Հարցեր եվ պատասխաններ

Որքա՞ն գումար է հարկավոր մուտքագրել հաշվի վրա Ֆորեքսում առևտուր սկսելու համար:

Մարժինալ առևտրի շնորհիվ (դիլինգային ընկերության կողմից ձեր միջոցների ավելացում ֆինանսական գործիքներից օգտվելու համար) կարելի է առևտուր անել արժույթներով նույնիսկ ոչ մեծ կապիտալի առկայության դեպքում:

Ինչպիսի՞ ծրագրեր են հարկավոր Ֆորեքսում աշխատելու համար:

Ֆորեքսում աշխատել սկսելու համար հարկավոր է միայն ինտերնետին հասանելիությամբ համակարգիչ և առևտրային հարթակ MetaTrader 4.0: Այն ներբեռնել հնարավոր է կայքից:

Քանի որ ծրագիրը աշխատում է նաև բջջային սարքավորումներով և КПК-ով, ձեր սեփական հաշիվը կարող է մշտապես հասանելի լինել ձեզ, և դուք կարող եք առևտուր անել արժույթներով, որտեղ էլ լինեք:

Սեփական օգտագործման սարքավորման վրա ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է ֆինանսական շուկաների հետ աշխատանքի ուսուցման դասընթաց անցնել: Մեր ընկերությունը առաջարկում է անվճար Forex-ուսուցում, որը թույլ կտա ձեզ  ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և սկսել գումար վաստակել:

Առաջանում են արդյո՞ք դժվարություններ փորձնական հաշվից իրական հաշվին անցնելիս:

Գրեթե բոլոր սկսնակ թրեյդերները հանդիպում են հոգեբանական խոչընդոտների փորձնականից իրական հաշվին անցնելու ընթացքում: Այս ընթացակարգը պահանջում է մանրակրկիտ հոգեբանական աշխատանք առևտրի վերաբերյալ մոտեցումների և դրդապատճառների կորեկցիայի համար:  

Փորձնական հաշիվ կիրառելիս թրեյդերը այնպիսի զգացողություններ չի ունենում (ագահություն, խաղամոլություն, կորուստներից վախ), որոնք  տիրում են նրան իրական գումարով առևտրի ժամանակ: Բոլոր այս զգացմունքները բացասականորեն են անդրադառնում առևտրի արդյունավետության վրա, քանի որ թույլ չեն տալիս սթափ մտածել և գնահատել իրավիճակը:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս շատ երկար օգտագործել փորձնական հաշիվ, քանի որ այն խոչընդոտում է ֆինանսական շուկաներում տեղի ունեցող փոփոխություններին արձագանքելու արագության զարգացմանը: Իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակ է երկու տիպի հաշիվների կառավարումը (և' իրական, և' փորձնական): Իրական գումարները կարելի է օգտագործել ձեզ առավել հասկանալի գործարքների իրականացման համար, այսինքն` այնպիսի գործարքների, որոնց եկամտաբերության մեջ դուք վստահ եք: Փորձնական հաշվի վրա զուգահեռ մարտավարության մշակումը թույլ կտա համահունչ կերպով շրջանցել խնդիրները իրական առևտրային հաշվին անցնելիս:  Բացի այդ, վաստակվող միջոցները կօգնեն ձեզ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ և ավելի արագ հրաժարվել փորձնական հաշվից:

Փորձառու թրեյդերները նույնպես կարծիք են հայտնում այն մասին, որ առավել արդյունավետ է միանգամից երկու հաշիվների կառավարումը: Այս դեպքում հաջողությունը ոգեշնչում է և շարժառիթ հանդիսանում եկամտաբերության բարձրացման նպատակով շուկայի ուսումնասիրության համար:

Ինչպիսի՞ արժույթներ կարելի է օգտագործել Forex-ում աշխատելու համար:

Ֆորեքս միջազգային շուկայում արժույթների փոխանակման գործարքներ իրականացնելու համար կարելի է կիրառել հիմնական համաշխարհային արժույթները`

ԱՄՆ դոլար (USD)
եվրո (EUR)
բրիտանական ֆունտ ստերլինգ (GBP)
ճապոնական իեն (JPY)
շվեյցարական ֆրանկ (CHF)
ավստրալիական դոլար (AUD)
նորզելանդական դոլար (NZD)
կանադական դոլար (CAD)
շվեդական կռոն (SEK)
նորվեգական կռոն (NOK)
դանիական կռոն (DKK)
հարավաֆրիկյան ռանդ (ZAR):

Արդյո՞ք ֆինանսական շուկան ենթակա է կանխատեսման:

Անխոս, այո': Գների աճը և նվազումը կարելի է կանխատեսել և բավական ճշգրիտ: Կարևոր է միայն հիշել երեք հիմնական ճշմարտության մասին՝

  • Շուկայի վարքագիծը կանխատեսել ցանկացած պահի հնարավոր չէ: Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ գնի շարժի էությունը (որոշել նրա տրենդը և դրա վրա ազդող գործոնները) և միայն հետո գործարք բացել:
  • Հաճախ իմաստ չունի երկարաժամկետ կանխատեսումներ անել, չէ՞ որ արդեն վաղը կարող է տեղի ունենալ այնպիսի բան, ինչը կստիպի շուկային փոխել շարժման իր ուղղությունը: Խորհուրդ է տրվում մտածել և հաշվել միայն մի քանի քայլ առաջ, որպեսզի նվազագույնի հասցնել ռիսկերը և նախազգալ հնարավոր տնտեսական անհանգստությունները: Միայն կանխատեսելով գնի միջանցքը, նրա շարժը և տատանումները՝ հաջողակ թրեյդերները հասնում են փայլուն արդյունքների:   
  • Անհրաժեշտ է օգտագործել ֆինանսական շուկայի վերլուծության կանոնները գնի շարժը  և նրա միջանցքը որոշելու համար:

Ֆորեքսի ռիսկերը. որքա՞ն մեծ են դրանք:

Արժութային բորսայի գոյության ողջ պատմության ընթացքում կուտակվել են անփորձ և սկսնակ թրեյդերների անհաջող առևտրի բազմաթիվ օրինակներ: Եվ այս ամենը բավարար է հասարակ փաստ արձանագրելու համար. չիմացությունը և ռիսկերից ապահովագրման հեշտագույն կանոններին չհետևելը բերում է կորուստների:

Մյուս կողմից, եթե թրեյդերը մշակում է առևտրի իրականացման իր ռազմավարությունը և գործարքներ է բացում` հետևելով տրամաբանությանը, նա հաջողության է հասնում: Դրան նպաստում են նաև հատուկ գործիքներ, որոնք թույլ են տալիս խստորեն սահմանափակել հնարավոր կորուստները և փակել գործարքները ավտոմատ կերպով` հասնելով կորստի սահմանին: Այս ամենը թույլ է տալիս ռիսկը հասցնել նվազագույնի և վատագույն դեպքում կորցնել միայն ներդրված միջոցների ոչ մեծ տոկոսը:

Ինտուիցիայի ազդեցության տակ ընկնելով` stop-loss-եր (ավտոմատ պաշտպանման պատվերներ)  չդնելով՝ թրեյդերը վնասներ է կրում: Կորուստները կաճեն այնքան ժամանակ, քանի դեռ դուք մարտավարություն չեք մշակել և չեք մտածել հնարավոր պոտենցիալ ռիսկերից պաշտպանվելու հնարավոր միջոցների մասին: Դրան նպաստում է Ֆորեքսում արհեստավարժ առևտրի կանոնների իմացությունը, ինչպես նաև կապիտալի կառավարման վերաբերյալ հասարակ ճշմարտությունների ամբողջությունը:

Ի մի բերելով ողջ ասվածը՝ ևս մեկ անգամ ընդգծենք, որ առևտուր իրականացնելու կանոններին հետևելը և ռիկսերից ապահովագրումը կորուստները հասցնում է նվազագույնի: Եվ նույնիսկ ամենավատ դասավորման դեպքում ձեր կորուստները կկազմեն ոչ մեծ տոկոս ընդանուր ներդրված գումարից:

Ինչպե՞ս է տեղի ունենում հաշվի վրա մուտքագրումը և հաշվից ելքագրումը:

Անհատական հաշվի մուտքագրման և ելքագրման գործընթացը Forex արժութային բորսայում աշխատելիս իրականացվում է ձեր տարածաշրջանի բանկերի միջոցով: Կարևոր է բանկի մասնաճյուղում ճշտել` աշխատում է արդյոք այն ֆորեքս հաշիվների հետ: Չնայած փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ժամանակակից կառուցվածքները մատուցում են նման ծառայություններ:

Գոյություն ունեն հաշվի համալրման և գումարի կանխիկացման ևս մի քանի միջոցներ`

  • Visa և MasterCard բանկային քարտեր
  • վճարման տարածված տերմինալներ
  • Webmoney-ի, Moneybookers-ի նման վճարման համակարգեր:

Որքա՞ն գումար է հնարավոր վաստակել Forex շուկայում:

Ֆորեքսում առևտուրը բազմաչափ գործընթաց է, այդ պատճառով էլ եկամտաբերությունը միշտ կմնա անհատական և գիտելիքների ու պատրաստվածության մակարդակից կախվածության մեջ չի հայտնվի: Առևտուրը սկսելուց առաջ խորհուրդ է տրվում գնահատել անհատական հնարավորությունները` կիրառելով փորձնական հաշիվ: Դրա օգնությամբ դուք կարող եք գնահատել գիտելիքների մակարդակը, ինչպես նաև եկամտի հնարավոր քանակը:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ