Հասկացությունների բառարան

glossary_search:

Forex բրոկերը ֆինանսական շուկաների արհեստավարժ մասնակիցների առավել տարածված նշանակությունն է, ովքեր իրենց հաճախորդների համար հասանելի են դարձնում Ֆորեքսը: Ավելի ճիշտ է դիլինգային կենտրոն անվանումը:  

Free Margin-ը TeleTrade ընկերության հաճախորդի հաշվի՝ գործարքի մեջ չներառված դեպոզիտն է: Գործարքի կնքումից առաջ ստուգվում է ազատ միջոցների առկայությունը:

Սվոփը առևտրային հենարանի օգտագործման իրավունքի համար արժութային թրեյդերից պրինցիպալ բանկի կողմից հարկվող միջնորդավճարն է: Սվոփավորումը օգտագործում է արժութային զույգերից յուրաքանչյուրի նկատմամբ կարճաժամկետ տոկոսադրույքների միջև տարբերությունը, ինչպես նաև ներառում է հաճախորդի կողմից գործարքների պահպանման օրերի թիվը:

Սվոփ չի վերցվում, եթե գործարքը իրականացվել է  (բացվել և փակվել է) 1 օրվա ընթացքում: Հետևաբար, հաճախորդները կարող են անվճար օգտագործել առևտրային հենարանի հնարավորությունները մեկ օրվա սահմաններում:

Սովորաբար սվոփավորման դիրքերի հաշվարկը  իրականացվում է Մոսկվայի ժամանակով ժամը 2:00-ին ամառային ժամանակային գոտու դեպքում և Մոսկավայի ժամանակով ժամը 1:00-ին ձմեռային ժամանակային գոտով: Եթե գործարքը փակվել է մինչև այդ ժամը, սվոփ չի գանձվում: Գիշերվա ընթացքում սվոփի հաշվարկը կարող է կազմել ինչպես մի քանի տասնյակ, այնպես էլ 2-3 կետ: Սվոփը չորեքշաբթիից հինգշաբթի հաշվարկվում է եռակի չափով, ինչը թույլ է տալիս փոխհատուցել բանկերի միջև հաշիվները երկուշաբթիից ուրբաթ: Գործարքները, որոնք չեն փակվել երկուշաբթիից ուրբաթ, հաշվարկվում են սովորական սվոփով:   

Սվոփի մեծությունը շատ փոքր է առևտրային պլան կամ գործարք կազմելիս հաշվի առնելու համար: Միևնույն ժամանակ տվյալ ցուցանիշով պետք է ղեկավարվել գործարքի փակման կամ բաց թողնելու որոշում կայացնելիս:

Փորձառու թրեյդերները խորհուրդ են տալիս գործարքը բաց պահել ոչ ավելի, քան 3 օր: Ինչպես ցույց է տալիս փորձը, ֆինանսական գործիքի գնի ուղղորդված շարժից 2-3 օրեր հետո հաճախ անդրադարձ է լինում:

Թրեյդերը կարող է պաշտպանել իր եկամտաբեր բաց դիրքը` ձեռքով տեղադրելով stop loss (S/L,stop loss) անվնասակարության մակարդակի վրա: Թրեյլինգ ստոպը կիրառվում է այս գործընթացը ավտոմատացնելու համար: Այս գործիքը հատկապես օգտակար է գնի մի ուղղությամբ երկարատև շարժի և ֆինանսական շուկաներին հետևելու հնարավորության բացակայության դեպքում: Գնից որոշակի կետերի հեռավորությամբ թրեյլինգ ստոպ տեղադրելու դեպքում դադարեցման հրամանը ավտոմատ կերպով անցնում է գնին եկամտի աճի ուղղությամբ և միևնույն ժամանակ պահպանում թրեյդերի կողմից դրված հեռավորությունը: Եկամտի նվազման ուղղությամբ շարժը հաշվի առնված չէ, ինչի շնորհիվ թրեյլինգ ստոպը օգնում է ոչ միայն պահպանել, այլ նաև մեծացնել պահպանված եկամուտը:

«Ինվեստ-հաշվի» սեփականատերը TeleTrade ընկերության՝ այդ հաշվի նկատմամբ իրավունքներ ունեցող հաճախորդն է:

Սա առևտրային հաշվի վրա եղած գումարն է, որը պետք է ազատ լինի, որպեսզի հնարավոր լինի ցանկալի ծավալով դիրք բացել: Հարկ է նշել, որ մարժայի ապահովման մեծությունը կարող է փոխվել (մեծացվել կամ նվազեցվել) դիրքի պահպանման ժամանակ: Թե ինչպիսի գործողություն կիրականացվի, կախված է բաց դիրքի ամբողջության մեջ  ներգրավված գործիքներից:

Ընկերության պահանջների համաձայն մարժինալ ապահովումը պետք է հավասար լինի այն գումարին, որը սկզբնական մարժայի մեծության 10 տոկոսից ցածր չէ: Տվյալ մեծությունը անհրաժեշտ մարժա է:

Առևտրային պլանը գործարքների (առք և վաճառք) հաջող կատարման անհրաժեշտ պայման է:  Նախքան պլանի կազմման անցնելը անհրաժեշտ է որոշել հետևյալ հարցերը`

  • որ արժութային զույգերի մասնակցությամբ դուք կիրականացնեք գործարքները.
  • սահմանել առևտրի ուղղությունը (միայն վերև կամ հերթականությամբ երկու ուղղություններով).
  • սահմանել գնային հատվածը և իրականացվող գործարքների պայմանները.
  • սահմանել թույլատրելի ռիսկերի մեծությունը:

Տեղեկատվություն, որը արժի հաշվի առնել առևտրային պլան մշակելիս`

  • Գները, ուղղությունը և գործարքների իրականացման պայմանները: Օրինակ`EUR/USD զույգի վաճառքը Իտալիայի ՀՆԱ-ի վերաբերյալ նորությունների հրապարակումից հետո 1,5780 և 1,4840 գների սահմաններում:
  • Եկամտի վերաբերյալ նպատակներ (T/P, take profit)` հաշվի առնելով ընթացիկ իրավիճակում իրականում հնարավոր եկամուտը: Օրինակ`բարենպաստ տեղեկատվության դեպքում սպասել մոտակա սահմանից վերև և մինչև մյուս դիմադրության 1,4840 կետը գնի բարձրացմանը: Շուկայի չեզոք շարժի դեպքում  ֆիքսել 60–70 կետ եկամուտ:
  • Վնասների սահմանման գինը  (S/L, stop loss). անհրաժեշտ է այն դեպքերում,  երբ կանխատեսումը չի  արդարացրել ձեր սպասումները և կարող է դառնալ վնասների պատճառ: Չպետք է մոռանալ այն մասին, որ վիճակագրության համաձայն 10-ից 7-8 գործարք եկամտաբեր են: Թրեյդերի կարևոր խնդիրներից են սխալ հաշվարկը և իրավիճակների ընդհատելը, որոնց դեպքում վնասները կարող են գերազանցել եկամուտը: Առևտրային պլանի արդյունավետության բարձրացումը հնարավոր է տարբեր մարտավարությունների կիրառման դեպքում, օրինակ` դիրքերի շրջադարձ հակառակ ուղղությամբ հակառակ տրենդ նկատելու դեպքում, եկամտաբեր դիրքին ավելացնելու մեթոդը և այլն:

Ողջ վերոնշյալը որակյալ ռազմավարության և մտածված առևտրային պլանի հիմքն է: Առևտրի տարբեր ռազմավարությունների և մարտավարությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով մեր ընկերության կողմից կազմակերպվող դասընթացներին և սեմինարներին:

Առևտրային օրը (կամ էլ առևտրային ամսաթիվը, ակտիվ առևտրային օրը) այն օրվա միասնական նշանակությունն է, որի դեպքում բացվել և փակվել է գոնե մեկ գործարք, որը կհամապատասխանի հետևյալ չափանիշներից որևէ մեկին`

  • գործարքի արդյունքը կազմում է 25 կետից ավելի` անկախ եկամտաբերությունից կամ կորստաբերությունից.
  • Գործարքի դիրքը բաց էր մեկ ժամվա ընթացքում:

Առևտրային օրը պարտադիր չէ, որ համընկնի օրացուցային օրվա հետ:

Արժութային բորսան մի վայր է, որտեղ իրականացվում է տարբեր ազգային արժույթների ազատ առք և վաճառք: Արժութային շուկայում տեղի է ունենում  այդ արժույթների փոխարժեքների հարաբերակցության շտկում:

Արժութային բորսայի հիմնական գործառույթը փոխարժեքի՝ այլ ազգային արժույթների արժեքի սահմանումն է:

Արժութային բորսան կուտակում է ժամանակավորապես ազատ ողջ արժույթը և տեղաբաշխում այն տնտեսության տարբեր ճյուղերի միջև: Այս գործընթացի շրջանակներում կիրառվում են բացառապես շուկայական մեթոդներ և ազգային ու արտասահմանյան արժույթների շուկայական փոխարժեքներ:   

Արժութային առևտրի ժամանակ գումարային զույգերը միավորվում են և վերափոխվում արժութայինի: Գոյություն ունեն բազմաթիվ նման զուգորդումներ:  Արժութային շուկայում առավել հայտնի են մոտավորապես 30 արժութային զույգ: Նրանցից հիմնականներն են՝

  • եվրո/դոլար (EUR/USD)
  • ֆունտ/դոլար (GBP/USD)
  • դոլար/իեն (USD/JPY)
  • դոլար/շվեյցարական ֆրանկ (USD/CHF):

Առևտրի առավել մեծ ծավալ ընկնում է հենց այս արժութային զուգակցման վրա:

Բարձր պահանջարկ են վայելում նաև ԱՄՆ դոլարի հետ կապված զույգերը:

Գոյություն ունեն նաև կրոս-փոխարժեքներ, որոնք արժութային զույգեր են, որոնցում ներառված չէ ամերիկյան դոլարը, օրինակ՝ ֆունտ/շվեյցարական ֆրանկ (GBP/ CHF), ֆունտ/իեն (GBP/GPY) և այլն:

Ազատ կոնվերտացիայի բացակայության հետ կապված՝ որոշ արժույթներ մասնակցություն չեն ունենում Ֆորեքսում իրականացվող առևտրին:

Բուֆերային է TeleTrade ընկերության այն հաշիվը, որը նախատեսված է «Մաստեր-Ինվեստ» նախագծի հովանու ներքո աշխատող Մաստերի միջնորդավճարի հաշվարկման համար: Տվյալ հաշիվները հարկավոր են եկամտաբեր գործարքների միջնորդավճարների նախնական մուտքագրման համար: Արդյունքում մուտքագրված գումարների կորեկցիա է տեղի ունենում՝ հաշվի առած վնասով գործարքները: Յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի ավարտին Մաստերի վերջնական միջնորդավճարը  մուտքագրվում է նրա հաշվարկային հաշվի վրա:

Եթե գործարքների եկամտաբերությունը կազմել է 100 տոկոս, ողջ միջնորդավճարը տրվում է Մաստերին: Եթե վնասով գործարքներ ևս եղել են, ընդհանուր միջնորդավճարը նվազում է վնասով գործարքների գումարի չափով:

Իսկ եթե հաշվարկային ժամանակահատվածի ընդհանուր արդյունքը բացասական է, Մաստերը միջնորդավճար չի ստանում, իսկ ներդրողի հաշվին (Ինվեստ-հաշիվ) վերադարձվում է նախապես մուտքագրված ողջ գումարը:

Արժութային փոխարժեքների հաշվարկի ճշգրտությունը Ֆորեքսում սահմանվում է 5 նշանակությամբ թվով: Այսպիսով՝ 1,3004 գնանշմամբ եվրո/դոլար արժութային զույգից եկամտի հաշվարկման դեպքում  մեկ եվրոյի դիմաց դուք կարող եք ստանալ ավելին, քան 1 եվրո և 30 ցենտի դիմաց:

Մեծամասամբ գնանշումը սահմանվում է 4 նշանակությամբ թվով, որը համապատասխանաբար ավելի ճշգրիտ ցուցիչ է, քան փոխանակման կետում կամ բանկում փոխարժեքի հաշվարկը: Այս կանոնի բացառություն է ճապոնական իենը, որը  հաշվարկվում է  մինչև 2 նիշ նշանակությամբ:

 

Այն մասնագիտացված տարածք է դիլինգային կենտրոնում, որը թույլ է տալիս թրեյդերին իրականացնել ֆինանսական գործարքներ: Դիլինգային սրահը հագեցած է տեխնիկայով (համակարգչային և կոմունիկացիոն), որն անհրաժեշտ է առևտուր իրականացնելու համար:

Սա ներդրման մասերի բաժանման գործընթացն է նրանց՝ տարբեր ֆինանսական գործիքներով հետագա տեղաբաշխմամբ: Դիվերսիֆիկացիայի շնորհիվ նվազեցվում են ռիսկերը:

Եկամտաբերության վարկանիշը «Մաստեր-հաշիվների» ցուցակն է, որը կազմվում է` ելնելով թրեյդերի եկամտաբերության մեծությունից: Վարկանիշը նկարագրում է «Մաստեր-հաշիվների» հետևյալ բնութագրերը`

  • պայմանագիր,
  • ընդհանուր եկամտաբերություն, որով տեղի է ունենում դասակարգումը,
  • ակտիվ առևտրային օրերի ընդհանրական թիվ,
  • Մաստերի կողմից սահմանվող միջնորդավճար,
  • առևտրի վերջին ամսաթիվը,
  • առևտրային օրվա ընթացքում ստացված առավելագույն եկամուտը,
  • Մաստեր կարգավիճակ ունեցող թրեյդերի առավելագույն վնասները առևտրային օրվա ընթացքում:

Ընկերության հաճախորդները ստանում են եկամտաբերության վարկանիշի «Մաստեր-հաշիվները» ֆիլտրելու հնարավորություն` ելնելով վերոնշյալ չափանիշներից ցանկացածից:

Եկամտի առավելագույն մեծացումը առավելագույն եկամուտ ձեռքբերելու գործընթացն է նվազագույն ռիսկի պայմաններում:

Թայմֆրեյմը ժամանակահատված է, որն օգտագործվում է տարբեր գնանշումների խմբավորման համար գնային գրաֆիկի և դրա տարրերի ստեղծման գործընթացում  (բարի կետեր, ճապոնական մոմեր, գծային գրաֆիկներ):

Ավելի մանրամասն տեղեկատվություն և պատմություն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է սահմանել նվազագույն թայմֆրեյմը և հակառակը:

Մեկ օրվա շրջանակներում գների շարժի մասին տեղեկատվության արտացոլման անհրաժեշտության դեպքում դուք կարող եք օգտագործել ինչպես րոպեանոց, այնպես էլ ժամային գրաֆիկներ: Տվյալ դեպքում գրաֆիկի վրա 1 մոմը կամ գծերը կլինեն գնի շարժի ցուցադրում 1 րոպեի կամ ժամվա կտրվածքով:

Ավելի երկարաժամկետ ժամանակահատվածի վերլուծության դեպքում (օրինակ` մի քանի տարի) լավագույն տարբերակ են օրական կամ շաբաթական գրաֆիկները: Նման դեպքերում 1 մոմը գրաֆիկի վրա ցույց կտա գների շարժը, որը հավասար կլինի մեկ օրվա կամ շաբաթվա:

Թրեյդերը այն մարդն է, ով առևտուր է իրականացնում արժութային շուկայում: Թրեյդերի եկամուտը գնվող և վաճառվող արժույթի միջև տարբերությունն է:

Թրեյդինգը (անգլ.` Trading) ֆինանսական շուկաներում առևտրի իրականացման գործընթացն է:

«Ինվեստ-հաշիվը» TeleTrade ընկերության հաճախորդի հաշիվն է, որը կապակցվում է «Մաստեր-հաշվին» «Մաստեր-Ինվեստ» ծրագրի շրջանակներում: Տվյալ կապակցումը հաշվի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս ավտոմատ ռեժիմով կրկնօրինակել «Մաստեր-հաշվի» բոլոր առևտրային գործարքները: Կրկնօրինակման հիմքը համեմատական է և ուղղակիորեն կախված է «Ինվեստ-հաշվի» վրա եղած գումարի քանակությունից, ինչպես նաև Մաստեր հաշվին կցվածության պայմաններից:

Լոտը արժույթի ֆիքսված քանակություն է, որում չափվում է առևտուրը Forex-ում:

Ամերիկյան համակարգի շրջանակներում ենթադրվում է արտասահմանյան արժույթի ֆիքսված քանակության առք և վաճառք ԱՄՆ դոլարի նկատմամբ: TeleTrade ընկերությունը հիմնվում է եվրոպական համակարգի վրա՝ կապված այն բանի հետ, որ գործարքների հոսքի մեծ մասը  անցկացվում է եվրոպական բանկերի միջոցով:

Եվրոպական համակարգի ստանդարտ է համարվում լոտերի առքուվաճառքը արժութային զույգում առաջինը հանդես եկեղ արժույթի 100 հազար (հազվադեպ 150 հազար) միավորով:

Օրինակ. եվրո/դոլար արժութային զույգի հետ աշխատանքի դեպքում դուք հնարավորություն ունեք գնել կամ վաճառել 100 հազար եվրո (1 լոտ) կամ 100 հազար եվրոյին առանց մնացորդի բաժանվող գումար՝ միևնույն ժամանակ վաճառելով կամ փոխանակելով համարժեք գումար դոլարով: Այսպիսով՝ դուք կարող եք գործարքներ կատարել 400 հազար եվրո (4 լոտ), 500 հազար եվրո (5 լոտ) ծավալներով  և այլն:

Հարկ է հատկապես ընդգծել, որ գումարի մեծությունը չպետք է ձեզ շփոթմունքի մեջ գցի: Վարկային հենարանի օգնությամբ դուք հնարավորություն եք ստանում ունենալ լոկ 1:100 ամբողջ գումարից: Այսինքն՝ հազար եվրո 1 լոտով առևտրի համար, 2 հազար եվրո՝  2 լոտով առևտրի համար և այլն:

Գոյություն ունի նաև փոքր ծավալներով գործարքներ իրականացնելու հնարավորություն, որը հավասար կլինի, օրինակ, 0,1 լոտի, 0,2 լոտի և այլն: Տվյալ դեպքում թրեյդերը (ներդրողը) իր հաշվի վրա պետք է ունենա 10 անգամ փոքր գումար, քան նախորդ օրինակի դեպքում էր: Այդ գումարը կկազմի 100 եվրո: Ոչ խոշոր գործարքների կնքման տվյալ հնարավորությունը նախատեսվում է TeleTrade ընկերության կողմից ոչ մեծ եկամուտ ունեցող հաճախորդների համար:  

Լրացուցիչ առևտրային համակարգերի հիմնական խնդիրը ճշտում մտցնելը և  ֆինանսական գործարք կնքելու առավել բարենպաստ ժամանակի ընտրության մեջ օգնություն ցույց տալն է: Հարկ է նշել, որ լրացուցիչ առևտրային ազդանշանները դիտարկվում են ոչ որպես առանձին ռազմավարություն կամ պլան, այլ որպես արդեն գոյություն ունեցող առևտրային ռազմավարության լրացում:  

«Տեխնիկական վերլուծության ֆիգուրները» լրացուցիչ ազդանշանների դասական օրինակ են: Գնային գրաֆիկի վրա այս կամ այն մոդելի արտացոլումը շուկայում իրավիճակի կողային կամ հակառակ ուղղությամբ փոփոխության ազդանշան է:  Լրացուցիչ ազդանշանների որոնման իրականացումը հաճախ կիրառվում է գնային հեռավորությունների մասերի բաժանման աշխատանքի ժամանակ, ինչը թույլ է տալիս տեսնել գների շարժի մանրակրկիտ առանձնահատկությունները:

Համակարգչային ցուցիչները օգնող մաթեմատիկական ապարատ են, նաև հաճախ միանում են տեխնիկական վերլուծության ինքնուրույն բաժնին: Դրանց միջոցով կարելի է ավելի հստակ ձևակերպել լրացուցիչ առևտրային ազդանշանը: Ցուցիչների հետ աշխատանքը կապված է դրանց կիրառման մի շարք նրբությունների հետ: Դրանց ավելի լավ ծանոթանալ կարելի է՝ մասնակցելով ուսումնական կենտրոնի սեմինարներին և  գործնական պարապմունքներին:  Պետք չէ մոռանալ այն մասին, որ արդյունավետ առևտրային սխեմա ստեղծել հնարավոր է  նաև առանց համակարգչային ցուցիչներ (մաթեմատիկական ապարատ) ստեղծելու: Նմանատիպ ազդանշանները լոկ պարզ գրաֆիկական մեթոդների լրացումն են և չեն կարող փոխարինել դրանց:

Կետը գնանշման վերջին թիվն է, որը նշանակություն ունի: Օրինակ, 1,3344 և 1,3345 գնանշումները տարբերվում են 1 կետով, իսկ 324,34 և 324,36 գնանշումներ` 2 կետով: Գնանշումների 100 կետով տարբերությունը անվանում են «ֆիգուր»:

Մաստերը TeleTrade-ի հաճախորդն է և «Մաստեր-հաշվի» սեփականատերը:

«Մաստեր-ինվեստը» մասնագիտացված ծրագիր է, որը նախատեսում է «Ինվեստ-հաշվին» «Մաստեր-հաշվի» կապակցման ծառայությունը: Հաշիվների միակցման շնորհիվ հաճախորդը կարող է կրկնօրինակել «Մաստեր-հաշվի» գործարքները «Ինվեստ-հաշվի» վրա ավտոմատ կերպով: Կրկնօրինակվող գործարքների թիվը կախված է հաշիվների միակցման պայմաններից:

«Մաստեր-հաշիվը» TeleTrade ընկերության հաճախորդի այն հաշիվն է, որը ինքնատիպ նմուշ է «Մաստեր-ինվեստ» ծառայության շրջանակներում այլ հաշվի վրա առևտրային գործարքների կրկնօրինակման համար: «Մաստեր-հաշվի» վրա իրականացված գործարքը ավտոմատ կերպով պատճենվում է «Ինվեստ-հաշվի» վրա Մաստերի կողմից իրականացված գործարքին համարժեք և համեմատական չափով: Միևնույն ժամանակ գոյություն ունեն հատուկ նրբություններ, որոնք կախված են միակցման պայմաններից:

Սա վարձատրություն է, որը սահմանվում է «Մաստեր-հաշվին» «Ինվեստ-հաշվի» կապակցման դեպքում: Միջնորդավճարը որոշվում է Մաստերի կողմից և ելքագրվում միայն եկամտից, որը ստացվել է հաշվարկային ժամանակահատվածում ու հաշվի է առնում բոլոր գործարքները: Միջնորդավճարի հաշվարկման ավելի մանրամասն նկարագրություն կարելի է գտնել «Բուֆերային հաշիվ» բաժնում:.

Սպրեդը առքի և վաճառքի գների միջև տարբերությունն է: Այն անվանում են նաև ask գին կամ bid գին: Forex շուկայում սպրեդ է գանձվում, ինչպես և ցանկացած փոխանակման կետում կամ բանկում: Օրինակ` EUR/USD 1,3826/1,3829 գրառումը նշանակում է, որ 1 եվրո գնելու համար պետք է վճարել 1,3829 դոլար, իսկ 1 եվրո վաճառելիս, կստանաք 1,3826 դոլար:

Գործարք կնքելու համար հաճախորդը իր գումարի որոշակի մասը տեղադրում է կազմակերպության հաշվի վրա, որը հասանելի է դարձնում շուկան: Իրական առևտուրն իրականացվում է պրինցիպալից ստացված միջոցներով, որը տրամադրում է հաճախորդին «վարկային հենարան», որի հիմնական տարբերակը 1:100 հարաբերակցությունն է: Տվյալ հնարավորությունը թույլ է տալիս հաճախորդին կամ ներդրողին գործարքներ իրականացնել սեփական ներդրումը գերազանցող գումարով, որն իր հերթին ազդում է տոկոսային եկամտաբերության վրա:  

Հաճախորդի կողմից տեղադրված միջոցները յուրահատուկ գրավական են՝ մարժա: Մինչև գործարքի և հակառակ արժութային փոխանակման իրականացումը մարժան պահպանվում է պրինցիպալի հաշվի վրա:

Վարկային հենարանը ինչպես չի մեծացնում ռիսկերը, այնպես էլ չի նվազեցնում դրանք: Դա տեղի է ունենում այն բանի պատճառով, որ տվյալ գործիքը ներառված չէ  գործարքների արդյունքների հաշվարկման միասնական ձևի մեջ: Վարկային հենարանի շնորհիվ հաճախորդը հնարավորություն է ստանում ներդնել փոքր գումար և ազատվում է սեփական հաշվի վրա 100 հազարից ոչ պակաս գումարային  միավոր (նվազագույն գումար, որն անհրաժեշտ է շուկա մտնելու համար) ունենալու անհրաժեշտությունից:

 

Որոշակի ժամանակահատվածում կրած վնասներ: Այս վնասները կարող են գրանցվել ֆինանսական շուկայում մեկ կամ մի քանի օրվա առևտրի ընթացքում:

Արժութային զույգերի շարքում կարող են ներառվել ոսկու գնանշումները և դրանց հարաբերակցությունը ԱՄՆ դոլարի հետ: Նման դեպքերում դրանք կոչվում են ոսկի-սփոթ պայմանագրեր, որոնք նշվում են որպես GOLD:

Ֆորեքս-հաշիվները հնարավորություն են տալիս իրականացնել ցանկացած փոխանակման գործողություն` օգտագործելով ոսկին: Այս ակտիվի գների տատանման մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է` թույլ տալով առևտրի մասնակիցներին գնահատել թանկարժեք մետաղի գների շարժի բնույթը:

Ճգնաժամի ժամանակահատվածում ավանդաբար աճում է փոխանակման նկատմամբ հետաքրքրությունը, որոնցում  առաջնային դիրքում է ոսկին: