Հարթակի տեղադրում «Mac OS»-ում

Հաճախորդի հարթակը կարող է տեղադրվել և օգտագործվել «Mac OS» օպերացիոն համակարգով համակարգիչների վրա Wine-ի օգնությամբ: Wine-ը ազատ տարածում ունեցող ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս գործադրել «Unix»-ի նման համակարգեր «Microsoft Windows»-ում օգտագործելու համար: Ի թիվս մյուսների` գոյություն ունի նաև «Wine» տարբերակը «Mac OS»-ի համար:

«Wine»-ը բացարձակ կայուն ապրանք չէ, ինչը նշանակում է, որ գործի դրված հավելվածի ոչ բոլոր գործառույթները կկարողանան աշխատել անհրաժեշտ կերպով:

«Mac OS»-ի վրա տեղադրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել «PlayOnMac»-ի ազատ տարածում ունեցող մշակումից: «PlayOnMac»-ը «Wine»-ի հիմքով ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս հեշտությամբ տեղադրել Windows-հավելվածներ «Mac OS» համակարգում:

«PlayOnMac»-ի տեղադրում

ՔԱՅԼ 1

Նկար 1.

«PlayOnMac» տեղադրելու համար բացե'ք ապրանքի պաշտոնական կայքէջը, տեղափոխվե'ք «Downloads» բաժին և սեղմե'ք վերջին տարբերակի բեռնում հղմանը:. (Նկար 1).

ՔԱՅԼ 2

Նկար 2.

Երբ տեղադրման DMG-փաթեթը կբեռնվի, գործի' գցեք այն Ձեր համակարգի «Downloads» բաժնում:

ՔԱՅԼ 3

Նկար 3.

Դրանից հետո կառաջանա «PlayOnMac»-ի առաջին գործադրման պատուհանը: «Առաջ» կոճակը սեղմելուց հետո տեղադրողը կսկսի աշխատանքի համար անհրաժեշտ տարբեր բաղադրիչների ստուգումն ու տեղադրումը:

ՔԱՅԼ 4

Նկար 4.

Աշխատանքի համար անհրաժեշտ առաջին բաղադրիչը «XQuartz»-ն է: Սա ծրագրային միջոց է «Mac OS»-ում «X Window System» պատուհանային համակարգի օգտագործման համար: «X Window System»-ը ապահովում է ստանդարտ գործիքներ և արձանագրություններ «ОС»-ի նման «UNIX»-ներում օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսի կառուցման համար:

ՔԱՅԼ 5

Նկար 5.

Եթե Ձեզ մոտ արդեն տեղադրված է «XQuartz» կամ Դուք ցանկանում եք ինքնուրույն տեղադրել այն, ընտրե'ք համապատասխանաբար «Don't install XQuartz for the moment» կամ «I've downloaded file by myself» կետերը:

«Xquartz»-ի տեղադրումը տեղի է ունենում մի քանի փուլով: Առաջին փուլերի ընթացքում անհրաժեշտ է ընթերցել կարևոր տեղեկատվությունը (Read Me) և համաձայնել լիցենզիայի պայմանների հետ:

ՔԱՅԼ 6

Նկար 6.

Նախքան տեղադրումը «Mac OS» անվտանգության համակարգը կպահանջի նշել Ձեր հաշվի գաղտնաբառը:

ՔԱՅԼ 7

Նկար 7.

Սպասե'ք տեղադրման ավարտին: Որպեսզի փոփոխությունները ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ է կրկնակի գործարկել համակարգիչը:

ՔԱՅԼ 8

Նկար 8.

Համակարգի կրկնակի գործարկումից հետո տեղադրման ֆայլից «Downloads» թղթապանակում կրկին գործադրե'ք «PlayOnMac»-ը: Ձեզ կրկին կողջունի առաջին գործադրման պատուհանը: Այս անգամ տեղադրողը կառաջարկի «MS Windows»-ի, ինչպես նաև ճշգրիտ աշխատանքի համար անհրաժեշտ տառատեսակի տեղադրում:

ՔԱՅԼ 9

Նկար 9.

Համաձայնե'ք լիցենզավորված համաձայնագրի պայմանների հետ և սպասե'ք տեղադրման ավարտին: Դրանից հետո «PlayOnMac»-ը պատրաստ է օգտագործման համար. Դուք կտեսնեք նրա գլխավոր պատուհանը:

«Wine»-ի թարմացում

ՔԱՅԼ 1

Նկար 10.

Մինչև վերջին տարբերակը «Wine»-ը թարմացնելու համար բացե'ք «PlayOnMac»-ի վերին մենյուն և ընտրե'ք «Manage Wine Versions» հրամանը:

ՔԱՅԼ 2

Նկար 11.

Դրանից հետո կբացվի «Wine»-ի տարբերակների տեղադրման համար հասանելի պատուհան: Ընտրե'ք ամենավերջին տարբերակը (ներկա պահին 1.5.21 տարբերակը):

ՔԱՅԼ 3

Նկար 12.

«Wine»-ի վերջին տարբերակը տեղադրե'ք պատուհանի աջ կողմում, որից հետո կսկսվի տեղադրման գործընթացը:

Հարթակի տեղադրում

ՔԱՅԼ 1

Նկար 13.

Հարթակի տեղադրման համար բեռնե'ք "MetaTrader"-ը: Ներբեռնման ավարտից հետո գործադրե'ք տեղադրման ֆայլը: Այն ավտոմատ կերպով կբացվի «PlayOnMac»-ի օգնությամբ:

ՔԱՅԼ 2

Նկար 14.

Դրանից հետո կսկսվի հարթակի տեղադրման ստանդարտ գործընթացը: Անցե'ք նրա բոլոր փուլերը`

ՔԱՅԼ 3

Նկար 15.

Տեղադրման ավարտից հետո «PlayOnMac»-ը Ձեզ կառաջարկի ստեղծել պիտակներ հարթակի բաղադրիչների համար, որը հենց հաճախորդի հարթակն է, «MetaEditor» և «MetaTester» կոդերի խմբագիրը:

ՔԱՅԼ 4

Նկար 16.

Անհրաժեշտ պիտակների ստեղծումից հետո կարելի է սկսել աշխատանքը առևտրային հարթակի հետ: Բեռնման համար կրկնակի սեղմե'ք նրա վրա «PlayOnMac» պատուհանում:

Տվյալ ծրագրերով առևտուրն իրականացվում է սեփական ռիսկի հաշվին: Նախքան առևտուր սկսելը ծանոթացե'ք այս հավելվածների հնարավորությունների և գործառույթների հետ: Եթե բավարար փորձ չունեք, սկզբում հարթակը փորձարկե'ք փորձնական հաշվի միջոցով: