Հաճախ տրվող հարցեր

Ավտորիզացիա տեղի չի ունենում առևտրային հարթակի բացման դեպքում: Ի՞նչ խնդիր կարող է լինել:

Կարևոր է հիշել գլխավոր գաղտնաբառը (թրեյդերի գաղտնաբառը): Եթե դուք չեք ցանկանում, որպեսզի տեղեկատվությունը պահպանվի ձեր համակարգչի և հարթակի հիշողության մեջ, մուտք գործե'ք «Ֆայլ» - «Մուտք» - հանե'ք «Պահպանել անհատական տեղեկատվությունը» դաշտի դիմացի նշումը - «Մուտք»: Ծրագրի հաջորդ բացելու ժամանակ հարթակը կհարցնի տեղեկատվություն մուտքի համար:

Ի՞նչ է նշանակում դիրքի արգելափակում:

Դիրքի արգելափակումը անհրաժեշտ է վնասների օպերատիվ  դադարի համար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ չէ դիրքը փակել: Սա օգտակար գործառույթ է, որը հաճախ օգտագործվում է առևտրի ռազմավարությունների մեջ:

Օրինակ`

EUR/USD զույգի 2 լոտանոց կարճ դիրքի բացման դեպքում շուկան հանկարծ սկսում է շարժվել ձեզ հակառակ, փոխարժեքն աճում է: Միևնույն ժամանակ ձեր կանխատեսումները խոսում են, որ դա ժամանակավոր երևույթ է, և շուտով ամեն ինչ կփոխվի:

Տվյալ դեպքում ձեզ համար ավելի հարմար է 2 լոտանոց երկար դիրք բացել` նրա համար առանց մարժայի ապահովման: Այս դեպքում կարճ դիրքի վնասների աճը  կդադարի, քանի որ կհայտնվի երկարը:  

Հենց որ շուկայական տրենդը փոխվի, ձեզ մնում է միայն պահպանել կարճ դիրք` դրա համար փակելով երկարը:

Ի՞նչ է GAP-ը

GAP-ը արժեքի ճեղքումն է: Բոլոր հրամանները, որոնք հայտնվում են այս ճեղքի մեջ, կիրականացվեն, բայց ոչ Հաճախորդի կողմից առաջարկված գնով:

Իմ կարգադրությունը չի իրականացել, չնայած գրաֆիկի վրա արժեքը արտացոլվել է:

MetaTrader հարթակը կառուցում է գրաֆիկներ «Բիդ» գնով: Այս դեպքում «High»-ը առավելագույն Բիդն է, իսկ «Low»-ն նվազագույն Բիդը:

Հետաձգված buy limit հրամանը GBP/JPY-ի դեպքում 150,00 գնով կիրականացվի «Ասք» գնով: Հենց ձեռքբերվի 150,00 մակարդակը, դիրքը չի բացվի, քանի որ «Ասք» գինը այդ ժամանակ 150,08 կլինի (սպրեդը GBP/JPY-ի դեպքում հավասար է 8 կետի): Հրամանը կիրականանա միայն այն ժամանակ, երբ գինը հասնի 142,92 մակարդակին և ավելի ներքև:

Եթե դուք ցանկանում եք համոզվել դրանում կամ ունենալ տվյալ գործընթացի  տեսանելի ցուցադրում, անհրաժեշտ է տեղադրել «Ասք» գիծը գրաֆիկի վրա (մկնիկի աջ կոճակով սեղմել գրաֆիկի վրա – «Հատկություններ» - «Ցույց տալ Ասք գիծը»):

Գործարքի բացման պահին ես նշեցի դիլերին որոշակի գումար, բայց դիրքը բացվել է այլ արժեքով: Ինչպե՞ս է դա բացատրվում:

Հենց սկսեք առևտուր իրականացնել, խորհուրդ է տրվում համոզվել, որ  «Օգտագործել առավելագույն շեղում հարցված գնից» գործառույթը միացված չէ: Հակառակ դեպքում դիլերը կարող է փոխել հրամանի գինը այնքան կետով, որը նշված է այդ գործառույթի դաշտում:

Օրինակ`

  • Դուք կարճ դիրքով գործարք եք բացում EUR/USD-ի վրա 1,3350 գնով և դիլերին հարցում եք ուղարկում:
  • Դիլերը ուսումնասիրում է ձեր հրամանը, ապա գնահատում իրավիճակը շուկայում և առաջարկում ձեզ այլ արժեք`օրինակ` 1,3346:
  • Առևտրային հարթակը ավտոմատ կերպով կհամաձայնվի առաջարկված գումարի հետ, քանի որ «Օգտագործել առավելագույն շեղում հարցված գնից» գործառույթը միացված է:

Եթե գործառույթը ձեզ հարկավոր չէ, անհրաժեշտ է բացել «Հրաման» պատուհանը և տվյալ կետի դիմացի նշումը հանել:

Դիրքը փակվել է առանց իմ իմացության: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

Յուրաքանչյուր բացվող դիրք կարող է լինել և' եկամտաբեր, և' կորստաբեր: Այդ պատճառով հենց շուկան սկսում է շարժվել ձեզ հակառակ և հասնում մարժինալ ապահովման 10 տոկոսանոց մակարդակին, դիլերը լիազորված է փակել ձեր գործարքը առանց ծանուցման:

Ինչպե՞ս են հաշվարկվում սվոփ-կետերը, և ի՞նչ է սվոփը:

Ֆորեքսում առևտրի  ողջ գործընթացը հիմնվում է spot սկզբունքի վրա: Այսինքն`  առևտրային գործարք կնքած թրեյդերին անհրաժեշտ է ամրապնդել այն հիմնական արժույթի գումարով երկրորդ աշխատանքային օրը: Մարժինալ առևտրի դեպքում, ինչպես հայտնի է, գործարքի իրական ապահովում արժույթով տեղի չի ունենում, ինչը նշանակում է` անհրաժեշտ է խուսափել մատակարարման պահից: Դրան հասնելու համար էլ կիրառվում է swap-գործարքը, որը թույլ է տալիս փակել դիրքը գործող փոխարժեքով, բայց կատարման  նախորդ ամսաթվով, իսկ հետո նորից բացել հաշիվը` փակման և սվոփ-կետերի փոխարժեքների շտկումներով (բացման նոր ամսաթվով և կատարման  նախորդ ամսաթվով):

MetaTrader 4-ը չի իրականացնում դիրքի բացման և փակման ընթացակարգ սվոփավորման դեպքում: Դրա փոխարեն դիրքին կա'մ մուտքագրվում, կա'մ ելքարվում են սվոփ-կետեր: Յուրաքանչյուր ֆինանսական գործիքների համար դրանց քանակությունը կարելի է իմանալ «Առևտրային պայմաններ» բաժնում:

Սվոփավորման գործնական օրինակ`

Ձեզ մոտ բաց է EUR/USD-ի 1 լոտանոց կարճ (Short) դիրք: Դա հավասար է 100 000 EUR-ի 1,4800 գնով: Այս արժույթի դեպքում սվոփ-կետերը կկազմեն +0,3200:

Երբ ցանցային ժամանակով (առևտրային հարթակի ժամանակով) դառնա ժամը 23:59-ը, ձեր դիրքը կսվոփավորվի, և տեղի կունենա սվոփ-կետերի արժեքի համալրում ըստ հետևյալ բանաձևի` Swap = Lots х Short Pips х Pip Size

Lots` բաց դիրքերի լոտերի քանակ (մեր դեպքում 1,00)

Short Pips` սվոփ-կետի մեծություն (մեր դեպքում +0,3200)

Pip Size` մեկ կետի գինը դեպոզիտի արժույթով (մեր օրինակում 10 դոլար):

Հետևելով այս բանաձևին` մենք ստանում ենք`

Swap =1,00 х (+0,3200) х 10 = +3,2 դոլար

Վերջնական գումարը կարտացոլվի «Սվոփ» կետում և կգումարվի առևտրային հաշվի վրա եղած մյուս ակտիվներին  դիրքի փակումից անմիջապես հետո:

Չորեքշաբթիից հինգշաբթի գիշերը սվոփը եռապատկվում է: Դա բացատրվում է այսպես. ուրբաթ օրվանից հետո երկրորդ աշխատանքային օրը երկուշաբթին է:

Ի՞նչ օգուտ Թրեյլինգ Ստոպ գործիքից:

Stop Loss գործիքը անհրաժեշտ է նրա համար, որ նվազագույնի հասցնենք կորուստները այն դեպքում, երբ գործիքի գինը սկսում է շարժը ոչ շահավետ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, երբ բաց դիրքը կրկին շահավետ է ձեզ համար, կարելի է տեղաշարժել Stop Loss-ը` եկամուտ արձանագրելով: Թրեյլինգ ստոպը դիտարկվող դեպքում Stop Loss-ի  տեղաշարժման գործառույթն է: Այն թույլ է տալիս ավտոմատացնել գործընթացը:

Օրինակ, դուք EUR/USD-ի  3 լոտանոց, 1,4760 գնանշումով դիրք եք բացել:  Stop Loss տեղադրելով 1,4700 մակարդակի վրա և օգտագործելով Թրեյլինգ Ստոպ գործառույթը 15 կետի մակարդակի վրա`դուք կարող եք հասնել Stop Loss-ի ավտոմատ տեղաշարժման փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում (1,4776, 1,4777 … համապատասխանաբար Stop Loss-ը կարձանագրվի  1,4761, 1,4762 … մակարդակների վրա):

Եթե դուք ցանկանում եք օգտագործել այս գործառույթը, անհրաժեշտ է մկնիկի աջ կոճակով սեղմել  «Թրեյլինգ Ստոպ» դիրքի վրա և ընտրել կետերի այն քանակը, որոնք օգտագործվելու են:

Չմոռանաք այն մասին, որ Թրեյլինգ Ստոպ օգտագործել հնարավոր է միայն միացված հարթակի դեպքում:

Ես պատահմամբ փակել եմ օգտագործվող կարգավորումներով գրաֆիկը: Հնարավո՞ր է վերականգնել և պահպանել կարգավորումները հետագա օգտագործման համար:

Բոլոր կարգավորումները կարելի է պահել հարթակի հիշության մեջ: Դրա համար օգտագործե'ք ձևանմուշի պահպանման գործառույթը: Նման ձևանմուշի ստեղծման համար անհրաժեշտ է` բացել «Գրաֆիկներ» հրամանը - «Ձևանմուշներ» - «Պահպանել ձևանմուշը»: Ձևանմուշի պահպանումը կարելի է կիրառել հետագայում` կանչելով այն պահպանվածների ցուցակից:

Իսկ եթե աշխատանքի ընթացքում դուք չեք պահպանել գրաֆիկների կարգավորումները նկարագրված կերպով, ապա, ցավոք, ստիպված կլինեք տվյալները վերականգնել  ձեռքով:

Որքա՞ն երկար կարելի է օգտագործել փորձնական հաշիվը:

Փորձնական հաշվի վրա աշխատել հնարավոր է 14 օրվա ընթացքում: Ապա անհրաժեշտ է երկարացնել փորձնական հաշվի կիրառումը 14 օրով անսահամանափակ քանակությամբ անգամներ: Միևնույն ժամանակ ընթացակարգը իրականացվում է ավտոմատ կերպով: Ձեզ անհրաժեշտ է լոկ մուտք գործել և օգտագործել հաշիվը գոնե 1 անգամ 14 օրվա ընթացքում:

Եթե դուք դա չեք արել, հաշիվը կլիկվիդացվի աշխատանքի ժամանակահատվածի ավարտից հետո (14 օրից):

Աշխատանքի ընթացքում երբեմն հարթակը դադարում է գործել: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը:

Առևտրային հարթակի աշխատանքի դադարումը կարող է նշանակել, որ դուք օգտագործում եք չափազանց մեծ քանակությամբ ցուցիչներ և առևտրային ազդանշաններ: Խնդիրը հարթել հնարավոր է այն ցուցիչների անջատմամբ, որոնց աշխատանքը ձեզ անհրաժեշտ չէ:

Ինչո՞ւ է հարթակի բացման ժամանակ հայտնվում LivaUpdate պատուհանը, և ի՞նչ է սա իրենից ներկայացնում:

LivaUpdate-ը հարթակի տարբերակի ավտոմատ թարմացման համակարգ է: Սա օգտակար ծրագիր է, որը թույլ կտա ձեզ մշտապես օգտագործել ծրագրի ակտուալ տարբերակը:

Նոր թարմացումների առկայության կամ սեփական ծրագրային ապահովման ստուգման համար անհրաժեշտ է սեղմել «Թարմացնել» և սպասել` երբ բեռնումը կավարտվի: Որպեսզի բոլոր փոփոխությունները ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ է վերստին բեռնել հարթակը:

Խորհուրդ է տրվում օգտագործել թարմացումը, քանի որ դա թույլ է տալիս հեշտությամբ շտկել բոլոր  անճշտությունները,  թերությունները և սխալները ծրագրային ապահովման և առևտրային սերվերի հետ միացման աշխատանքում:

Ցանկանում եմ ծանոթանալ 2002 թ. հոկտեմբերի EUR/USD-ի օրական գրաֆիկի հետ, բայց հոգնել եմ ցուցակները թերթելուց: Ինչպե՞ս հեշտացնել այդ ընթացակարգը և արագ գտնել հետաքրքրող ամսաթիվը:

Նախ և առաջ արժի անջատել ավտոմատ առաջբերումը («Գրաֆիկներ»-«Ավտոմատ առաջբերում»): Հիմա ընտրե'ք D1 ժամանակահատվածը և սեղմե'ք Enter կոճակը: Ձեր առջև է որոնման պատուհանը: Այստեղ կարելի է մուտքագրել ամսաթիվը (օրինակ,  2002.10.13): Հենց տվյալները մուտքագրվեն, սեղմե'ք Enter և անցե'ք այդ ժամանակահատվածի գրաֆիկին: 

Ինչպե՞ս մեծացնել «Շուկայի դիտարկում»-ի նշանները:

Եթե նշանները կամ սիմվոլները լավ չեն երևում, մկնիկը պահե'ք դաշտի վրա և սեղմելով աջ կոճակով` ընտրե'ք «Գնանշումների պատուհանը»: Ապա բացե'ք կոնտենտ մենյուն (մկնիկի աջ կոճակով սեղմում) – «Առանձնահատկություններ»: Հայտնված պատուհանում հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ կարգավորումները տառաչափի մեծացման կամ փոքրացման համար, ինչպես նաև մի շարք այլ առանձնահատկություններ:

Ցանկանում եմ փակել EUR/USD զույգի 3 լոտանոց դիրքերի մի մասը: Ինչպե՞ս դա անել:

Դիրքի մասնակի փակում հնարավոր է: Երկու անգամ սեղմե'ք այդ դիրքի վրա, ընտրե'ք ծավալը, որը ցանկանում եք փակել, և սեղմե'ք «Փակել…»: Հենց ընթացակարգը տեղի ունենա, դիրքը կստանա հրամանի նոր համար:

Գրաֆիկը հայտնվում է լոկ մասնակիորեն: Ինչպե՞ս կարելի է թարմացնել գրաֆիկական տեղեկատվությունը:

Գրաֆիկական տվյալների ոչ լրիվ բեռնում հնարավոր է, եթե դուք ունեք վատ ինտերնետ-միացում և կապ  առևտրային սերվերի հետ:

Այս դեպքում գրաֆիկական տվյալները թարմացնել հնարավոր է` մկնիկի աջ կոճակով սեղմելով գրաֆիկի վրա և ընտրելով «Թարմացում» կետը:

Ինչպե՞ս ստանալ հավաքական պատասխան իրականացված առևտրային գործարքների վերաբերյալ

Առևտրային գործարքների վերաբերյալ հաշվետվություն ստանալու համար գտե'ք  «Հաշվի պատմություն» ներդիրը, մկնիկի աջ կոճակով սեղմե'ք դրա վրա և հայտնված մենյույի մեջ սեղմե'ք «Պահպանել որպես հաշվետվություն» - «Պահպանել որպես մանրամասն հաշվետվություն»:

Որտե՞ղ գտնել իրականացված առևտրային գործընթացների պատմությունը:

Օրացուցային ամսվա սկզբին հարթակը կարող է ավտոմատ կերպով թաքցնել նախորդ ամսվա պատմությունը, քանի որ այն համարում է ոչ ակտուալ: Չնայած ողջ պատմությունը դիտել հնարավոր է: Դրա համար մկնիկի աջ կոճակով սեղմե'ք և ընտրե'ք «Ողջ պատմությունը» կետը:

Ի՞նչ ժամանակացույց է օգտագործվում MetaTrader-ում:

Հարթակը աշխատում է UTC-ով (համաշխարհային կոորդինացված ժամանակացույց) + 2 ժամ (UTC+2):

Առևտրային հարթակում նորությունների և լրահոսի բաժինը չի բացվում:

Doe Jones տեղեկատվական ժապավենի ոչ բոլոր նորություններն են բավական երկար: Որոշ մասը կարող են կազմված լինել միայն վերնագրերից: Այդ իսկ պատճառով նրանք, որոնք չեն բացվում, խնդրի կամ սխալի պատճառով չէ, ուղղակի տեղեկտատվությունը չափազանց կարճ է:

Ինձ անհրաժեշտ գործիքը չկա «Շուկայի դիտարկում» պատուհանում:

Ձեր հաշվին հասանելի բոլոր գործիքները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Շուկայի դիտարկում» (մկնիկի աջ կոճակով սեղմելով ազատ տարածության մեջ):

Բոլոր տրամադրվող գործիքները կարելի է «Շուկայի դիտարկում» մենյույում տեսնել «Ցույց տալ սիմվոլները» կետում:

Ինչպե՞ս փոխել առևտրային հաշվի գաղտնաբառը:

Մուտք գործե'ք առևտրային ծրագիր և գտե'ք «Կարգավորումներ»-«Փոփոխել»: Համապատասխան դաշտում մուտքագրե'ք նոր գաղտնաբառը և պահպանե'ք փոփոխությունները:  

Կարևոր է նշել, որ գաղտնաբառը պետք է կազմված լինի նվազագույնը 5 սիմվոլից՝ կետադրության 2-3 նիշով, մեծատառ և փոքրատառ: Եթե այս պայմաններին չեք հետևել, գաղտնաբառը չի պահպանվի:

Ինչպե՞ս բացել փորձնական հաշիվ:

Հարթակի տեղադրումից անմիջապես հետո անհրաժեշտ է մտնել «Ֆայլ» մենյու - «Բացել հաշիվ» և լրացնել գրանցման ոչ մեծ ձև: Ապա սեղմե'ք «Հաջորդիվ» և լրացրե'ք ծրագրով գեներացված 2 գաղտնաբառ՝ ներդրողի և թրեյդերի (գլխավոր):

Հենց որ գրանցման ընթացակարգը ավարտվի, հարթակի ձեր էլեկտրոնային հասցեին (չշփոթել e-mail անհատական էլեկտրոնային ծառայության հետ) կուղարկվի նամակ գաղտնաբառի հաստատմամբ և պատճենմամբ:

ОС Windows-ի ո՞ր տարբերակը կարելի է կիրառել առևտրային հարթակի հետ աշխատելիս:

 

ОС Windows 2000, Windows 2003, Windows XP, Windows Vista և Windows 7

Ես օգտագործում եմ երթուղորդիչ ցանցին միանալու համար: Միևնույն ժամանակ առևտրային սերվերի հետ կապ հաստատել չի ստացվում: Ի՞նչն է պատճառը:

Այս հարցը բավական ակտուալ է: Խնդրի վերացման համար անհրաժեշտ է դիմել ձեր ցանցային անդմինիստրատորին: Նա կմուտքագրի առևտրային սերվերի հասցեն «թույլատրված» ցուցակում, և դուք կարող եք առանց խնդրի միանալ սերվերին:

Խնդրի լուծման երկրորդ տարբերակ կարող է լինել firewall-ի անջատումը  ռոուտերի վրա:

 

Որքա՞ն որակյալ պետք է լինի ինտերնետ-կապը առևտրային հարթակի հետ հարմար աշխատանքի համար:

Ինտերնետ ցանցի հետ կապը պետք է լինի բավական բարձր մակարդակի: Նախընտրելի է առանձնացված ինտերնետ-կապը: Իսկ եթե դուք պլանավորում եք օգտագործել GPRS-ը, ապա խորհուրդ ենք տալիս ճշտել պրովայդերից՝ ինչպիսին է ցանցի ծածկույթը: Որտեղ չկա GPRS, դուք չեք կարող աշխատել առևտրային հարթակի հետ:

Ի՞նչ է անհրաժեշտ նշել առևտրային ծրագրում սերվերին միացումն իրականացնելու համար:

Եթե դուք բեռնել եք Metatrader-ը մեր ընկերության կայքից, ապա ծրագիրը արդեն կարգավորված է անհրաժեշտ կերպով, և հարկ չի լինի  դիմել կարգավորմանը:

Ի՞նչ է նշանակում հարթակի հետևյալ հաղորդագրությունը՝ «Շուկան փակ է»:

Տվյալ ծանուցումը խոսում է այն մասին, որ ձեր կողմից օգտագործվող գործիքի առևտրի ժամանակը սպառված է: Ֆինանսական շուկաների աշխատանքի գրաֆիկը կարելի է պարզել մեր ընկերության կայքից:

Ակտիվ չէ «Նոր հրաման» կոճակը: Ի՞նչն է պատճառը:

Ոչ ակտիվ կոճակը նշանակում է, որ դուք օգտագործում եք ներդրողի, այլ ոչ թե թրեյդերի տվյալները: Կրկնակի ավտորիզացիան կլուծի խնդիրը: Համոզվե'ք, որ դուք մուտքագրում եք գլխավոր՝ թրեյդերի գաղտնաբառը:

Ես կորցրել կամ ջնջել եմ ակտիվացման կոդը: Ինչպե՞ս այն վերականգնել:

Ձեր ակտիվացման կոդը պատճենելու համար անհրաժեշտ է գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ advizer@TeleTrade-dj.com և կցել ձեր անձնագրի ծրված նկարով հետադարձ հատվածը և հաշվեհամարը: Մեր ընկերության տեխնիկական ծառայության մասնագետները ստուգում են տվյալները, և եթե դրանք ճիշտ են, ձեզ կուղարկվի ակտիվացման կոդը ևս մեկ անգամ:

«Առևտրային հոսքը զբաղված է» սխալ. Ի՞նչն է պատճառը:

Նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նոր հարցում ուղղելու փորձի ժամանակ (այսինքն՝ նոր  հրահանգ տալ), եթե հինը դեռ մշակված չէ դիլերի կողմից:  

Վերստին բացե'ք հարթակը, և խնդիրը կհեռացվի:

 

Հայտնվում է «Սխալ հաշիվ» սխալը: Ինչպե՞ս այն հեռացնել:

«Սխալ հաշիվը» սխալ մուտքագրված տվյալնների (մուտք կամ գաղտնաբառ) մասին հայտնվող սխալ է: Հակառակ դեպքում ձեր հաշիվը ջնջվել է օգտագործման ժամկետի լրացման պատճառով (դա հնարավոր է միայն փորձնական հաշվի կիրառման դեպքում: Իրական հաշիվները չեն ջնջվում):

Հարթակը նման հաղորդագրություն է տալիս` «Կապ չկա»: Ի՞նչ անել:

Կապի ընդհատման և առևտրային հարթակի կողմից նման սխալ տալու մի քանի պատճառ կա`

  • Կողպված պորտ 443 ձեր ցանցում. այս խնդիրը հեռացնելու հարցում ձեզ կօգնի այն տեղային ցանցի ցանցային ադմինիստրատորը, որից դուք օգտվում եք: Դիմելով նրան՝ ճշտեք պրոքսի-սերվերի պորտը և հասցեն  ցանցին միանալու համար: Այս տեղեկատվությունը ստանալ կարող եք նաև ինքնուրույն: Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝ բացե'ք ինտերնետ-բրաուզերը, որից դուք օգտվում եք, ապա «Ծառայություն» բաժինը - «Տեսաբանի հատկանիշներ» - «Միացումներ» - «LAN-ի կարգավորում…»: Բացված պատուհանում դուք կտեսնեք անհրաժեշտ տվյալները: Դրանից հետո առևտրային հարթակում անհրաժեշտ է բացել  «Ծառայություն» - «Կարգավորումներ» - նշել «Թույլատրել պրոքսի-սերվերը» դաշտը - սեղմել «Պրոքսի» կոճակը և գրել այն համաները, որոնք ստացել եք մի քանի քայլ առաջ: Ինտերնետի օգտագործման դեպքում, որին միացնելու համար անհրաժեշտ է  մուտքագրել մուտքն ու գաղտնաբառը, տվյալները գրվում են համապատասխան դաշտերում, որոնք կառաջանան միացման փորձ անելիս:
  • Ծրագիրը կողպվել է հակավիրուսի կողմից. այս դեպքում խնդրի հեռացման համար անհրաժեշտ է անջատել հակավիրուսային ծրագիրը: Եթե հարթակի միացումը վերականգնվել է, նշանակում է՝ խնդիրը հենց հակավիրուսի մեջ էր: Դժավորությունների հնարավոր կրկնությունը բացառել կօգնեն՝ մտե'ք հակավիրուսային ծրագրի կարագավորումների մեջ, ավելացրե'ք MetaTrader 4 թույլատրված ծրագրերի ցուցակում կամ կամ գրե'ք պորտ 443:
  • Build հարթակի ավտոմատ թարմացման ծրագիրը հնացել է: Խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է լոկ թարմացնել Build-ը մինչև վերջին տարբերակը: Դրա համար անհրաժեշտ է բացել LiveUpdate-ը կամ ինքնուրույն բեռնել թարմացումը՝ օգտագործելով մեր ընկերության կայքէջը:  Ծրագրային ապահովման ընթացիկ տարբերակը դիտել կարելի է «Տեղեկություն» բաժնում - «Ծրագրի մասին»:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ