Որոնում

Աջակցման ծառայություն +44 2035145930

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը գործում է ողջ տեղեկատվության համար, որը Teletrade D.J. Limited-ը («TeleTrade»-ը կամ «Ընկերությունը») ստանում է օգտատիրոջից նրա առևտրային հաշիվը գրանցելիս կամ TeleTrade-ի ինչ-որ ծառայության կանխավարձման ժամանակ և վեբ կայք նրա այցելության դեպքում՝ teletrade.am և my.teletrade-dj.com.

Անձնական տեղեկատվություն
Երբ Դուք TeleTrade-ի վեբ կայքում առևտրային հաշիվ (իրական կամ մրցութային) բացելու նպատակով լրացնում եք հարցաթերթիկի ձևը, մենք հարցնում ենք Ձեր անունը և ազգանունը, ինչպես նաև հաշվի (ծառայությունների) հետ կապված որոշ լրացուցիչ տվյալներ: Այս բոլոր տվյալներն անհրաժեշտ են ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Բացի այդ՝ Ընկերությանը ֆինանսական հարցերի լուծման նպատակով կարող է անհրաժեշտ լինել նույնականացնել Ձեզ՝ որպես ընկերության հաճախորդ:

Մեզ նաև անհրաժեշտ է էլ. հասցե (e-mail), որպեսզի TeleTrade-ն արտակարգ իրավիճակի դեպքում կարողանա կապ հաստատել Ձեզ հետ:

TeleTrade-ը չի վաճառում և չի բացահայտում իր հաճախորդների անձնական տեղեկատվությունը: TeleTrade-ը կարող է օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձանց, միայն եթե՝

  • Այդ տեղեկատվության բացահայտումը տեղի է ունենում Ձեր ցանկությամբ;
  • Դա պահանջում են մատուցվող ծառայության կանոնները, և դրանք սահմանված են համապատասխան պայմանագրում (օրինակ՝ վարկանիշային աղյուսակի հրապարակման համար);
  • Դա է պահանջում օրենսդրությունը և/կամ իշխանությունները՝ իրավական ընթացակարգերի համապատասխան:

TeleTrade-ը գաղտնաբառով պաշտպանում է հաճախորդի անձնական տեղեկատվությունը: Հաղորդակցության ողջ ցանցը, որը կապված է անձնական տեղեկատվության փոխանակման հետ, ուղեկցվում է կոդավորմամբ: Հաճախորդի կողմից տրամադրվող ողջ տեղեկատվությունը պահպանվում է պաշտպանված սերվերների վրա, և միայն համապատասխան լիազորություն ունեցող աշխատակիցները ունեն այդ տեղեկատվությանը հասանելիություն:

Դրամական միջոցների մուտքագրում և ելքագրում
Հաճախորդը կարող է օգտագործել տարբեր ընկերություններ, որոնք զբաղվում են քարտերի օգնությամբ գործարքների մշակմամբ սեփական առևտրային հաշվի համալրման և դրա վրայից գումարի ելքագրման նպատակով: Քարտերի օգնությամբ գործարքների մշակմամբ զբաղվող ընկերությունը չի պահի, պահպանի, տարածի կամ օգտագործի ստացված տեղեկատվությունը այլ նպատակով:

Cookies
Cookies-ը օգտատիրոջ համակարգչում վեբ բրաուզերի վրա պահպանվող տեղեկատվությունն է: Cookies–ը չի պարունակում Ընկերության կայքէջ այցելած անձի անձնական տվյալները: TeleTrade-ը կարող է օգտագործել cookies-ը վեբ կայքի որոշ էջերի վրա վեբ կայքի պարունակության և Ընկերության ծառայությունների բարելավման նպատակով: Cookies-ը նաև կարող են օգտագործել Ընկերության վեբ կայքի թրաֆիկի վերլուծության համար:

Եթե Դուք չեք ցանկանում ստանալ cookies, Դուք կարող եք Ձեր վեբ բրաուզերը կարգավորել այնպես, որ cookies-ը անջատվի:

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում
TeleTrade-ն իրավունք ունի ավելացնել, փոփոխել գաղտնիության քաղաքականությունը: TeleTrade-ը կտեղեկացնի իր հաճախորդներին, եթե հայտնվեն էական փոփոխություններ:

Հաճախորդների իրավունքները
Հաճախորդն ունի այն մասին տեղեկացված լինելու իրավունք, թե ինչ տվյալներ են ստացվել Ընկերության կողմից, ինչպես նաև սեփական անձնական տեղեկատվությունը փոփոխելու և թարմացնելու, անցանկալի մարկետինգը դադարեցնելու իրավունք և այլն:

Հարցեր
Եթե Ձեզ մոտ առաջացել են գաղտնիության քաղաքականության կամ Ձեր անձնական տեղեկատվության օգտագործման վերաբերյալ ինչ-ինչ հարցեր, խնդրում ենք գրել այս էլ. հասցեին ( info@teletrade.am) կամ զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարով (+374 (11) 44-14-21, + 374 (41) 44-14-21).

Կայքում կողմնորոշման բարելավման նպատակով TeleTrade ընկերությունը կիրառում է cookie-ներ իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով դիտել այս կայքը՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookie-ները: Եթե համաձայն չեք դրանք կիրառելու հետ, կարող եք ցանկացած ժամանակ փոխել բրաուզերի կարգավորումները:

  • © 2012-2017 Teletrade D.J. Limited

    Կայքը գտնվում է Teletrade D.J. Limited-ի (20599 IBC 2012) կառավարման տակ (This site is managed by Teletrade D.J. Limited 20599 IBC 2012 (First Floor, First St. Vincent Bank Ltd Building, James Street, Kingstown, St. Vincent and the Grenadines)

  • Տեղեկատվությունը տվյալ վեբ կայքում տեղադրված է բացառապես տեղեկատվական նպատակով: Բոլոր նկարագրված ծառայությունները և տեղեկատվությունը ստացվել են հուսալի համարվող աղբյուրներից: Teletrade D.J. Limited («TeleТrade») և/կամ տեղեկատվություն տրամադրող այլ երրորդ անձինք տրամադրում են ծառայություններ և տեղեկատվություն առանց որևէ երաշխիքի: Օգտագործելով տվյալ տեղեկատվությունը՝ Դուք համաձայնում եք, որ ոչ մի դեպքում TeleTrade-ը պատասխանատվություն չի կրում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջ տվյալ տեղեկատվությունը կամ ծառայությունները օգտագործելու արդյունքում մասնակի կամ ամբողջական կորստի համար:

  • Ինտերնետում մեր այցելուների աշխատանքի բարելավման նպատակով TeleTrade ընկերությունն օգտագործում է cookies իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով մնալ այս կայքում՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookies-ը: Եթե Դուք համաձայն չեք cookies-ի օգտագործման հետ, կարող եք ցանկացած պահի փոխել բրաուզերի կարգավորումները: Մանրամասն

  • Տվյալ պահին Teletrade D.J. Limited ընկերությունը չի տրամադրում իր ծառայությունները ԱՄՆ-ի բնակիչներին և քաղաքացիներին:

Служба технической поддержки:
8-800-200-31-00, support@teletrade-dj.com

  • Онлайн-консультация
  • Заказать звонок
  • Написать письмо
Կապ հաստատեք մեզ հետ
Կիսվել սոցիալական
կայքերում
Օնլայն խորհրդատու
Հետադարձ զանգ
Դեպի վերև