Ինչպե՞ս սկսել առեվտուրը Forex-ում

Սկսել առևտուր ֆինանսական շուկաներում և ստանալ առաջին սեփական եկամուտը հնարավոր է: Հաջողության բանաձևը ձեր ձեռքերում է և ամբողջությամբ կախված է ձեր ցանկությունից ու նոր գիտելիքներ ստանալու պատրաստակամությունից:

1ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՆԱԼ FOREX-ՈՒՄ ԵՎ ՄՅՈՒՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՑ

Առաջին փուլը սեփական համակարգչի վրա հատուկ ծրագրի տեղադրումն է (առևտրային հարթակ): MetaTrader-ը առավել հուսալի և ժամանակով փորձված համակարգերից մեկն է, որը լայն տարածում է գտել արհեստավարժ թրեյդերների շրջանում:

Բեռնել MetaTrader

2Բացել Դեմո հաշիվ

Խորհուրդ է տրվում բացել փորձնական (ուսումնական) հաշիվ և փորձել աշխատել: Դրա օգնությամբ դուք կարող եք առևտուր կատարել վիրտուալ գումարներով` փորձ հավաքելով և ֆինանսական շուկաների աշխատանքի մեխանիզմները վերլուծելով առանց իրական գումարներ կորցնելու ռիսկի:

3ՍՈՎՈՐԵ'Ք

Մենք առաջարկում ենք մինչև իրական հաշիվ բացելը անցնել դասընթաց TeleTrade-ի գրասենայկներից որևէ մեկում: Դրա շնորհիվ դուք կծանոթանաք գործարքների իրականացման տեխնիկական բաղադրիչի հետ, նաև կստանաք հիմնական գիտելիքներ ֆինանսական շուկաների և նրանց աշխատանքի յուրահատկության մասին: Ուսուցման ժամանակ տեսությունը ներդաշնակորեն համադրվում է գործնականի հետ, ինչի շնորհիվ սկսնակ թրեյդերները կարող են տեսնել առևտրի մեխանիզմը ներսից և հասկանալ նրա բաղկացուցիչ մասերը: Ստացված գիտելիքները անպայման փորձարկվում են ուսումնական հաշվի վրա արհեստավարժ թրեյդերների ղեկավարությամբ:

4ՓՈՐՁ ՀԱՎԱՔԵ'Ք

Դասընթացի ավարտից հետո դուք կարող եք վստահորեն սկսել իրական առևտուրը կամ հղկել ձեր գիտելիքները փորձնական հաշվի վրա: Միևնույն ժամանակ մի' մոռացեք. Ֆորեքս շուկայի լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ է բացել սեփական իրական հաշիվ:

Առևտրի գործընթացը կազմված է մի քանի փուլից`

Առաջին` առևտրի գործիքի ընտրություն (Forex շուկայում գործիքի դերում հանդես են գալիս արժութային զույգերը):

Երկրորդ` արժութային զույգի առք կամ վաճառք: Այս դեպքում եկամտի ստացման հիմքում մի արժույթի առքն է մյուսի դիմաց առավել ցածր գնով: Փոխարժեքի հերթական աճից հետո դուք կարող եք եկամուտը վերցնել հակառակ փոխանակումից:

Առքուվաճառքի գործարքների իրականացման հիմնական տեխնիկական պահերի հետ ծանոթանալ կարող եք առևտրային հարթակի կողմից առաջարկվող հրահանգներից կամ այցելելով Ֆորեքս դիլինգային կենտրոնների դասընթացներին:

Կարելի է ցուցադրել այս պահերի ուսումնասիրման կարևորությունը գործառույթի օրինակով, որը թույլ է տալիս ապահովագրել ձեր գործարքները արժութային փոխարժեքի փոփոխականության ռիսկերից: Դրա համար առևտրային հարթակում տեղադրվում են գների մակարդակի վերին և ստորին սահմաններ (take-profit և stop-loss): Դրա շնորհիվ ձեր գործարքները կարող են իրականացվել ավտոմատ կերպով յուրաքանչյուր տեղադրված մակարդակի շրջանակներում: Տվյալ գործառույթը առևտրի ժամանակ օգնող մի շարք գործառույթներից մեկն է: Այն թույլ է տալիս անընդհատ չվերահսկել արժույթի փոխարժեքի փոփոխությունը:

5ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑԵ'Ք

Պետք չէ մոռանալ, որ Ֆորեքս շուկայում առևտուրը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև բավականին աշխատատար զբաղմունք է, որը թրեյդերից պահանջում է անընդհատ ուշադրություն և գիտելիք: Ձեր կողմից ստացված առավել արժեքավոր փորձը արհեստավարժ թրեյդերների գիտելիքն է: Դիլինգային ընկերությունների ուսուցման կենտրոններ դիմելու դեպքում ձեզ հնարավորություն է տրվում ստանալ արժեքավոր փորձ և սկսել ֆինանսական շուկաներում սեփական արդյունավետ և հաջողակ առևտրի ուղին:

Ուրիշ ինչ պետք է կարդալ.

Ի՞ՆՉ Է Forex-Ը

ԻՆՉՊԵ՞Ս ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ FOREX-ՈՒՄ

ԱՌԱՍՊԵԼՆԵՐ FOREX-Ի ՄԱՍԻՆ

Ցանկանում եք իմանալ ավելին?Գրանցվեք ուսուցման!

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ