Շուկայի դիտարկում

Եվրո/ֆրանկ զույգը աճեց ավելի քան 380 կետով՝ մինչև 1,0167 նիշը: Շուկայում խոսում են, որ այսօր Շվեյցարիայի ազգային բանկը իրականացրել է արժութային ինտերվենցիաներ եվրոյի նկատմամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի թուլացման նպատակով:

Վերջին օրերի արագ անկումից հետո եվրո/դոլար փոխարժեքը ամերիկյան առևտրաշրջանի ընթացքում փոքր-ինչ շտկվեց: 1,1113 մակարդակից փոխարժեքը աճեց մինչև  1,1287, և օրվա ավարտին կայունացավ 1,1220 նիշի շրջակայքում: Համանման կերպով հանգստյան օրերի նախօրեին շտկվեցին եվրո/ֆունտ և եվրո/իեն կրոս փոխարժեքները:

ԵԿԲ խորհրդի ղեկավարը որոշում կայացրեց դրամավարկային քաղաքականության քանակական թուլացման նոր ծրագրի ընդունման մասին: Սկսած 2015 թ. մարտից և նվազագույնը մինչև 2016 թ. սեպտեմբեր՝ ԵԿԲ-ն կիրականացնի պարտատոմսերի ամենամսյա գնումներ  60 մլրդ եվրոյով: Դա նշանակում է, որ ԵԿԲ-ի կողմից պարտատոմսերի գումարային առքերը կգերազանցեն մեկ տրլն եվրո գումարը:

Կանադայի բանկի կառավարման խորհուրդը իր այսօրվա նիստի ընթացքում որոշեց նվազեցնել երկրում հիմնական տոկոսադրույքը 0,25 %-ով: Օվերնայթ տոկոսադրույքը (Overnight rate target) այժմ կազմում է 0,75 %: Տվյալ որոշումը դարձավ բավական անսպասելի շուկայի մասնակիցների համար: Որոշ վերլուծաբաններ առաջարկում էին, որ Կանադայի բանկի ներկայացուցիչների հռետորիկան ավելի հավանական է, որ լինի մեղմ, քան ագրեսիվ, բայց հիմնական տոկոսադրույքների մակարդակի նվազում չէին ակնկալում:

Դոլար/իեն փոխարժեքը ամերիկյան առևտրաշրջանի ընթացքում աճել է մինչև 118,85, ինչը 120 կետով բարձր է այսօրվա նվազագույն մակարդակից: Դիլերները նշում են, որ հիմնական արժույթների նկատմամբ իենի փոխարժեքի թուլացման նոր իմպուլս տվեց ճապոնական ֆոնդային շուկայի այսօրվա աճը: Եվրո/իեն փոխարժեքը բարձրացավ 120 կետով՝ մինչև  137,62 նիշը: Ներդրողների ուշադրությունը Ճապոնիայի բանկի կառավարման խորհրդի վաղվա հերթական նիստից հետո կենտրոնացած կլինի ճապոնացի պաշտոնակատար անձանց մեկնաբանությունների վրա:

Pages