Որոնում

Աջակցման ծառայություն +7(499)500-4463

ԻՆՉ Է "Սինխրոն առևտուր"

 

ՀԱՐՑ ՈՒՂՂԵԼ

ԻՆՉ Է "Սինխրոն առևտուրը"

Ներդրողի համար՝ Սինխրոն առևտուրը, շահույթ ստանալու հնարավորություն է` օգտագործելով թրեյդինգի մաստերների` «TeleTrade» ընկերության հաճախորդների, և գործընկերների գիտելիքն ու փորձը: "Սինխրոն առևտրի" շրջանակներում պարտադիր չէ, որ Դուք ինքնուրույն առևտուր իրականացնեք: Կարող եք շահույթ ստանալ` պատճենելով Ձեր կողմից ընտրված թրեյդերների գործարքները: Այդ պատճառով ՝Սինխրոն առևտուրը, չի պահանջում հատուկ կրթություն և հմտություն, իսկ հաշվի կառավարման նման տեսակի դեպքում՝՝ ժամանակի ծախսը մեծ չէ: Գործարքների պատճենումը տեղի է ունենում ավտոմատ ռեժիմով: Այսպիսով, Դուք ազատված եք յուրաքանչյուր գործարքի համար՝ որոշում կայացնելու անհրաժեշտությունից,և ցանկացած պահի կարող եք կանգնեցնել առևտուրը: Այդ առումով, Դուք պահպանում եք վերահսկողությունը՝ Ձեր գումարի նկատմամբ:

Թրեյդերի համար՝ Սինխրոն առևտուրը, ներդրողների կողմից, սեփական հաշվից, գործարքների պատճենման դիմաց՝ միջնորդավճար ստանալու հնարավորությունն է: Որքան թրեյդերի դիրքը վարկանիշային աղյուսակում բարձր է, այնքան լայն է նրան միացվող ներդրողների սահմանը, և, որպես հետևանք, ավելի շատ է պոտենցյալ միջնորդավճարային եկամուտը:

Առավելությունները
  • ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ. Սինխրոն առևտրի թրեյդեր դառնում են միայն նրանք, ովքեր ցույց են տվել իրենց աշխատանքի արդյունքները երկար ժամանակահատվածում, և ապացուցել են իրենց կոմպետենտությունը:
  • ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. Դուք կարող եք ամբողջությամբ պատճենել թրեյդերի գործարքները ավտոմատ ռեժիմում: Նաև կարող եք ցանկացած պահի դադարեցնել կամ շարունակել աշխատանքը՝ Ձեր կողմից ընտրված թրեյդերի հետ:
  • ՈՒՍՈՒՑՈՒՄ. Սովորեք` վերլուծելով թրեյդերների գործարքները, և բարձրացրեք սեփական որոշումների ճշգրտությունը` պատրաստվելով ինքնուրույն առևտրին:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԵՐԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ՝ՍԻՆԽՐՈՆ ԱՌԵՒՏՈՒՐԸ, Պասիվ եկամուտ ստանալու հնարավորություն:

Գործարքների պատճենումը տեղի է ունենում ավտոմատ ռեժիմում, ինչը թույլ է տալիս եկամուտ ստանալ ֆինանսական շուկայում` չտիրապետելով առևտրի ոլորտի հատուկ գիտելիքներին և հմտություններին: Շուկայում շուրջօրյա «հերթապահության» կարիք չկա: Բավական է ուսումնասիրել թրեյդերների վարկանիշային աղյուսակը, և ընտրել Ձեր շահերին համապատասխանող թրեյդերներին: Ապա միացնել նրա հաշվից, Ձեր հաշվի վրա գործարքների պատճենման գործառույթը, և ցանկության դեպքում ստուգել, թե ինչպես է փոխվում նրա եկամուտը:

ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՒ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՌԵՒՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:

"Սինխրոն առևտորի" օգտագործման դեպքում, Դուք ունեք տարբեր ռազմավարություններով, թրեյդերների արդյունքների համադրման հնարավորություն: Նման մարտավարությունն ապահովում է ավելի կայուն ֆինանսական արդյունք: Նաև Սինխրոն առևտուրը թույլ է տալիս ներդրողին մասնակցել առևտրին` զուգահեռ բացելով սեփական գործարքներ նույն հաշվի վրա, որտեղ պետք է պատճենվեն ընտրված թրեյդերի գործարքները:

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Սինխրոն առևտրում ներդրողը գումառը չի փոխանցում երրորդ անձին, այլ պահպանում է վերահսկողությունն իր առևտրային հաշվի նկատմամբ: "Սինխրոն առևտրի" շրջանակներում Դուք ունեք թրեյդերների առանձին գործարքների շտկման, ինչպես նաև ցանկացած պահի պատճենման գործառույթի անջատման հնարավորություն:

ՓՈՐՁԱՌՈՒ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ՄՈՏ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:

Մեկ կամ մի քանի թրեյդերների աշխատանքին հետևելով` Դուք կարող եք մշակել սեփական ռազմավարությունը և այն կիրառել ինքնուրույն առևտրում:

ԹՐԵՅԴԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

Թրեյդերների վարկանիշային աղյուսակը կառուցվում է օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա և թարմացվում է ամեն օր: Վերին դիրքերը զբաղեցնում են, առավելագույն եկամտաբերությամբ առավել ակտիվ թրեյդերները: Որքան բարձր է մասնակցի դիրքը վարկանիշային աղյուսակում, այնքան ավելի մեծ է հաջողության հավանականությունը ,նրա գործարքների պատճենման դեպքում: Ցանկացած ներդրող կարող է մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր թրեյդերի անձնական պրոֆիլը (հարցաթերթիկը). ֆիլտրները և կարգավորումները, թույլ են տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ տվյալները ,և սահմանել կոնկրետ չափորոշիչներ՝ (միավորների քանակ, եկամտաբերությունը հաշվետու ժամանակահատվածի համար, ակտիվությունը, օգտագործվող առևտրային գործիքները և այլն)սակաըն՝ չդիմելով բարդագույն բանաձևերի և գործակիցների հաշվարկին:

ԻՆՉ Է ԹՐԵՅԴԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ

Թրեյդեր ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն վարկանիշային աղյուսակի, այլ նաև միջնորդավճարի վրա, որը նա նշանակել է իր գործարքների պատճենման համար, ըստ էության, իր ռազմավարության օգտագործման համար: Թրեյդերներն իրավունք ունեն փոխել միջնորդավճարի չափը: Միջնորդավճարի չափը արտացոլվում է վարկանիշային աղյուսակում՝ թրեյդերի քարտում, ինչպես նաև ներդրողի անհատական սենյակում (եթե միացված է պատճենման գործառույթը):

Կայքում կողմնորոշման բարելավման նպատակով TeleTrade ընկերությունը կիրառում է cookie-ներ իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով դիտել այս կայքը՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookie-ները: Եթե համաձայն չեք դրանք կիրառելու հետ, կարող եք ցանկացած ժամանակ փոխել բրաուզերի կարգավորումները:

  • © 2012-2017 Teletrade D.J. Limited

    Կայքը գտնվում է Teletrade D.J. Limited-ի (20599 IBC 2012) կառավարման տակ (This site is managed by Teletrade D.J. Limited 20599 IBC 2012 (First Floor, First St. Vincent Bank Ltd Building, James Street, Kingstown, St. Vincent and the Grenadines)

  • Տեղեկատվությունը տվյալ վեբ կայքում տեղադրված է բացառապես տեղեկատվական նպատակով: Բոլոր նկարագրված ծառայությունները և տեղեկատվությունը ստացվել են հուսալի համարվող աղբյուրներից: Teletrade D.J. Limited («TeleТrade») և/կամ տեղեկատվություն տրամադրող այլ երրորդ անձինք տրամադրում են ծառայություններ և տեղեկատվություն առանց որևէ երաշխիքի: Օգտագործելով տվյալ տեղեկատվությունը՝ Դուք համաձայնում եք, որ ոչ մի դեպքում TeleTrade-ը պատասխանատվություն չի կրում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջ տվյալ տեղեկատվությունը կամ ծառայությունները օգտագործելու արդյունքում մասնակի կամ ամբողջական կորստի համար:

  • Ինտերնետում մեր այցելուների աշխատանքի բարելավման նպատակով TeleTrade ընկերությունն օգտագործում է cookies իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով մնալ այս կայքում՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookies-ը: Եթե Դուք համաձայն չեք cookies-ի օգտագործման հետ, կարող եք ցանկացած պահի փոխել բրաուզերի կարգավորումները: Մանրամասն

  • Տվյալ պահին Teletrade D.J. Limited ընկերությունը չի տրամադրում իր ծառայությունները ԱՄՆ-ի բնակիչներին և քաղաքացիներին:

Служба технической поддержки:
8-800-200-31-00, support@teletrade-dj.com

  • Онлайн-консультация
  • Заказать звонок
  • Написать письмо
Կապ հաստատեք մեզ հետ
Կիսվել սոցիալական
կայքերում
Օնլայն խորհրդատու
Հետադարձ զանգ
Դեպի վերև