Բացել փորձնական հաշիվ

Ուսումնական հաշիվ Ֆորեքսում. փորձնական հաշիվ

Եթե Դուք պատրաստվում եք դառնալ ակտիվ ներդրող Ֆորեքս շուկայում և սկսել ինքնուրույն գումար վաստակել արժույթների կամ CFD-ի, ապրանքի փոխարժեքների տարբերության վրա, արդեն գիտեք ողջ տեսությունը և պատրաստ եք անցնել պրակտիկային, խորհուրդ է տրվում սեփական ուժերը փորձել՝ բացելով փորձնական հաշիվ ցանկացած Ֆորեքս բրոկերի մոտ: Այսինքն՝ Դուք Ձեր առևտրային հարթակում կտեսնեք շուկայի իրական պատկերը, բայց գործարքներ կկատարեք վիրտուալ փողերով: Այսինքն՝ փաստացիորեն սա Ձեր փորձնական հաշիվն է Ֆորեքս շուկայում:

Բացի այդ՝ փորձնական հաշիվը թույլ կտա Ձեզ գնահատել Ձեր ուժերը ոչ միայն միջազգային արժութային շուկայում, այլ նաև փորձել աշխատել արժեթղթերով (ինչպիսիք են Google-ը կամ BMW-ն) կամ ապրանքահումքային գործիքներով (օրինակ՝ ոսկով կամ նավթով):

Եթե Դուք սկսնակ եք առևտրի հարցում, փորձնական հաշիվը կօգնի Ձեզ՝

  • ձեռքբերել առևտրային գիտելիքներ և պատրաստվել իրական առևտրին;
  • ուսումնասիրել Metatrader 4 և Metatrader 5 առևտրային հարթակների հնարավորությունները, փորձել վերլուծական մոդուլների աշխատանքը (ցուցիչներ և այլն) փորձնական հաշվի վրա;
  • փորձարկել սեփական առևտրային ռազմավարությունը;
  • սովորել ինքնուրույն առևտրային որոշումներ կայացնել և վստահություն ձեռքբերել, առանց որի չի կարելի աշխատել իրական փողերով:

Եվ այս ամենը՝ առանց սեփական գումարի ներդրման և դրանք կորցնելու ռիսկի: Այսպիսով՝ եթե Դուք պատրաստվում եք սկսել լուրջ աշխատել Forex շուկայում, փորձնական հաշվի բացումը ճիշտ որոշում է:

Եթե Դուք փորձառու թրեյդեր եք և որոշում եք սկսել համագործակցել «Տելետրեյդ» ընկերության հետ, ընկերության հետ աշխատանքի փորձարկումը փորձնական հաշվի վրա կօգնի Ձեզ գնահատել՝

  • գործիքների ամբողջությունը;
  • հրամանների կատարման արագությունը;
  • ընդհանուր առմամբ Metatrader 4 և 5 առևտրային հարթակների աշխատանքի որակը. փորձնական հաշիվը թույլ կտա տեսնել ուժեղ և թույլ կողմերը;
  • փորձարկել սեփական առևտրային ռազմավարությունները՝ առանց սեփական գումարի կորստի:

Այսինքն՝ փորձառու թրեյդերին Ֆորեքս շուկայում հաշվի «փորձնական տարբերակը» կօգնի նախապես գնահատել այս կամ այն բրոկերի հետ աշխատանքի բոլոր առավելությունները և ռիսկերը:

Ինչպե՞ս բացել փորձնական հաշիվ

1. Մենյուի մեջ ընտրեք «Հարթակ» ներդիրը կամ սեղմեք այստեղ:

2. Այս էջում առաջարկվում է ներբեռնել Metatrader 4 առևտրային հարթակի մի քանի տարբերակ, այդ թվում փորձնական հաշիվ:

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ փորձնական հաշիվը աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգի համար (բոլոր տարբերակները):

3. Ներբեռնեք տեղադրման ֆայլը և տեղադրեք ծրագիրը Ձեր համակարգչի վրա: Մանրամասն հրահանգներ.

4. Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը. տեղադրման ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի ընտրել, թե որ գործիքներով եք Դուք առևտուր իրականացնելու՝ արժույթներով, թե ապրանքների և արժեթղթերի CFD-ներով: Եթե Դուք պլանավորում եք առևտուր իրականացնել միայն արժույթներով, հարկավոր է ընտրել Forex հաշվի տեսակը, իսկ եթե Ձեզ հետաքրքիր են նաև արժեթղթերը և ապրանքները, Ձեր հաշվի տեսակը Forex&CFD-ն է: Հարթակի տեղադրումից հետո հաշվի ընտրված տեսակը հնարավոր չի լինի փոխել: Գործիքների պանելում Ձեզ մոտ կներկայացվեն միայն արժութային զույգեր Forex հաշվի համար, իսկ Forex&CFD հաշվի վրա՝ և CFD, և արժույթներ:

5. Առևտրային հարթակի տեղադրման և միացման ընացքում Ձեր հաշվի վրա մուտքագրվում է 10 000 վիրտուալ դոլար, որով Դուք կարող եք սկսել առևտուր իրականացնել Ֆորեքս շուկայում: Ձեր հաշվեկշիռը Դուք կարող եք ստուգել «Հաշվի պատմություն” ներդիրում:

Այժմ Ձեր փորձնական հաշիվը բացվել է: Դուք կարող եք սկսել փորձարկել հարթակի աշխատանքը և Ձեր առևտրային ռազմավարությունները: Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Փորձնական հաշվի բացում

Լրացրե'ք դիմումի ձևը, և մեր խորհրդատուն կապ կհաստատի ձեզ հետ մոտ ժամանակներս: Նա կբացատրի` ինչպես բացել փորձնական հաշիվ, և կպատասխանի ձեր բոլոր հարցերին:

Փորձնական հաշվի բացում

Լրացնելով դիմումի ձևը` Դուք կստանաք հետևյալը`

  1. Փորձնական հաշիվ, որը թույլ կտա յուրացնել առևտրային գիտելիքներ և սովորել առևտուր իրականացնել` առանց իրական փողերի ռիսկի:
  2. 2. Անհատական սենյակ, որի միջոցով Ձեզ հասանելի են TeleTrade ընկերությունների խմբի բոլոր ծառայությունները: