ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

TeleTrade-ն իր հաճախորդներին առաջարկում է 2 տեսակի հաշիվ: Կախված առևտրային ռազմավարությունից և առևտրի ոճից՝ Ձեզ հարմար կլինի հաշիվների հետևյալ տեսակներից մեկը՝

STANDARD-Ի ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝

  • Ֆիքսված սպրեդ
  • 4 կամ 2 նիշ ստորակետից հետո
  • Հետաձգված հրամանների մակարդակների առկայություն
  • Freeze Level-ի առկայություն
  • Stop Out մակարդակը 20% է
  • Instant Execution-ի կատարում՝
    • Շուկայական հարցման կատարման գինը երաշխավորված է:
    • Requotes-ի առկայություն
    • Կատարման ժամանակը կարող է մեծանալ «բարձր տատանողականության կամ ցածր լիկվիդայնության» ժամանակահատվածում:

ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ

Գնագոյացման նման մոդելը պահանջում է ընկերության կլիրինգային ռեսուրսներ (հաճախորդների միասնական դիրքերի կառավարում), հենց այդ պատճառով բարձր տատանողականության կամ ցածր լիկվիդայնության ժամանակահատվածում հաճախորդի գործարքների մշակման արագությունը կարող է որոշակի ժամանակ զբաղեցնել:

Նման մոդելի դեպքում ընկերությունը վաստակում է ներքին կլիրինգով, և եկամուտը ձգտում է ընկերության կողմից սահմանված սպրեդին:

Forex և CFD առևտրի գործիքներ

FOREX ԵՒ CFD ԱՌԵՒՏՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ


Ուշադրություն. այն գործարքի համար, որով բաց դիրքը տեղափոխվում է հաջորդ օր, մուտքագրվում (կամ ելքագրվում է) սվոփ, որը ֆիքսված մեծություն է: Բոլոր ֆինանսական գործիքներով չորեքշաբթիից հինգշաբթի սվոփ ելքագրվում է եռապատիկի չափով: Ուրբաթ օրվանից երկուշաբթի սվոփը ելքագրվում է, ինչպես մեկ գիշերվա դեպքում: Տեխնիկական առանձնահատկությունների հետ կապված՝ սվոփերի հաշվարկի սկիզբը առևտրային ժամանակով ժամը 23:59:00-ն է: Այդ պատճառով հնարավոր է մուտքագրում օրվա վերջին րոպեից:

Մենք խորհուրդ ենք տալիս նախքան առևտուրը ծանոթանալ կանոնակարգող փաստաթղթերի հետ:

Ցանկացած հարցի դեպքում Դուք կարող եք դիմել մեզ Ձեզ հարմար ցանկացած տարբերակով:

PROFESSIONAL-Ի ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝

  • Լողացող սպրեդ (նեղ ժամանակի մեծ մասում, և կարող է լինել լայն՝ նորությունների դեպքում)
  • 5 կամ 3 նիշ ստորակետից հետո
  • Գործարքների կատարման միջնորդավճարի առկայություն
  • Հետաձգված հրամանների մակարդակի բացակայություն կամ նվազագույն նշանակություն
  • Freeze Level մակարդակի բացակայություն կամ նվազագույն նշանակություն
  • Stop Out մակարդակը 20% է
  • Market Execution-ի կատարում՝
    • Կատարման գինը երաշխավորված չէ:
    • Requotes-ը բացակայում է:
    • Արագ կատարում՝ անկախ շուկայում տիրող իրավիճակից:

ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ

Հաճախորդի հայտի մշակումը տեղի է ունենում ավտոմատ կերպով շուկայական լավագույն գներով, որոնք տրամադրում է լիկվիդայնութայն պրովայդերը: Քանի որ նման մոդելի դեպքում ընկերությունը չի մասնակցում գնագոյացմանը, ապա մշակման արագությունը բարձր է ցանկացած շուկայական պայմաններում: Նման մոդելի դեպքում ընկերությունը վաստակում է կատարված առևտրային գործարքների դիմաց միջնորդավճարների տարբերության վրա (հաճախորդ – ընկերություն, ընկերություն - պրայմբրոկեր):