Որոնում

Աջակցման ծառայություն +44 2035145930

Թրեյդերի մասնագիտությունը

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

«Trader» բառը ունի անգլիական արմատներ և թարգմանվում է որպես «առևտրական»: Միևնույն ժամանակ տվյալ բառի իմաստային նշանակությունը ռուսերենում ավելի խորն է: Թրեյդերը այն անձն է, ով կարողանում է առևտուր անել տարբեր ֆինանսական գործիքներով:

Թրեյդերները ֆինանսական շուկաների աշխարհում հիմնական ֆիգուրներ են, հենց նրանք են շարժում առաջարկն ու պահանջարկը շուկայում: Միևնույն ժամանակ բացի առևտրային գործարքներ կնքելը, թրեյդերները վերլուծում են շուկան, զբաղվում դրա կանխատեսմամբ և համաշխարհային գների շարժի մեջ առավել կարևոր հատկանիշների սահմանմամբ:

Հաջող գործարքի կնքումն անմիջականորեն կախված է թրեյդերի կողմից գործոնների հասկացման մակարդակից, որոնք ազդում են շուկայում տիրող իրավիճակի վրա, նաև ակտիվների գների շարժի գրաֆիկի ընթերցման ունակությունից:

Յուրաքանչյուր տարվա հետ թրեյդերի մասնագիտությունը դառնում է ավելի հայտնի: Եթե նախկինում գործունեության այս ոլորտը «մենիշխանական» էր համաշխարհային տնտեսության ոլորտի մասնագետների կողմից, ապա ժամանակակից աշխարհում այս հեղինակավոր մասնագիտությունը յուրացնելու համար բավական է ցանկություն և անհատական համակարգչի առկայություն:

Թրեյդերները բոլոր իրենց առևտրային գործողությունները իրականացնում են մասնագիտական ծրագրով` առևտրային հարթակով: Այս ծրագրով կարելի է աշխատել շուրջօրյա, շաբաթական 5 օր (բացառությամբ հանգստյան օրերի): Ճկուն մոտեցման շնորհիվ բորսային թրեյդերի աշխատանքը կախված չէ վայրից և օրվա ժամից: Նաև ակնհայտ առավելություն է որևէ ղեկավարի բացակայությունը: Հաջողակ թրեյդերի եկամտի մակարդակը անմիջականորեն կախված է նրա գիտելիքների մակարդակից և դրանք գործնականում կիրառելու փորձից:

Այս մասնագիտությունը կարող է իդեալական թվալ: Եվ դա իսկապես այդպես է: Չնայած չարժի մոռանալ, որ դա միայն երազանք չէ, այլ նաև պատասխանատվություն: Այդ իսկ պատճառով թրեյդերի աշխատանքը կարող է միայն հաջողվել իսկապես ճկուն վերլուծական մտքի տեր նպատակաուղղված մարդկանց: Այս որակների շնորհիվ կարելի է արագ որոշումներ կայացնել և համապատասխանաբար եկամուտ ստանալ` զբաղեցնելով սեփական տեղը ֆինանսական էլիտայի շրջանում:

«Սինխրոն առևտուր»
նախագծի հաջողակ թրեյդերների եկամտաբերության վարկանիշ

1 442.4% за полгода
2 378.5% за квартал
3 316.2% за год
4 236.3% за все время
5 211.2% за все время
6 203.5% за год
7 189.8% за год
8 180.1% за квартал
9 147.8% за год
10 144.5% за полгода

«Թրեյդերների բորսա»
նախագծի լավագույն թրեյդերները

Ինչպե՞ս դառնալ առեվտրային թրեյդեր

Արհեստավարժ թրեյդեր դառնալու համար պարտադիր չէ տնտեսագիտական կրթություն ունենալ: Հաջող աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները կարելի է ստանալ` օգտագործելով`

  • հաջողակ թրեյդերների փորձը, որոնց հաջող գործարքները նշանակալիորեն գերազանցում են անհաջողները, իսկ ֆինանսական շուկաներում երկարատև աշխատանքը բազմաթիվ ֆինանսական նրբությունների ճանաչման գրավականն է.
  • սեփական փորձը, որը հնարավոր է ստանալ իրական կամ փորձնական հաշվով աշխատելիս:

Ուսուցման շատ կարևոր ասպեկտ է նախապատրաստական դասընթացին մասնակցությունը, որոնց ժամանակ դուք կստանաք տեղեկատվություն համաշխարհային շուկաների վերաբերյալ: TeleTrade ընկերությունում տվյալ դասընթացը անցկացվում է ոլորտում բազմամյա փորձ ունեցող արհեստավարժների կողմից: Մասնագետների կողմից կուտակված փորձի շնորհիվ դուք կհասկանաք` որ դեպքում լավագույն տարբերակ կլինի գործարքի փակումը, իսկ երբ արժի դիրքը բաց թողնել` սպասելով ձեզ անհրաժեշտ շուկայական տրենդին:

Ֆորեքս դասընթացին մասնակցելուց հետո կարելի է միանգամից սկսել ինքնուրույն առևտուրը: Միևնույն ժամանակ պետք չէ սպասել գերբարձր եկամուտներ: Ձեր կողմից կայացված որոշումներից կախված` կտատանվի նաև առևտրի որակը: Դուք կարող եք եկամտի աճ նկատել գործարքների իրականացման փորձի կուտակմանը զուգահեռ:

Թրեյդերի եկամուտը կախված է`

  • շուկայի վերլուծության որակից և կատարված կանխատեսումների հաջողությունից
  • կապիտալի կառավարման կանոններին հետևելուց
  • ընտրված առևտրային ռազմավարության հաջողակ լինելուց:

Հաջողակ թրեյդեր կարելի է դառնալ միայն չդադարող աշխատանքի ընթացքում փորձի անընդհատ մեծացման և գիտելիքների որակի բարձրացման դեպքում: Այս պայմանների կատարման դեպքում ձեր արհեստավարժությունը և, հետևաբար, եկամուտները անընդհատ կբարձրանան:

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

Կայքում կողմնորոշման բարելավման նպատակով TeleTrade ընկերությունը կիրառում է cookie-ներ իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով դիտել այս կայքը՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookie-ները: Եթե համաձայն չեք դրանք կիրառելու հետ, կարող եք ցանկացած ժամանակ փոխել բրաուզերի կարգավորումները:

  • © 2012-2017 Teletrade D.J. Limited

    Կայքը գտնվում է Teletrade D.J. Limited-ի (20599 IBC 2012) կառավարման տակ (This site is managed by Teletrade D.J. Limited 20599 IBC 2012 (First Floor, First St. Vincent Bank Ltd Building, James Street, Kingstown, St. Vincent and the Grenadines)

  • Տեղեկատվությունը տվյալ վեբ կայքում տեղադրված է բացառապես տեղեկատվական նպատակով: Բոլոր նկարագրված ծառայությունները և տեղեկատվությունը ստացվել են հուսալի համարվող աղբյուրներից: Teletrade D.J. Limited («TeleТrade») և/կամ տեղեկատվություն տրամադրող այլ երրորդ անձինք տրամադրում են ծառայություններ և տեղեկատվություն առանց որևէ երաշխիքի: Օգտագործելով տվյալ տեղեկատվությունը՝ Դուք համաձայնում եք, որ ոչ մի դեպքում TeleTrade-ը պատասխանատվություն չի կրում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջ տվյալ տեղեկատվությունը կամ ծառայությունները օգտագործելու արդյունքում մասնակի կամ ամբողջական կորստի համար:

  • Ինտերնետում մեր այցելուների աշխատանքի բարելավման նպատակով TeleTrade ընկերությունն օգտագործում է cookies իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով մնալ այս կայքում՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookies-ը: Եթե Դուք համաձայն չեք cookies-ի օգտագործման հետ, կարող եք ցանկացած պահի փոխել բրաուզերի կարգավորումները: Մանրամասն

  • Տվյալ պահին Teletrade D.J. Limited ընկերությունը չի տրամադրում իր ծառայությունները ԱՄՆ-ի բնակիչներին և քաղաքացիներին:

Служба технической поддержки:
8-800-200-31-00, support@teletrade-dj.com

  • Онлайн-консультация
  • Заказать звонок
  • Написать письмо
Կապ հաստատեք մեզ հետ
Կիսվել սոցիալական
կայքերում
Օնլայն խորհրդատու
Հետադարձ զանգ
Դեպի վերև