ԱՄԵՆ ԻՆՉ FOREX-Ի ԵՎ CFD-Ի ՄԱՍԻՆ

Տվյալ բաժինը նվիրված է նրանց, ովքեր պատրաստ են իմանալ, թե ինչ է ֆինանսական շուկան, և ինչպես կարելի է օգտագործել այն կայուն եկամուտ ստանալու նպատակով: Այս հատվածում հավաքված են Ֆորեքս շուկայի և CFD պայմանագրերի հետ կապված առավել հայտնի հարցերը:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ FOREX ԲՐՈԿԵՐՆԵՐԸ

Ֆորեքս շուկայի բրոկերները Forex իրենց հաճախորդների համար արժութային առևտուրը հասանելի դարձնող ընկերություններ են: Նմանատիպ ընկերությունների ամբողջական և ճիշտ անվանումն է` Ֆորեքսի դիլինգային կենտրոններ:

Ժամանակակից պայմանները հնարավորություն են տվել Ֆորեքս-բրոկերներին նույնիսկ դուրս գալ շուկայի շրջանակներից` օգտագործելով առևտրային գործիքների հսկայական սպեկտոր: Արդյունքում դիլինգային ընկերությունների հաճախորդները հնարավորություն են ստանում CFD-ի միջոցով գործիքների գների տարբերության վրա առևտուր իրականացնել:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

ԱՌԵՎՏՐԻ ՍԿԻԶԲԸ FOREX-ՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

Առևտրին մասնակցելը շատ հեշտ է, դրա համար ձեզ անհրաժեշտ է ինտերնետին հասանելիություն, համակարգիչ կամ այլ դյուրակիր սարքավորում և առևտրային հարթակ (հատուկ ծրագիր գործարքների իրականացման համար): Այս ծրագիրը բեռնել հնարավոր է TeleTrade ընկերության կայքում:

Մենք խորհուրդ ենք տալիս սկսել առևտրի առանձնահատկության յուրացումը փորձնական հաշիվ բացելու օգնությամբ: Հաշվի միջոցով դուք կարող եք հասկանալ գործարքների կնքման նրբությունները` առանց սեփական գումարը կորցնելու ռիսկի: Դուք նաև կարող եք կրթություն ստանալ կամ միանգամից սկսել առևտուրը` գործի գցելով իրական հաշիվ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

ՀԱՇԻՎ ԵՆՔ ԲԱՑՈՒՄ

Անհատական հաշիվ բացելու գործընթացը հեշտ է: Դուք կարող եք դա անել` մտնելով անհատական սենյակ կամ լրացնելով մեր կայքի դիմումը, որից հետո ձեզ հետ կապ կհաստատի մենեջերը և քայլ առ քայլ կբացատրի հաշիվ բացելու գործընթացը:

Առևտրային հաշվին գումար մուտքագրելը և դրանից գումար ելքագրելը իրականացվում է սովորական բանկային Visa և MasterCard քարտերի, բանկային փոխանցումների, WebMoney-ի նման համակարգերի կամ ձեզ հարմար ցանկացած այլ միջոցով:

Անհատական սենյակի համապատասխան բաժնում դուք կարող եք ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն անհատական գումարային միջոցների մուտքագրման և ելքագրման ընթացակարգի մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՆՔ ԳՈՒՄԱՐ FOREX-ՈՒՄ

Forex շուկայում առևտրից ստացված եկամուտը հիմնվում է համաշխարհային արժույթների տարբերության վրա: Առևտրի մեխանիզմը բավականին հեշտ է: Օրինակ` դուք գործարքներ եք իրակացնում, որի ընթացքում գնում եք 1 եվրո 1,4 դոլարով: Հետագայում անհրաժեշտ է սպասել եվրոյի թանկացմանը մինչև 1,5 դոլար, որից հետո հարկավոր է միայն փակել գործարքը և 0,1 դոլարի չափով եկամուտ ստանալ:

Բնականաբար, իրական առևտուրը տեղի է ունենում անհամեմատ մեծ գումարներով: Ձեր նպատակը անմիջականորեն կախված է առևտրի ծավալից:

ՄԱՆՐԱՄԱՍՆ