Առասպելներ Forex-ի մասին

Պե՞տք է արդյոք հետևել շուկային 24/7 հաջողակ թրեյդեր դառնալու համար

Հարկ չկա անընդհատ հետևել շուկայի դինամիկային: Յուրաքանչյուր թրեյդեր սահմանում է իրեն առավել հարմար ժամանակը շուկայի վերլուծության և գործարքների կնքման համար: Հնարավոր է թրեյդերի հանգստանալու ժամանակ մի քանի հարմար գործարք լինի, բայց ինչպես հայտնի է «բոլոր գումարները չես կարող վաստակել»:

Թրեյդերի հիմնական խնդիրը գների շարժը կանխատեսելը և ժամանակին առևտրային գործարքներ իրականացնելն է: Չգիտեք ինչպե՞ս դա անել, մասնակցե'ք մեր ուսումնական դասընթացին, որտեղ կսովորեցնեն ոչ միայն տեսական հիմունքներ, այլ նաև գործնական ունակություններ:

Forex-ում հաջող առևտուրը իրական է և հնարավո՞ր: Թե՞ սա գիտելիքների յուրահատուկ ոլորտ է, որոնց էությունը ոչ ոք չի բացահայտի:

Ըստ էության, առևտուրը Ֆորեքսում  սպեկուլյատիվ է, այսինքն` մի շարք բանկերի, ներդրումային նախագծերի, խեջային հիմնադրամների եկամտի  հիմնական աղբյուրներից մեկին նույնական:

Ֆորեքսում առևտրի առանձնահատկությունների մասին տեղեկատվության մի մասը կարելի է քաղել ընկերության աշխատանքի տվյալների մասին հաշվետվություններից: Չնայած առավել տեսանելի և ակտուալ է այն տեղեկատվությունը, որը հավաքվել է TeleTrade-ում երկար տարիների հաջողակ աշխատանքի ընթացքում: Իր գոյության ողջ ընթացքում մեր ընկերությունը վերապատրաստել է տասնյակ հարյուրավոր մասնագետներ, ովքեր դարձել են հաջողակ արհեստավարժներ Ֆորեքսում առևտրի ոլորտում և այն դարձրել են իրենց մասնագիտությունը:

Բացի այդ, TeleTrade-ի զարգացման պատմությունը գիտի մասնավոր ներդրողների օրինակների շատ ավելի մեծ քանակություն, ովքեր սկսել են կրթվել մեր ուսումնական կենտրոնում և ակտիվորեն օգտագործել Forex-ում արժութային առևտուրը սեփական եկամտի մեծացման համար:

Յուրաքանչյուր ցանկացողի համար հասանելի են ֆինանսական շուկաները, և նրանք կարող են բացահայտել Forex-ի գաղտնիքները: Դրա համար անհրաժեշտ է լոկ մանսակցել հիմնական ուսումնական դասընթացներին և շարունակել փորձ հավաքել` շուկայում իրական գործարքներ իրականացնելով:

Իհարկե ոչ բոլոր արհեստավարժ թրեյդերները կցանկանան կիսվել իրենց փորձով առաջին հանդիպած մարդու հետ:  Բարեբախտաբար, մեր ընկերությունն ունի գործընկերների և արհեստավարժ թրեյդերների` արդեն մշակված բազա, ովքեր   ուրախությամբ պատմում են կուտակած գիտելիքների մասին և օգնում  սկսնակներին հասկանալ շուկայի բոլոր նրբությունները իրենց հեղինակային սեմինարների ժամանակ:

Մրցակցային առևտրային գործարքների արդյունքները գաղտնի են: Չնայած  «Մաստեր-Ինվեստ» նախագծի շրջանակներում դուք կարող եք ծանոթանալ լավագույն թրեյդերների ցուցակի հետ:

Ո՞վ է գրում գրքեր և ուսումնական ձեռնարկներ Forex շուկայում աշխատելու վերաբերյալ:

TeleTrade ընկերությունում աշխատում են առաջատար վերլուծաբաններ և Forex արժութային շուկայում իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի քանի հանրահայտ հրատարակությունների հեղինակներ`

  • «Forex-ը հեշտ է», հեղինակ` Իրինա Կավերինա` TeleTrade ուսումնական կենտրոնի` երկար տարիների փորձ ունեցող ղեկավար.
  • «Forex. հեշտից դեպի դժվար», հեղինակներ` Ի.Վ. Մորոզով` ֆինանսական ակադեմիայի դասախոս, Ռ.Ռ. Ֆատխուլին` MetaTrader առևտրային հարթակի ստեղծողներից և մշակողներից մեկը.
  • «Հնազանդ լինելու արվեստը. Forex շուկայում առևտրային որոշումներ կայացնելու մեխանիզմները», հեղինակ` Պյոտոր Պուշկարյով` TeleTrade-ի` աշխատանքի լայն փորձով առաջատար վերլուծաբան:

Բոլոր գրքերը բեստսելերներ են:

Մարդիկ, ովքեր գումարով առաջարկում են Forex-ում աշխատանքի հետ կապված առևտրային խորհուրդներ, գործնականում փորձ չունեցող սովորական վերլուծաբաննե՞ր են:

Ֆինանսական շուկաների վերաբերյալ մասնավոր խորհրդատվություն տրամադրելու դրդապատճառները կարող են լինել տարբեր: Մասնավոր խորհրդատուները լիովին կարող են լավ հեղինակությամբ արհեստավարժ լինել իրենց ոլորտում, սովորական տեսաբան` առանց որևէ փորձի կամ նույնիսկ խաբեբա: Նախքան մասնավոր խորհրդատուին դիմելը անհրաժեշտ է առավել մանարամասն տեղեկատվություն ստանալ նրա առևտրային արդյուքների, ինչպես նաև կիրառվող ռազմավարության առաձնահատկությունների և մեթոդների մասին: Հնարավորինս փորձեք գտնել այդ խորհրդատուի նախորդ հաճախորդների արձագանքներ:

Խորհրդատուի հուսալիության երաշխավոր կարող է ծառայել նրա աշխատանքը դիլինգային ընկերությունում: TeleTrade ընկերության վերլուծաբանները արժութային շուկայում բարձր առևտրային ցուցանիշներով և մեծ գործնական փորձով արհեստավարժներ են:

Ճի՞շտ է արդյոք, որ թրեյդերը բարձր մակարդակի արհեստավարժ է, ինչին ոչ բոլորը կարող են հասնել:

Թրեյդերի արհեստավարժությունը չի որոշվում նրա տարիքով, սեռով և կրթությամբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի և պատրաստ է սովորել, կարող է դառնալ թրեյդեր: Մասնակցելով Ֆորեքսում աշխատելու վերաբերյալ անվճար սեմինարին` դուք ամբողջությամբ կհասկանաք` ինչ է իրենից ներկայացնում թրեյդերի մասնագիտությունը, և կկարողանաք գնահատել` որքանով է այն ձեզ հոգեպես մոտ:

Ուսուցում ստանալուց հետո դուք կարող եք բացել սեփական ուսումնական հաշիվ և փորձել կիրառել ստացված գիտելիքը գործնականում: Ստացված արդյունքները ցույց կտան, թե որքանով եք դուք յուրացրել տրամադրված նյութը, և  հնարավորություն կտան գնահատել հաջողակ արժութային թրեյդեր դառնալու սեփական հնարավորությունները:

Բարձր եկամուտը Forex-ում կախված է միայն հաջողությունի՞ց:

Forex-ում գումար վաստակելը և դրա ծավալը կախված են մի շարք գործոններից`

  • Ֆորեքսում իրականացվող առևտրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության առկայություն, նաև  ֆինանսական գործարքների իրականացման առանձնահատկությունների ուսումնասիրում.
  • ֆինանսական շուկաների և դրանց յուրահատկության հետ կապված մասնագիտական գրականության ուսումնասիրություն (դուք կարող եք ծանոթանալ «Ուսումնական նյութեր»URL բաժնում).
  • Ֆինանսական շուկաների վերաբերյալ նյութերի ամենօրյա վերլուծություն, ակտուալ թեմատիկ նորություններին  հետևելը (օրինակ,  DowJones լրատվական ժապավենի միջոցով).
  • առևտրի` մանրամասն մտածված ռազմավարության առկայություն.
  • հիանալի վարկանիշ, գոյության լայն աշխարահագրություն և աշխատանքային մեծ փորձ ունեցող  դիլինգային ընկերության հետ համագործակցություն:

Ճի՞շտ է արդյոք, որ Forex-ում հաջող առևտրի համար պետք է միջազգային բանկերում ներգրավված ազդեցիկ ընկերներ ունենալ, չէ՞ որ հենց իրենք են տրամադրում տեղեկատվություն արժույթների փոխարժեքի հնարավոր փոփոխման մասին:

Դուք կարող եք ծանոթանալ արժութային շուկայի վիճակի մասին վերլուծական ողջ տեղեկատվության հետ այնպիսի նորությունների ժապավեններ դիտելիս, ինչպիսիք են`

  • DowJones
  • ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ և այլն:

Տվյալ ժապավենները տեղեկատվություն են տրամադրում ոչ միայն տնտեսական նորությունների, այլ նաև տարբեր շուկաների վերաբերյալ որոշակի տեղեկատվական ամփոփագրերի մասին ֆինանսական վերլուծության ոլորտում արհեստավարժների մեկնաբանություններով:

Ամեն օր տվյալ տեղեկատվական ժապավենները հրապարակում են արժութային շուկաների մանրամասն դիտարկումներ և նրանց հաջորդ շարժի կանխատեսումներ:

DowJones-ը համարվում է ֆինանսական տեղեկատվական առաջատար կազմակերպություններից մեկը:  Տեղեկատվության հաղորդումն իրականացվում է շուրջօրյա շաբաթական 7 օր ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն:

TeleTrade-ի` իրական կամ փորձնական հաշիվներ ունեցող հաճախորդները հնարավորություն են ստանում անվճար հիմունքներով օգտվել տվյալ տեղեկատվական ժապավենից:

Որքա՞ն է Forex ուսուցման արժեքը, և որքա՞ն է նրա տևողությունը:

TeleTrade ընկերությունը բոլոր ցանկացողներին առաջարկում է անվճար  ներածական դասընթաց անցնել, որի շրջանակներում դուք կարող եք ծանոթանալ Ֆորեքս արժութային շուկայում աշխատելու սկզբունքների հետ: Ուսուցողական պարապմունքները տևում են 2-3 ժամ: Բացի այդ, մեր ուսումնական կենտրոնը առաջարկում է հեռակա ուսուցում, ինչը թույլ կտա նոր գիտելիքներ ստանալ ձեզ հարմար ցանկացած ժամանակ:  

Ուսուցումը ներառում է տարբեր ուսումնական ակցիաների իրականացում, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելուն, նաև Ֆորեքսի հետ աշխատանքի հիմնական գիտելիքների ձեռքբերմանը (ինչպես տեսական, այնպես էլ գործնական):

Ավելի փորձառու թրեյդերները կարող են անցնել իրենց մասնագիտական որակավորումը մեծացնելուն ուղղված դասընթաց:

Հանդիսանո՞ւմ է արդյոք Forex-ը ինքնատիպ «բուրգ», որում եկամուտ կարող են ստանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` մասնակցում են առևտրին:

Այս պահին Forex շուկան ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար աշխատելու վայր և աշխատավարձ ստանալու միջոց է: Մասնակիցների ցուցակը կազմված է ինչպես երկար ժամանակ առևտրով զբաղվող մարդկանցից, այնպես էլ ֆինանսական շուկաներում առևտրի սկզբունքները յուրացնել նոր սկսած մարդկանցից:

Forex-ը բաց միջազգային արժութային շուկա է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է անցնել լրիվ ֆինանսական անկախությանը տանող ուղին:

Դուք կարող եք իմանալ ավելի մանրամասն Ֆորեքսում և մյուս ֆինանսական շուկաներում գումար վաստակելու մասին` անցնելով անվճար ուսուցում և բացելով փորձնական հաշիվ մեր ընկերությունում: Փորձնական հաշիվը թույլ կտա գնահատել ձեր ընթացիկ գիտելիքները և ունակությունները, ցույց կտա, թե որքան լավ դուք կարող եք կիրառել ստացված գիտելիքները գործնականում:

 

Ճի՞շտ է արդյոք, որ Forex շուկայում առևտուրը կարող է իրականացվել միայն բանկերի և խոշոր գումարային միջոցներ ունեցող ընկերությունների կողմից:

Առևտուրը Forex-ում բաց է բոլոր ցանկացողների համար: Շուկայի մասնակից դառնալու համար բավական է ունենալ համեմատաբար ոչ մեծ կապիտալ:

Ամբողջովին այլ հարց է շուկայի տրամաբանությունը և Forex-ում տարբեր արժույթների շարժը հասկանալը: Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել խոշոր միջազգային ընկերությունների առևտրային որոշումներ կայացնելու մեխանիզմներն ու փորձը: Նրանց գործարքները կարևոր են և անմիջականորեն ազդում են շուկայի շարժի վրա:

TeleTrade ընկերության ուսումնական կենտրոնների կողմից մշակվել են մի շարք դասընթացներ և սեմինարներ, որոնց շրջանակներում մանրամասնորեն լուսաբանվում են խոշոր ներդրումային ընկերությունների և խեջային հիմնադրամների կողմից կիրառվող տարբեր առևտրային ռազմավարությունների հարցեր, ինչպես նաև ուսումնասիրվում են տվյալ ռազմավարությունների օգտագործման գործնական հնարավորություններ նույնիսկ ցածր սկզբնական կապիտալի պայմաններում:

Կարո՞ղ եք դուք երաշխավորել, որ TeleTrade-ը ստեղծել է հաճախորդների և առևտրի համար լավագույն պայմաններ:

TeleTrade ընկերության հիմնական սկզբունքներից մեկը սեփական հեղինակության համար աշխատանքն է և հաճախորդներին համագործակցության լավագույն պայմաններ տրամադրելու ձգտումը:  

Մեր ընկերությունը անընդունելի է համարում հաճախորդների ներգրավումը հորինված պայմաններով և անիրական խոստումներով: Բոլոր հայտարարված պայմանները TeleTrade-ն իրականացնում է:

Ոչ մի շուկայական տրենդի դեպքում ընկերության գնանշումները չեն շարժվի միանգամից մի քանի կետով գործարքների բացման կամ փակման դեպքում: Հաճախորդին կառաջարկվի այլ գնանշում միայն այն դեպքում, երբ գործարքի կատարման ընթացքում շուկայական գինը հասցրել է փոխվել իսկապես սկզբունքային կերպով:

TeleTrade-ը իրականացնում է բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունների մանրամասն և բծախնդիր վերլուծություն, որոնք տրամադրվում են մեր երկրում, ինչը մեզ հնարավորություն է տալիս վստահ հայտարարել այն մասին, որ մեր ընկերության կողմից ստեղծվող պայմանները լավագույններից են, քանի որ նրանք լիովին պատասխանում են հաճախորդների շահերին և համապատասխանում են ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր պահանջներին:

Ճի՞շտ է, որ ցածր սպրեդը առևտրի շահավետ պայմանների գրավականն է:

Ամենևին ոչ: Ցածր սպրեդը Ֆորեքսում շահավետ առևտրի երաշխիք չէ: Դա բացատրվում է հետևյալ կերպ`

Առաջին. Բրոկեր ընկերությունները հաճախ օգտագործում են ցածր կամ գրեթե զրոյական սպրեդի մասին հայտարարություններ  որպես հնարք, որը հաճախորդներ կգրավի: Այս դեպքում համաձայնագրում սովորաբար նշվում է, որ գնի արագ շարժման դեպքում սպրեդը կարող է ընդարձակվել: Թրեյդերի համար այն պետք է նշանակի ցածր սպրեդի տրամադրում առանձին իրական գործարքների իրականացման համար, գործնականում տվյալ սպրեդը սովորաբար պահպանվում է միայն փորձնական հաշիվների դեպքում կամ բոլորին հասանելի ինդիկատիվ գնանշումների շրջանակներում:

Երբեմն դիլինգային ընկերությունները իրենց հաճախորդներին առաջարկում են ավելի բարձր սպրեդ գործարքներ կնքելու դեպքում կամ շարժում են գնանշումները անշահավետ ուղղությամբ գործարքը փակելուց առաջ: Տվյալ փաստը պայմանավորված է նրանով, որ սպրեդը Ֆորեքս բրոկերների հիմնական եկամտի աղբյուրն է, հետևաբար, ցածր սպրեդի պայմաններում նմանատիպ ընկերությունները ուղղակի եկամտաբեր չէին լինի:

Երկրորդ. Գերցածր սպրեդերը հաճախ առաջարկվում են նոր ընկերությունների կողմից, որոնք որոնում են իրենց տեղը ֆինանսական ծառայությունների ոլորտում: Տվյալ դեպքում պարտավորությունների կատարումը այսպես, թե այնպես ընկերությունը տանում է սնանկացման: Այս և այլ պատճառների շարքում տվյալ քայլը հաճախորդների համար կապված է ռիսկի հետ, ինչը իրենց հեղինակությունը թանկ համարող խոշոր ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ:

Երրորդ. Առավել շահավետ գործարքի կնքումը հաճախ կախված է դիլինգային ընկերության կողմից հաճախորդին սպասարկելու արդիականությունից, որը կարող է առաջարկել նրան ավելի շահավետ գնանշում: Ցածր սպրեդի պայմաններում նման գործողության իրականացման օպերատիվությունը անհնար է:

Հնարավո՞ր է անընդհատ եկամուտ ստանալ` առևտուր իրականացնելով Ֆորեքս շուկայում:

Forex շուկան գոյություն ունի արդեն ավելի, քան 30 տարի: Այդ ընթացքում թրեյդերի մասնագիտությունը յուրացվել է մեծ թվով մարդկանց կողմից, ովքեր պարբերաբար այս գործունեությունից ստանում են կայուն եկամուտ: Այս հնարավորությունը Հայաստանում ստեղծվել է 2000 թվականի սկզբին: Սկսած այդ ժամանակներից` հազարավոր քաղաքացիներ յուրացրեցին անկախ թրեյդերի հեղինակավոր մասնագիտությունը:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ