Ի՞ՆՉ Է FOREX-Ը

Forex-ը (Foreign Exchange Market) միջազգային միջբանկային արժութային շուկա է, որի մասնակիցներն են`

  • երկրների կոմերցիոն և կենտրոնական բանկերը
  • արժույթի բորսաները
  • դիլինգային տարբեր հիմնադրամներ (ինչպես խեջային, այնպես էլ ներդրումային):

Ֆորեքսի հիմնադրման տարեթիվ է համարվում 1976 թվականը, երբ «ոսկյա ստանդարտից» հրաժարումը բերեց համաշխարհային տնտեսությունների կարգավորման և երկրների միջև գումարային միջոցների շարժման սկզբունքորեն նոր համակարգի առաջացմանը:

Ֆորեքսի հիմնական խնդիրը իր մասնակիցներին արժույթների փոխանակման հնարավորություն տալն է, չնայած փոխարժեքների տարբերության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց արժութային փոխանակումը դարձնել բարձր եկամտի աղբյուր:

Փոխարժեքների չդադարող տատանումը թույլ է տալիս մեծացնել եկամուտը Ֆորեքս բորսայում: Այսպիսով` գնելով 1 եվրո 1,4 դոլարի դիմաց և վաճառելով այն վաղը 1,5 դոլարի դիմաց` դուք կվաստակեք 0,1 դոլար:

FOREX-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

Եկամուտ առևտրից

Գործարքներ իրականացնելիս արհեստավարժ և գրագետ մոտեցումը հնարավորություն կտա ձեզ հասնել կայուն եկամտի` առևտուր կատարելով Forex շուկայում: Բացի այդ, ֆինանսական շուկաների առանձանահատկությունները հասկանալով` կարող եք գումար խնայել գնաճից: Արհեստավարժ թրեյդերների եկամուտը հաճախ մի քանի անգամ գերազանցում է գնաճը:

Եկամուտ ստանալու հնարավորությունը կախված չէ շուկայական տրենդերից:

Առևտուրը Ֆորեքսում եկամուտ ստանալու հնարավորություն է ինչպես արժույթների գների աճից, այնպես էլ նրանց նվազումից: Այն դեպքում, երբ աճող տրենդը ֆոնդային շուկայում վերափոխվում է նվազողի, տվյալ հատվածի թրեյդերները վնասներ են կրում:
Նման բան տեղի չի ունենում Ֆորեքս շուկայում այն պատճառով, որ մի արժույթի գնի նվազումը բերում է մյուսի գնի աճին: Այս առանձնահատկության շնորհիվ Forex-ում գումար վաստակել կարելի է արժույթների շարժի ցանկացած վեկտորի դեպքում:

Հասանելիություն Forex-ին օրվա մեջ 24 ժամ

Դուք կարող եք գործարքներ կնքել, հետևաբար ավելացնել եկամուտը անկախ օրվա ժամից, քանի որ գերակշռող արժութային շուկաները տեղաբաշխված են բոլոր ժամանակային գոտիներում:
Միակ նկատառումը, որն արժի հաշվի առնել, այն է, որ հանգստյան օրերին միջազգային շուկաներում առևտուր չի իրականացվում:

Որոշակի վայրում շուկայի գտնվելու բացակայությունը

Ֆորեքս շուկայում գործարքներ իրականացվում են հատուկ ծրագրով, որը կարող է տեղադրվել ինչպես համակարգչի, այնպես էլ ցանկացած այլ պորտոտիվ սարքավորման վրա:
Այդ ծրագրի միջոցով կարող եք մուտք ունենալ ֆինանսական շուկաներ երկրագնդի ցանկացած վայրում: Դրա համար հարկավոր է միայն ունենալ ինտերնետին հասանելիություն:

Առևտրի գրավիչ գործընթացը

Արժույթներով առևտուրը ոչ միայն գումար վաստակելու հնարավորություն է, այլ նաև գրավիչ զբաղմունք, որը դրդում է ձեզ վերլուծել միջազգային նորությունները, տնտեսական իրադարձությունները, նաև թույլ է տալիս խորացնել ֆինանսական շուկաների վերաբերյալ գիտելիքները:

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

Новичкам AM

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

FOREX-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • Երկրների կենտրոնական բանկերը

    Կենտրոնական բանկի կարևոր գործառույթ է ազգային արժույթի փոխարժեքի կարգավորումը: Տվյալ գործընթացը իրականանում է ներքին շուկայում ազգային արժույթի առքուվաճառքի միջոցով:

  • Կոմերցիոն բանկեր

    Կոմերցիոն բանկերը Forex շուկայի հիմքն են և նրա առաջատար խաղացողները: Նրանք ոչ միայն ձևավորում են կնքվող գործարքների հիմքը, այլ նաև անմիջականորեն ազդում արժույթների փոխարժեքի վրա: Ամեն ինչից զատ, այս հաստատությունների միջոցով են իրականացվում բոլոր փոխանակման գործարքները: Այդ պատճառով բանկերը համարվում են «շուկա ձևավորող» սուբյեկտներ (marketmakers):

  • Ներմուծողներ և արտահանողներ

    Ներմուծող և արտահանող ընկերությունների հիմնական նպատակը արտասահմանյան արժույթի փոխակերպումն է ազգային արժույթի: Այս ընկերությունները նաև արտասահմանյան արժույթի կարիք են ունենում տրանսազգային գործարքներ կնքելու համար: Այս գործոնների շնորհիվ ներմուծող և արտահանող կազմակերպությունները ձևավորում են բարձր կայուն առաջարկ արժութային-փոխանակման գործարքների նկատմամբ:

  • Միջազգային հիմնադրամներ

    Բոլոր խոշոր միջազգային հիմնադրամները (ինչպես ներդրումային և խեջային, այնպես էլ ապահովագրական և թոշակային) տեղաբաշխում են իրենց ակտիվները արժույթի մեջ:
    Հիմնադրամների հիմնական նպատակը, տարբեր ֆինանսական գործիքներում ներդրում անելով, եկամուտ ստանալն է: Միջազգային հիմանդրամները միջազգային շուկա դուրս գալիս ուժեղ ազդեցություն ունեն արժույթների փոխարժեքի վրա իրենց ակտիվների մեծ ծավալների պատճառով:

  • Ֆորեքսի դիլինգային կենտրոններ

    Դիլինգային կենտրոնները այնպիսի կազմակերպություններ են, որոնք օգնում են իրենց հաճախորդներին մեծացնել եկամտաբերությունը Forex-ում սպեկուլյատիվ առևտրի հաշվին: Ինչ որ իմաստով, դիլինգային կենտրոնը կապող օղակ է շուկայի և անհատների միջև, որն իրականացնում է գործարքների անհրաժեշտ հաշվարկներ, նաև հնարավորություն է տալիս մասնավոր ներդրողներին գործարքներ կնքել միջազգային ֆինանսական շուկայում: