Ֆորեքս բրոկերներ. Ովքե՞ր են նրանք

Forex բրոկերները կամ դիլինգային կենտրոնները այնպիսի ընկերություններ են, որոնք իրենց հաճախորդների համար հասանելի են դարձնում արժութային առևտուրը:

Առաջատար ընկերություններ-բրոկերները, որոնց թվին է պատկանում նաև TeleTrade-ը, բազմաթիվ ֆինանսական գործիքներ օգտագործելու հնարավորություն են տալիս: Արդյունքում ընկերության հաճախորդները հնարավորություն են ունենում եկամուտ ստանալ տարբեր ֆոնդային գործիքների գների տարբերությունից (հումքային և ֆոնդային): Նման հնարավորությունը հասանելի դարձավ պայմանագրային CFD առևտրի շնորհիվ, որը տրամադրվում է Forex-բրոկերների հաճախորդներին:

ԱՌԵՎՏՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ֆորեքս բրոկերները իրենց հաճախորդներին հնարավորություն են տալիս ինտերնետի միջոցով արժույթներով և CFD-ով առևտուր անել տեղադրված ծրագրային ապահովման (առևտրային հարթակի) առկայության դեպքում: Այն կարելի է ներբեռնել դիլինգային կենտրոնի կայքից:

Բրոկերից կախված հաճախորդներին կարող են տրամադրել առևտրային հարթակի տարբեր տարբերակներ: TeleTrade ընկերությունը օգտագործում է ժամանակով ստուգված առավել հայտնի համակարգ` MetaTrader առևտրային հարթակը:

Forex շուկայում առևտրի ծավալները հաշվարկվում են լոտերով: 1 լոտը հավասար է արժույթի 100 հազար հիմնական միավորի: Այս կերպ, օրինակ`USD/EUR արժութային զույգում հիմնական արժույթ է համարվում ԱՄՆ դոլարը: Դա նշանակում է, որ պայմանագրի մեկ լոտը այս արժութային զույգի շրջանակներում հավասար է 100 հազար դոլարի: Նա, ով ցանկանում է մտնել արժութային շուկա, պետք է ունենա նման գումար: Անխոս, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտագործել այսքան մեծ գումար: Այս խնդրի լուծման համար օգնության են հասնում Ֆորեքս բրոկերները:

Մարժինալ առևտրի օգնությամբ դիլինգային կենտրոնները իրենց հաճախորդներին հնարավորություն են տալիս եկամուտ ստանալ` արժութային շուկայում առևտուր անելով:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՆՈՒՄ ՖՈՐԵՔՍԻ ԲՐՈԿԵՐՆԵՐԸ

Forex շուկայի դիլինգային կենտրոնների հիմնական շահույթը սպրեդն է, այսինքն` արժույթի գնման և վաճառքի միջև տարբերությունը կամ էլ առևտրային գործողության համար սահմանված միջնորդավճարը: Այն պատճառով, որ Forex բրոկերները միջնորդ են մասնավոր անձանց և շուկայի միջև ու օգնում են իրականացնել բոլոր գործարքները, նրանք չափազանց հետաքրքրված են իրենց հաճախորդների բարձր ակտիվության պահպանման և նրանց առևտրային գործարքների եկամտաբերության մեջ:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՖՈՐԵՔՍ ԲՐՈԿԵՐ

Ձեր հաջողությունը մեծամասամբ կախված է դիլինգային կենտրոնի ընտրությունից: Գործընկեր կազմակերպության ընտրության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալի վրա`

  • ընկերության գոյության աշխարհագրություն
  • նրա` շուկայում աշխատելու փորձ
  • ակտիվ հաճախորդների թիվ
  • արհեստավարժների հաստիքի առկայություն տնտեսության և ֆինանսների ոլորտներում:

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ