոշակի օրինակների վրա: Իրական հաշիվ կառավարելու ընթացքում դուք կսովորեք կիրառել վերլուծական գործիքներ շուկայական տրենդերի կանխատեսման նպատակով, ինչը դրականորեն կազդի ձեր եկամտի վրա:

    Չնայած ուսուցման տվյալ փուլի ամենակարևոր ձեռքբերումը կլինի սեփական առևտրային ռազմավարության մշակումը, որը ամբողջովին կպատասխանի ձեր անհատական նախասիրություններին և ձեզ հաջողություն կբերի:

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Forex շուկայում առևտրի հեռակա ուսուցումն ավարտելով` դուք ձեռք եք բերում գիտելիքներ, որոնք կդառնան ինքնուրույն առևտրի հիմք: Բացի այդ, դուք կվստահեք ինքներդ ձեզ և կհամոզվեք, որ արժութային շուկայում գումար վաստակելու համար անհրաժեշտ է լոկ հստակ հետևել կանխատեսման կանոններին, վերլուծել և հետևել շուկային, նաև ապահովագրվել ռիսկերից:

Վերջապես, ձեր ուսուցիչը դարձած խորհրդատուն առաջվա նման կմնա ձեզ հետ: Դուք կկարողանաք շփվել նրա հետ և առևտրային գործարքների վերաբերյալ խորհուրդներ ստանալ TeleTrade-ի հետ համագործակցության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԸ

Ֆորեքս առևտրի օնլայն ուսուցման հիմնական դասընթացը անվճար է: Այն ձեզ կտրամադրի 5 պարապմունք խորհրդատուի հետ:

Բարդության բարձր մակարդակ ունեցող դասընթացները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Դրանց արժողության մասին կարելի է տեղեկանալ TeleTrade ընկերության աշխատակիցներից: