ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ

Արդեն քանի տարի TeleTrade ընկերությունների խմբի աշխատակազմը մասնակցում է սպորտանավային և առագաստանավային սպորտի մրցույթներին: Հաղթելու և առաջատար դառնալու համար այս մրցույթը պահանջում է համակարգված թիմային աշխատանք, նաև համախմբվածություն և վստահություն անձնակազմի շրջանում:

Ձեռնոց նետելով դժվարություններին՝ TeleTrade-ը ստեղծել է բարձր արհեստավարժությամբ թիմ, որի համախմբված գործունեությունը դարձավ ընկերության աշխատանքի ողջ փիլիսոփայության վառ և հատկանշական արտացոլումը: Մեր գործունեության հիմքը առաջատարության որակների և ճիշտ որոշումներ կայացնելու ունակության մեջ է՝ անտեսելով դժվարություններն ու հանգամանքները:

  • TeleTrade-ի չեմպիոնների կազմը

    «Բիզնեսի նավապետ» առաջին ռեգատան կազմակերպելու գաղափարը առաջացավ 2011 թ.: Հենց այդ տարի TeleTrade ընկերությունը հրավեր ստացավ մասնակցելու մրցույթին: Առաջատար մենեջերները րոպե անգամ չկասկածեցին ինքնատիպ մենամարտին մասնակցելու և տեղ զբաղեցնելու անհրաժեշտության մեջ:

    Հաղթանակի ծարավը չկանգնեցրեց նույնիսկ ֆրեգատայի կառավարման առանձնահատկությունների չիմացությունը և բաց ծովում կողմնորոշման մասին անհրաժեշտ գիտելիքների բացակայությունը: TeleTrade-ի չեմպիոնների կազմը պատրաստ էր բոլոր բարդություններին:

    Եվ ահա համախմբված թիմը նավով հայտնվեց Էգեյան ծովում: Լավագույն արդյունքը ցուցադրեցին ոչ միանգամից: Սակայն արդեն առաջին ծովագնացությունից հետո TeleTrade-ը ցույց տվեց, որ կարող է լինել հզոր և արագ սովորող մրցակից, որին կարճ ժամանակում նախասահմանված է ոսկի մեդալ ստանալ:

  • «Գերատեսչությունների» գավաթ առագաստանավային ռեգատայում

    Առաջին անգամ իրականացված առագաստանավային ռեգատան դարձավ 2011 թ-ի առավել նշանակալի իրադարձություններից մեկը: Միջոցառումը իրականացվեց հոկտեմբերի 1-ից 7-ը: TeleTrade-ի անձնակազմը մրցում էր 12 թիմերի` միջազգային և ռուսական ընկերությունների հետ: Թիմի կազմում էին իրական բիզնես-ֆլագմաններ` TeleTrade ընկերությունների խմբի առաջատար ղեկավարներ և թոփ-մենեջերներ: