Կարծիքներ Ֆորեքսի վերաբերյալ

Այստեղ դուք կարող եք տեսնել մեր հաճախորդների կարծիքները: Ամեն օր ամբողջ աշխարհից մենք ստանում ենք մեր ընկերության աշխատանքի վերաբերյալ մեծ քանակությամբ դրական կարծիքներ:

Անձամբ ես չեմ կարող ինձ արհեստավարժների շարքին դասել

Անձամբ ես չեմ կարող ինձ արհեստավարժների կամ առաջադեմ թրեյդերների շարքին դասել, բայց իմ գիտելիքները, Ֆորեքս շուկայում աշխատելու ընթացքում մի քանի տարվա կուտակումները ինձ այնտեղ վաստակելու հնարավորություն են տալիս: Սեփական առևտրային համակարգի զարգացման մի քանի տարիների ընթացքում ես փորձել եմ տարբեր մոդելներ, տարբեր պայմաններ, տարբեր արժութային զույգեր և Ֆորեքսի այլ ֆինանսական գործիքներ: Բնականաբար, առևտուր եմ իրականացրել տարբեր բրոկերների մոտ տարբեր առևտրային հարթակների վրա և տարբեր կանոններով: Չնայած իմ դեպոզիտների կորուստների դեպքերին՝ ես շարունակում էի ճանաչել այդ անընդհատ դինամիկ փոփոխվող և լիկվիդային շուկան: Իմ կորուստները ինձ համար խթան էին, որպեսզի զգայի ինձ վստահ, բայց իմ հեռավոր նպատակը թրեյդինգում արհեստավարժ դառնալն էր: Մաղթում եմ բոլորին հաջողություն, թող չհուսահատվեն, նույնիսկ եթե տրենդը հակառակ է շարժվում:

Իվան Իզյումով
2011 թ. դեկտեմբերի 11, ժամը 10:06

Երբ ես գործ ունեցա Ֆորեքսի հետ

Երբ ես գործ ունեցա Ֆորեքսի հետ, իմ վերաբերմունքը այս շուկային և նրանում գումար վաստակելու փորձին խաղի բնույթ էր կրում. բախտս կբերի, թե՝ ոչ: Բայց որքան շատ զբաղվեցի Ֆորեքսով, սկսեցի համոզվել, որ եթե ես ցանկանում եմ նրանով վաստակել, իմ վերաբերմունքը պետք է փոխվի: Ես հասկացա, որ գնի տատանումը, որը ես տեսնում եմ հարթակում, ամենևին պատական չէ, այլ խիստ օրինաչափությունների արդյունք է: Իմ «ռազմավարությունը», որը գուշակելն էր՝ միացնելով ինտուիցիան, ընդհանրապես չէր աշխատում: Չնայած ես պարզորոշ կերպով գիտեի և ֆունդամենտալ, և տեխնիկական վերլուծությունների մասին: Բայց երբեմն գործում էի պատահական: Առաջին հաջողությունն ունեցա լոկ այն բանից հետո, երբ փոխեցի իմ վերաբերմունքը շուկայում առևտրի նկատմամբ: Ոչ թե խաղի նկատմամբ, շեշտում եմ՝ առևտրի նկատմամբ: Երբ ես սկսեցի ժամանակ ծախսել վերլուծության, նորությունների և տեղի ունեցողի ընդհանուր դինամիկային հետևելու վրա: Երբ բաց չէի թողնում շուկա մտնելու կետը: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, թրեյդերի համար կարևոր է ոչ թե ժամանակին դուրս գալ շուկայից, այլ ժամանակին մուտք գործել: Շուկա մտնելը մեծամասամբ սահմանում է առևտրային գործարքների արդյունքը և, հետևաբար, հնարավոր եկամուտը: Ինչ եմ ցանկանում ասել: Եթե դուք որոշել եք առևտուր իրականացնել և վաստակել Ֆորեքս շուկայում, դրան լուրջ վերաբերվեք: Գտեք հեղինակավոր բրոկեր, մասնակցեք դասընթացին և հիշեք, որ ամեն օր շուկան ձեզ համար մի նոր բան կբացի:

Մաքսիմ
2011 թ. դեկտեմբերի 12, ժամը 18:20

Ֆորեքս. կարելի է, եթե զգուշորեն

Աշխատում եմ արժութային շուկայում՝ սկսած 2003 թ., հանգիստ և կայուն վաստակում եմ՝ սկսած 2005 թ.: Իմ պատմությունը երևի պարզ է. շատերն են անցել միևնույն ճանապարհով՝ առաջին փորձեր, վաստակ, վնասներ, նյարդեր, փողեր, սեփական ռազմավարության որոնումներ և այլն: Ամեն ինչ էլ եղել է և անցել: Առաջին փորձերի մասին երբեմն հիշում եմ սարսափով՝ գնանշումներից կազմված երազներ կամ էլ անքուն գիշերներ բաց դիրքի պատճառով: Բայց հենց ես դադարեցրի անմտորեն և ինտուիտիվ դիրք բացել և փակել և սկսեցի մշակել իմ ռազմավարությունը, եկամուտս սկսեց աստիճանաբար, բայց կայուն ձևով աճել: Պարբերաբար ստիպված էի ուշքի գալ ինտուիտիվ գործելու մտքից, բայց նման պահերը աստիճանաբար քչանում էին: Շուկայում երկու տարվա հաջող աշխատանքի ընթացքում ես ամբողջությամբ կենտրոնացա նրա վրա. հենց այդ ժամանակ դեպոզիտը բավարար մեծություն էր հավաքել, որպեսզի ամեն ամիս ինձ և իմ ընտանիքին ապահովեր միջոցներով: Իմ կարծիքն է, որ եթե առանց շտապելու և համակարգված մոտենալ առևտրին, հնարավոր է վաստակել լավ և կայուն կերպով: Համակարգված առևտուր եմ իրականացնում արդեն մի քանի տարի՝ տարեցտարի շտկելով առևտրային կանոնները և հարմարեցնելով դրանք շուկայական փոփոխություններին: Այո, լինում են վնասով գործարքներ, բայց, ընդհանուր առմամբ, դեպոզիտը աստիճանաբար և կայուն կերպով աճում է: Ընդ որում՝ համակարգչի դիմաց կամ բջջային հարթակով աշխատանքին տրամադրում եմ ընդհանուր առմամբ օրական 1-2 ժամ, ապա ազատ եմ :)

Արմեն
2012 թ. փետրվարի 27, ժամը 10:58

Առևտուր Ֆորեքսում. աշխատանք և ուսուցում

Ես չզլացա գրանցվել զուտ սա գրելու համար: Առևտուրը ֆորեքսում, նախ և առաջ, աշխատանք և ուսուցում է: Ես շուկայում եմ գրեթե 1,5 տարի և ունեմ կոնկրետ արդյունքներ՝ 69% վերջին 12 ամիսների կտրվածքով: Ուղղակի ցանկացած գործին պետք է սովորել: Մասնագետ դառնալու համար պետք է ինստիտուտում ծախսել 5-6 տարի, իսկ հետո պրակտիկա անցնել արտադրությունում առնվազն ևս 2 տարի: Ֆորեքսում իրական արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է նույնպես սովորել, բայց ավելի քիչ, և 1-2 տարվա պրակտիկայից հետո կարելի է վաստակել: Ես դեռևս աշխատանքս չեմ թողնում, զուգահեռ առևտուր եմ իրականացնում, բայց ձգտում եմ նրան, որ աշխատեմ, ասենք, Կիպրոսում արևայրուք ընդունելիս՝ նոութբուքը ծնկներիս:

Կոնստանտին
2012 թ. մայիսի 18, ժամը 13:05

Ազատ ժամանակ և ֆինանսական անկախություն

Ես ափսոսում եմ կորցրած ժամանակի համար: Ափսոս, որ չեմ ծանոթացել ֆորեքսի հետ 10 տարի առաջ: Ծնողներս մանկուց սովորեցրել են ինձ, որ «Փողերը պետք է փող ստեղծեն», բայց նրանց մոտ դա այդքան էլ չէր ստացվում: Ուրիշի մոտ աշխատելիս շատ չես վաստակի, որքան էլ ձգտես: Այ, փողերը բազմապատկել բորսայում փողերի օգնությամբ թվում էր անիրական: Ասում են որ դրա համար միլիոններ են անհրաժեշտ, բայց պարզվում է այդպես չէ, և կարելի է սկսել ոչ մեծ գումարներով: Ընդհանրապես սեփական գումարները պետք է տնօրինես ինքդ, ոչ ոք քեզնից լավ դա չի անի: Ես անձամբ գիտեմ մի քանի մարդ, ովքեր բարձրացել են Ֆորեքսում և միայն սրանով են ապրում: Մի խոսքով, ձգտելու տեղ կա, եթե լինի գումար վաստակելու ցանկություն:

Կոնստանտին
2012 թ. մայիսի 28, ժամը 15:27

Թրեյդինգը Տելետրեյդի հետ

Ֆորեքսում թրեյդինգով որոշեցի զբաղվել 2010 թ.: Ուսուցում եմ անցել բանկում, բայց ինչ-ինչ պատճառներով որոշեցի փոխել բրոկերիս: Երկար ժամանակ վերլուծում էի շուկան, ընտրեցի, թե ում հետ աշխատել, և կանգ առա Տելետրեյդի վրա: Փորձեցի փորձնական հաշիվը, զարմացա, որ առևտրային հարթակը կարող է լինել այդքան հարմար: Արագ հարմարվեցի և սկսեցի աշխատել իրական գումարով: Հաճելիորեն զարմացա Տելետրեյդի ֆինանսական ծառայության աշխատանքից: Ուրբաթ երեկոյան պատվիրեցի գումարի ելքագրում հաշվից, մտածում եմ կփոխանցվեն միայն երկուշաբթի օրը: Իսկ շաբաթ առավոտյան աբցում եմ դրամապանակը, և հաճելի անակնկալ ստանում. Գումարը մուտքագրվել է: Հաճելի է աշխատել նման բորկերի հետ:

Ալբերտ
2012 թ. հունիսի 13, ժամը 18:55

Ֆորեքսում հաջողությունը համբերությունն է

Նույնպես որոշեցի կիսվել փորձով: Մոտավորապես վերջին 2 տարվա ընթացքում ելքագրում եմ «աշխատավարձս» ամսական մեկ կամ երկու անգամ: Ավելի վաղ կարդացել եմ կարծիքներ ֆորեքսի վերաբերյալ, բայց որոշեցի փորձել ինքս: Այժմ հասկանում եմ, որ գրողները ձրիակերներ էին, ովքեր ցանկանում են ունենալ բոլոր փողերը և միանգամից: Ես աշխատում եմ առանց շտապելու, սկսել եմ ոչ մեծ հաշվից, այժմ փոքր-ինչ մեծացրել եմ: Եվ, ամենայն հավանականությամբ, մոտակա «աշխատավարձը» կթողնեմ հաշվի վրա: Ցանկանում եմ, որ այն լինի ոչ միայն մեծ, այլ նաև աճի: Շնորհակալ եմ Երևանի գրասենյակի մենեջեր Արմենից, որ ընձեռեց կյանքում սեփական խելքով վաստակելու հնարավորություն: Մաղթում եմ հաջողություն բոլոր սկսնակներին: Հիշեք իտալական առակը. հաջողությունը և կանայք սիրում են համբերատարներին:

Զավեն
2012 թ. հուլիսի 30, ժամը 15:34

Ֆորեքս ընկերության ընտրությունը հաջողության գրավականն է

Ես արդեն հստակ կերպով որոշել եմ, որ այն բրոկերը, որի հետ ես կաշխատեմ, TeleTRADE-ն է: Սկսել եմ ֆորեքսի վերաբերյալ դասընթացների մասնակցել նրանց մոտ, ապա այցելել, ուսումնասիրել եմ այլ ընկերություններ: Արդյունքում կանգ առա Տելետրեյդի վրա: Ինձ համար կարևոր է այն, որ ընկերությունը, նախ և առաջ, հարգում է իր հաճախորդներին: Տվել եմ միևնույն հարցը տարբեր դասախոսների, բայց ամենալիարժեք և հասկանալի պատասխանը ստացել եմ Տելետրեյդում: Ամեն ինչ մարդկանց համար, ամեն ինչ հաճախորդի համար. ինչպես ասվում է: Բացել եմ ոչ մեծ հաշիվներ «փորձի համար» տարբեր ընկերություններում և փորձարկել նրանց՝ հաճախորդին միտվածությունը պրակտիկայում: 5-ից 4 դեպքերում մենեջերն անմիջապես մոռացավ իմ մասին, բայց միայն մի բրոկեր, ինքներդ գիտեք որ բրոկերը, շարունակեց աշխատել ինձ հետ և ուսուցանել առևտուրը: Ստացվում է քիչ-քիչ գումար վաստակել, եթե այդպես շարունակվի, կսկսեմ աշխատել լրջորեն և խոշոր գումարներով:

Իգոր Նիկոլաևիչ
2012 թ. հուլիսի 30, ժամը 15:37

Լրացուցիչ գիտելիքները չեն կարող ավելորդ լինել

Ինձ երբեք փողերըը չեն հետաքրքրել, բացի նրանցից, որոնք իմ բանկային քարտի վրա են եղել: Պատահաբար իմացա Տելետրեյդ ընկերության և այն մասին, որ նրանց գրասենյակում հնարավոր է մասնակցել արժութային շուկաների վերաբերյալ դասընթացների: Որոշեցի այցելել Տելետրեյդ ընկերության սեմինարները և չեմ զղջում դրա համար: Մի քանի հագեցած և հետաքրքիր դասախոսություններ ինձ համար բացահայտեցին շատ բան: Ես կարողացա նայել փողերի աշխարհին բացարձակ այլ կողմից: Իմացա, թե ինչպես կարելի է վաստակել Ֆորեքս շուկայում, և ինչ է դրա համար անհրաժեշտ: Չգիտեմ՝ կլինեմ արդյոք ֆորեքս թրեյդեր, բայց տպավորությունները և ստացած գիտելիքները միայն դրական են: Ընդ որում՝ լրացուցիչ գիտելիքները կյանքում երբեք ավելորդ չեն լինի, ինչով էլ որ զբաղվելիս լինեմ:

Ադրինե, ք. Գյումրի
2012 թ. սեպտեմբերի 30, ժամը 14:02

Ֆորեքսը հեշտ է

Ֆորեքսը հեշտ է: Եվ իրականում դա այդպես է: Չէ՞ որ Ֆորեքս շուկայում աշխատելու սկզբունքն է՝ գնել էժան, վաճառել թանկ: Դա է ամբողջ խնդիրը: Եվ այդ սկզբունքը հիմք է մյուս բոլոր շուկաների, այլ ոչ միայն Ֆորեքս շուկայի համար: Բայց ինձ համար միշտ կարևոր են եղել վերլուծությունը և տակտիկան: Թվում է հեշտ է գնել էժան, վաճառել թանկ: Ինտերնետում ընթերցել եմ բազմաթիվ ուսումնական նյութեր, հարցադրումներ եմ կատարել տարբեր բրոկերային ընկերությունների մասնագետների: Բայց ընդհանուր հասկացման համար պակասում էր ոչ թե տեքստի լեզվով, այլ սովորական մարդկային լեզվով, օրինակներով բացատրություն, և անհրաժեշտ էր, որպեսզի գիտելիքի ստացման ընթացքում առաջացած հարցերին պատասխանեին: Այդպես ես որոշեցի մասնակցել Տելետրեյդ ընկերությունում կազմակերպվող ֆորեքս շուկայում առևտրի վերաբերյալ ուսումնական սեմինարներին: Դասընթացները ինձ դուր եկան: Դրանց ընթացքում ես լրացրեցի այն բացերը, որոնք մնացել էին ինձ մոտ ինքնուրույն ուսուցման ընթացքում: Սեմինարների ընթացքում կենդանի ուսուցում ես անցնում, կարելի է հարցեր տալ և ստանալ պատասխաններ ընկերության մենեջերի կողմից: Ուսումնական կենտրոնը հագեցած է սարքավորումներով, և միանգամից գրաֆիկի վրա ինձ ցույց տվեցին, թե ինչն ինչպես է: Բացի այդ՝ Տելետրեյդում կարելի է առևտուր իրականացնել իրենց դիլինգում, և այնտեղ միշտ կհուշեն և ցույց կտան ձեր սխալները: Ուսուցումից հետո ես համոզվեցի, որ ֆորեքսը հեշտ է: Շնորհակալ եմ Տելետրեյդ ընկերությանը կազմակերպման և անհրաժեշտ գիտելիքների ստացման հնարավորության համար:

Արման, ք. Երևան
2012 թ. սեպտեմեբրի 24, ժամը 10:45

Pages

Պատասխանել