Ֆորեքսը խաղ չէ

Գոյություն ունի կարծիք, որ առևտուրը Ֆորեքսում և մյուս ֆինանսական շուկաներում (այդ թվում ֆոնդային և ապրանքահումքային բորսաները) մոտ են խաղատների խաղին. խաղադրույք ես կատարում արժույթի փոխարժեքի աճի կամ անկման վրա ու հաղթում, եթե կանխատեսումդ ճիշտ է:

Նման կարծիքի պատճառով շատերը գալիս են շուկա և սկսում առևտուր իրականացնել` հենվելով սեփական բախտի վրա: Նրանք քննության չեն ենթարկում իրենց քայլերը, չեն փորձում սովորել կանխատեսել շուկայական տրենդները, խորացված չեն ուսումնասիրում առևտրի մեթոդները, գործում են իմպուլսիվ` հենց մոլեխաղեր խաղացողների նման:

Արդյունքում նման մարդիկ մեծ վնասներ են կրում և հեռանում շուկայից ֆինանսական գործիքներով առևտրի մասին բացասական պատկերացումներով և վստահ, որ ֆինանսական շուկայում հնարավոր չէ գումար վաստակել:

Որպեսզի նրանց ցուցակում չհայտնվեք նաև դուք և եկամուտ ստանաք առևտրից, անհրաժեշտ է նախ և առաջ փոխել ֆինանսական շուկաներում գործարքների իրականացման գործընթացի ընկալումը: Խորհուրդ է տրվում մոռանալ նման բառակապակցությունները` «խաղ բորսայում», «խաղ Forex-ում», «ֆինանսական գործիքներով խաղ», «արժույթներով խաղ» և այլն:

Հաջող առևտրի համար անհրաժեշտ է հաստատապես յուրացնել մի քանի բան`

  • Ֆորեքսը խաղ չէ: Պատահականություններ այստեղ չեն լինում: Արժույթների փոխարժեքը սահմանվում է ոչ պտուտախաղով, այլ տարբեր տնտեսական գործոնների ամբողջությամբ:
  • Հույս դնելով միայն բախտի վրա` Ֆորեքսում գումար վաստակելը ուտոպիա է: Արժութային առևտրից եկամուտ ստանալու համար ձեզ անհրաժեշտ է հասկանալ շուկան, ծանոթանալ նրա օրինաչափություններին, կարողանալ կանխատեսել արժույթների փոխարժեքները: Այդ պատճառով առևտուր սկսելուց առաջ կարևոր է անցնել Forex ուսուցում: .
  • Ֆորեքսում առևտուր անելիս անհրաժեշտ է զսպել զգացմունքները և թույլ չտալ մոլուցքին ղեկավարել ձեր գործողությունները: Այստեղ ձեզ կօգնի կապիտալի կառավարման կանոնների և շուկաների հոգեբանության իմացությունը (moneymanagement):

Ընթերցել այն մասին, թե`

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ