Ի՞ՆՉ Է CFD-ն

CFD-ն(անգլ. ContractForDifference, CFD) տարբեր ակտիվների արժեքների տարբերության պայմանագիրն է: CFD-ն ինքնատիպ պայմանագրային համաձայնագիր է 2 կողմերի միջև, որի համաձայն փոխանցվում է ակտիվի ընթացիկ և վերջնական գների միջև տարբերությունը պայմանագրի գործողության ավարտից հետո: Հարկ է հատկապես նշել, որ նմանատիպ պայմանագրի կնքումը չի նշանակում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցում: Իրականում CFD-ն գործառնության ժամկետ չի սահմանվում, և պայմանագիրը կարող է խզվել ցանկացած պահի կողմերից մեկի ցանկությամբ:

Առաջին անգամ CFD պայմանագրերը առաջացել են Մեծ Բրիտանիայում նախորդ դարի 80-ական թվականներին: Այն ժամանակ այս գործիքի օգտագործումը սահմանափակվում էր միայն արժեթղթի արժեքից տարբերության ստացմամբ: Ժամանակակից աշխարհում շուկան պայմանագրեր կնքելու հնարավորություն է տալիս փաստացի բոլոր բորսային գործիքների նկատմամբ:

Մինչև պայմանագրերի առաջացումը միջազգային բորսաների` առևտրի համար կիրառվող գործիքների արժեքների տարբերության վրա, ինչպիսիք են, օրինակ, հումքային կամ ֆոնդային, ազդել կարող էին միայն մեծ կապիտալ (շուրջ մի քանի հարյուր հազար դոլար) ունեցող մասնակիցները: Միայն խոշոր գումարային միջոցներն էին հնարավորություն տալիս գործարք իրականացնել: CFD-ն շնորհիվ ոչ մեծ կապիտալով մասնավոր անձինք նույնպես հնարավորություն ստացան առևտուր անել բորսային գործիքներով: Հնարավոր դարձավ գործարքի կնքումը հաշվի վրա 2000 ԱՄՆ դոլար կապիտալի առկայության դեպքում:

CFD գործարքների ուժեղ կողմերը

Առևտրի մեջ CFD օգտագործելիս դուք հնարավորություն եք ունենում`

  • եկամուտ ստանալ շուկայի ցանկացած միտումների և վիճակի դեպքում (եկամուտ ինչպես ակտիվների գների աճից, այնպես էլ անկումից).
  • ընտրել ձեզ համար առավել ցանկալի ֆինանսական գործիքներից և նախընտրություն տալ ֆինանսական շուկաներից ցանկացածին.
  • գումար վաստակել նույնիսկ ոչ մեծ սկզբնական կապիտալի առկայության դեպքում.
  • նվազագույնի հասցնել տնտեսական ռիսկերը` դրանով իսկ ապահովագրելով սեփական կապիտալը գների ապագա փոփոխություններից.
  • • եկամուտ ստանալ բազային ակտիվի շրջանակներում (այսպիսով` եթե CFD-ի բազային ակտիվ են արժեթղթերը, հետևաբար նաև դիվիդենտներ ստանում եք անմիջապես նրանցից*):

*TeleTrade ընկերությունը շտկումներ է կատարում ստացվող դիվիդենտի համար (“dividendadjustment”) CFD առևտրի շրջանակներում: Տվյալ շտկումը տարածվում է հաճախորդի հաշվին համալրվող գումարի վրա, եթե դիվիդենտի իրավունք ստանալու օրը հաճախորդը բացել է առքի դիրք, կամ հաշվից ելքագրվող գումարի վրա, եթե հաճախորդը բացել է վաճառքի դիրք:

TELETRADE-Ը ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՆԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ CFD-ԻՑ`

  • ոսկի
  • արծաթ
  • Նյու Յորքի ֆոնդային բորսայի արժեթղթեր (որոնք ներառում են Bank of America, General Electric Company, Intel Corporation, Johnson and Johnson, Coca-Cola Company, Mcdonald's Corporation ընկերությունների և այլ արժեթղթեր)
  • ֆոնդային ինդեքսների ֆյուչերսներ
  • նավթ:

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

Новичкам AM

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ