Հաջող առևտուր ֆինանսական շուկաներում TeleTrade-ի հետ

Առևտուրը Forex-ում, ինչպես և մյուս ֆինանսական շուկաների օգտագործումը, միջոցների շահավետ ներդրում է և եկամտի ճանաչված որակյալ աղբյուր: Ֆինանսական շուկայում ներդրում կատարելով` թրեյդերները և ներդրողները կարող են`

  • եկամուտ ստանալ առևտրից և բարելավել սեփական ֆինանսական վիճակը,
  • զարգանալ, ավելացնել ինտերնետ-թրեյդինգի ու Ֆորեքսում առևտրի գիտելիքները և հմտությունները,
  • ստանալ ֆինանսական անկախություն,
  • գումար վաստակել ցանկացած ժամի անկախ գտնվելու վայրից (չէ՞ որ ինտերնետ առևտրի հնարավորությունը ենթադրում է ֆինանսական շուկաներին հասանելիություն):

Հուսալի գործընկեր TeleTrade ընկերությունների խումբը կօգնի ստանալ ֆինանսական շուկաներին բարձրորակ և հարմարավետ հասանելիություն ինտերնետի միջոցով:

Մեր ընկերության հաճախորդ դառնալով` դուք ստանում եք`

  • գործարքների և այլ առևտրային գործողությունների օպերատիվ իրականացում.
  • հարմար առևտրային հարթակ (MetaTrader)` բոլոր անհրաժեշտ կարգավորումներով և անընդհատ թարմացումներով.
  • սահելու զարմանալի ցածր աստիճան.
  • ֆինանսական գործիքների ընդարձակ ամբողջության օգտագործման հնարավորություն.
  • վերլուծական տեղեկատվության նկատմամբ հասանելիություն TeleTrade-ի մասնագետների կողմից, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական ուղղվածության առավել ամբողջական տեղեկատվությամբ առաջատար նորությունների ժապավենների օգտագործման հնարավորություն.
  • մերժումների ցածր քանակ.
  • սպրեդի կայունություն (այն կախված չէ շուկայի տատանողականությունից).
  • հաճախորդների աջակցության շուրջօրյա կենտրոն, որը պատրաստ է խորհրդակցել և օգնել լուծել առաջացող խնդիրները:

Բացել Ֆորեքս առևտրային հաշիվ

Մեր ընկերությունում Ֆորեքս հաշիվ բացելու համար բավարար է հետևել անհատական սենյակում տեղադրված հրահանգներին կամ օգնության նպատակով դիմել TeleTrade-ի մենեջերներին:

ԲԱՑԵԼ ՖՈՐԵՔՍ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇԻՎ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

TeleTrade-ն իր հաճախորդներին առաջարկում է 2 տեսակի հաշիվ՝ կախված առևտրային ռազմավարությունից և առևտրի ոճից՝ ֆիքսված սպրեդով Standard հաշիվ և շուկայական սպրեդով Professional հաշիվ:

Standard

Հաշվի այս տեսակի գլխավոր առավելությունը ֆիքսված սպրեդն է և հաճախորդի գնով հայտի երաշխավորված կատարումը, ինչը թույլ է տալիս նրան ավելի արդյունավետ կառավարել առևտուրը, ճշգրտորեն կանխատեսել եկամուտները և հաշվարկել գործարքի կատարման իրական ծախսերը՝ անկախ շուկայում տիրող վիճակից (նույնիսկ բարձր տատանողականության կամ շուկայի ցածր լիկվիդայնության պայմաններում):

Ֆիքսված սպրեդը ձևավորվում է այն բանի հաշվին, որ առևտրային գործիքի առքի և վաճառքի գինը ներկայացնում է հենց ընկերությունը` միջին գնի հիման վրա, որը հաշվարկվում է՝ ելնելով խոշորագույն բանկերի գնանշումներից՝ հաշվի առած ֆիքսված հավելումները:

MT4 Standart-ի առանձնահատկությունները մանրամասն

Professional

Այս հաշվի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը լողացող սպրեդը և շուկայական գնով հայտի կատարման բարձր արագությունն է: Հաճախորդի հայտի մշակումը կատարվում է լավագույն շուկայական գներով, ինչը մեծ առավելություն է հանգիստ շուկայում առևտրի համար, երբ սպրեդերը նվազագույնն են: Ընդ որում՝ շուկայի մեծ տատանողականության պահին (օրինակ՝ նշանակալի մակրոտնտեսական նորությունների հրապարակման դեպքում) սպրեդերը կարող են էականորեն ընդլայնվել կարճաժամկետ ժամանակահատվածում:

Լողացող սպրեդը ձևավորվում է ուղղակիորեն շուկայի կողմից: Առևտրային գործիքների առքի և վաճառքի գները տրամադրվում են աշխարհում լիկվիդայնության խոշորագույն պրովայդերներից մեկի կողմից անմիջապես ընկերության հաճախորդներին (առևտրային հարթակի միջոցով) և համարվում են շուկայում առավել օպտիմալ առաջարկ ժամանակի տվյալ պահին: Այսպիսով՝ ընկերությունը չի մասնակցում գնագոյացմանը. հաճախորդների բոլոր առևտրային հրամանները ավտոմատ կերպով ուղղվում են անմիջապես շուկա, որի շնորհիվ հայտերի մշակման արագությունը այս հաշվի վրա առավելապես բարձր է:

MT4 Professional առանձնահատկությունները մանրամասն

Հաշիվը համալրելու կամ միջոցների ելքագրման հնարավորություն

Դառնալով TeleTrade-ի հաճախորդ` դուք հնարավորություն եք ստացել հեշտությամբ մուտքագրել գումարային միջոցները: Դրա համար կարելի է օգտվել հրահանգներից անհատական սենյակում: Այս գործընթացի մանրամասն նկարագրությունը ձեզ մոտ ոչ մի կասկած չի թողնի: Որպես հաշվի համալրման գործիք կարող են լինել`

  • Visa և MasterCard բանկային քարտերը
  • Գումարային փոխանցումները
  • WebMoney-ն և այլն

Հաշվից գումարի ելքագրումը նույնպես հեշտ ընթացակարգ է` 1-7 օր տևողությամբ:

Փորձնական հաշիվ

Նախքան իրական հաշիվ բացելը և այն համալրելը խորհուրդ է տրվում փորձել առևտուր իրականացնել փորձնական հաշվի վրա: Բոլոր գործարքները իրականացվում են վիրտուալ փողերով:

Առևտուր իրականացնելով փորձնական հաշվի վրա` դուք գործնականում մշակում եք տեսական գիտելիքներ առևտրի վերաբերյալ, ստանում եք գործարքների իրականացման փորձ և միևնույն ժամանակ գումար կորցնելու ռիսկ չունեք: Փորձնական հաշիվ բացել հնարավոր է առևտրային հարթակում:

TeleTrade-ի հետ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր

Դառնալով TeleTrade-ի հաճախորդ` ձեզ հենց այդ պահին տրվում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ, որը կանոնակարգում է ձեր և ընկերության միջև համագործակցությունը:

Պայմանագիր (PDF)

Պայմանագրում նշված են`

  • Հաճախորդի և Ընկերության միջև փոխգործողության հիմնական ուղենիշները
  • Կողմերի պարտականությունները և իրավունքները
  • Համագործակցության հիմքերը:
բեռնել pdf պայմանագրեր

Գնանշման կանոնակարգ (PDF)

Ներառում է հետևյալի մանրամասն նկարագրությունը`

  • առևտրային գործարքների ժամանակ կիրառվող հասկացություններ
  • մարժինալ առևտրի սկզբունքներ
  • հրամանների օգնությամբ առևտրային դիրքերի բացման և փակման գործընթաց
  • հաշվի բացման և Հաճախորդի ավտորիզացիայի վերաբերյալ հրահանգներ
  • MetaTrader 4 հարթակում առևտրի պատմության արձանագրման առանձնահատկությունները
  • վիճելի իրավիճակների կարգավորման մեթոդներ:
բեռնել pdf գնանշման կանոնակարգեր

 

Առևտրից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կցված փաստաթղթերին: Լրացուցիչ հարցերի առաջացման դեպքում TeleTrade-ի խորհրդատուները հաճույքով ձեզ կօգնեն: