Առեվտուրը Forex շուկայում. Ինչպե՞ս սկսել գումար վաստակել

Թրեյդերների հիմնական եկամուտը Ֆորեքս շուկայում առևտուր անելիս արժույթների փոխարժեքների միջև տարբերությունն է: Եկամուտ ստանալու սկզբունքը բավականին պարզ է: Օրինակ` դուք գնում եք 1 եվրո 1,4 դոլարի դիմաց, որից հետո սպասում եք եվրոյի գնի բարձրացմանը մինչև 1,5 դոլար: Ապա վաճառում եք նախկինում գնված եվրոն և ստանում եք եկամուտ, որը տվյալ դեպքում հավասար է 0,1 դոլարի:

Շուկաներում եկամուտ ստանալ կարելի է ինչպես արժույթի գնի աճից, այնպես էլ նրա նվազումից: Վերոնշյալ օրինակը հենց արժութային շուկայում առևտուր ծավալելու սկզբունքն է, իհարկե իրական հաշիվների դեպքում ավելի ներշնչող գումարներ են գործարկվում, ինչը համապատասխանաբար թույլ է տալիս ստանալ մեծ եկամուտ:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԹՐԵՅԴԵՐԸ ՖՈՐԵՔՍ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՋՈՂԱԿ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐՈՂԱՆԱԼ ՎԵՐԼՈՒԾԵԼ

Շուկայի վերլուծությունը բաղկացած է երկու հիմնական ուղղվածությունից`տեխնիկական և ֆունդամենտալ:

Տեխնիկական վերլուծությունը ենթադրում է 3 դրույթ`

  • Շուկայական գները ունեն որոշակի ուղղվածություն:
  • Շուկայական գնի շարժի դեպքում հաշվի է առնվում ամեն ինչ:
  • Պատմությունը անընդհատ կրկնվում է:

Ֆունդամենտալ վերլուծությունը հիմնվում է մակրոտնտեսական իրադարձությունների վրա`

  • վիճակագրական տվյալների հրապարակում, որոնք արտացոլում են Forex կամ այլ ֆինանսական շուկաներում ներկայացված և մասնակցություն ունեցող երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան.
  • երկրների ղեկավարների հրապարակային ելույթները.
  • կենտրոնական բանկերի ղեկավարների ելույթները և հայտարարությունները.
  • տնտեսական նորությունները և այլն:

Աշխարհում տեղի ունեցող բացարձակ բոլոր փոփոխությունները և իրադարձությունները, այսպես, թե այնպես, արտացոլվում են արժույթների փոխարժեքների շարժի գրաֆիկների վրա: Այս տվյալների մանրամասն վերլուծությունը, հաշվի առած վերոնշյալ դրույթները, թրեյդերին թույլ է տալիս կատարել տարբեր արժույթների վարքագծի վերլուծություն կարճաժամկետ ժամանկահատվածում: Ժամանակը սովորաբար սահմանափակված է մի քանի ժամով, առավելապես` օրերով:

Ավելի ընդարձակ վերլուծությունը իմաստ չունի արժույթի դինամիկայի վրա ազդող վաղվա օրվա իրադարձությունները կանխատեսելու անհնարության պատճառով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ բծախնդիր և ողջամիտ մոտեցումը տվյալ հարցին կարող է օգնել մշակել առևտրի երկարաժամկետ ռազմավարություններ, որոնք կարող են հանգեցնել բարձր եկամտի ստացման:

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՓԱԿԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Թրեյդերի հաջողակ գործարքի գրավականը ոչ միայն ճիշտ կանխատեսումներ կազմելու և ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի վերլուծություն իրականացնելու ունակությունն է: Կարևոր գործոն է նաև հաջողակ մուտք գործելու և գործարքից դուրս գալու ունակությունը:

Կարելի է բերել հետևյալ օրինակը` թրեյդերը ճշտորեն վերլուծել է իրավիճակը շուկայում և կազմել արժույթների փոխարժեքների վարքագծի ճշգրիտ կանխատեսում կարճաժամկետ ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ նա գործարք է բացել (արժույթ է գնել) պիկի ժամանակ, այսինքն` նվազման տրենդի հենց սկզբում: Արդյունքում թրեյդերը վնաս է կրել, քանի որ բաց է թողել առքի և վաճառքի պահը:

ԻՄԱՆԱԼ ԵՎ ՀԵՏԵՎԵԼ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ (MONEY MANAGEMENT)

Ֆորեքսում հաջողակ առևտրի պարտադիր պայման է ռիսկերից պաշտպանման սեփական համակարգը: Գրագետ կառուցված ռազմավարությունը և կապիտալի վերահսկման կանոններին հետևելը պաշտպանում է թրեյդերին ռիսկերից և հնարավորություն է տալիս կայուն կերպով մեծացնել սեփական եկամուտը:

Եվս մեկ կարևոր հատկանիշ է ընդունվող որոշումների ողջամտությունը և զգացմունքային պոռթկումների դեմ պայքարը: Եկամտի վերջնական չափը կախված է բացառապես թրեյդերի անհատական որակներից և շուկան ճշտորեն վերլուծելու նրա ունակությունից:

TeleTrade ընկերությունների խումբը պատրաստ է օգնել ձեզ յուրացնել կապիտալի կառավարման հիմունքները և ստեղծել արժութային շուկաներում վարքի անհատական ռազմավարություն:

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ