Push ծանուցում բջջային հարթակում

նկար. 1

Ազդանշանային ծանուցումներն օգտագործվում են շուկայում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություն ստանալու համար: Հենց թրեյդերը կարգավորում է տվյալ գործառույթը, նա կարող է հեռանալ մոնիտորի մոտից, քանի որ հարթակը կհայտնի բոլոր վրա հասնող կամ տեղի ունեցած իրադարձությունների մասին ձայնային ծանուցման միջոցով:
Գործառույթի միացման համար անհրաժեշտ է`
Գործադրել առևտրային հարթակը` սեղմելով «Հարթակ» կոճակը, որը տեղադրված է գործիքների տախտակի վրա, ապա «Տվյալների պատուհան»-ին (տե'ս նկար 1):

նկար 2

Ազդանշանի կարգավորումը և նրան որոշակի չափորոշիչներ տալը տեղի է ունենում էջի ազատ դաշտում մկնիկի աջ սեղմում կատարելու և կոնտեքստային մենյուի մեջ «Ստեղծել» կետը ընտրելու միջոցով (տե'ս նկար 2):

նկար 3

Առաջացած պատուհանում կարելի է ընտրել գործողություններից մեկը, նաև ինքնուրույն կարգավորել ազդանշանը (տե'ս նկար 3):

«Ազդանշանների խմբագիր» պատուհանի գործառույթները

Գործողությունըկիրականանա, հենց որ որոշակի իրադարձություն տեղի կունենա`
Sound` օգտատիրոջ ֆայլից ձայնի վերարտադրություն.
File` օգտատիրոջ ծրագրի կամ ֆայլի գործադրում իրադարձության վրա հասնելու պահին.
Mail` նամակների կամ ծանուցող հաղորդագրությունների ուղարկում ներքին փոստային ծառայության օգտագործման դեպքում.
Notification` push-ծանուցումների ուղարկում օգտատիրոջ (թրեյդերի) բջջային սարքավորմանը: Այս գործառույթի կարգավորումը իրականացվում է MetaQuotes ID յուրահատուկ իդենտիֆիկատորի ցուցումների օգնության դեպքում: Այս համարը կցվում է հարթակին միացող յուրաքանչյուր սարքավորման: Push-ծանուցումը վրա հասած շուկայական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրության ստացման շատ գործուն և արդյունավետ միջոց է: Նմանատիպ ազդանշանը կհասնի մեկ վայրկյանում` միևնույն ժամանակ առանց ճանապարհին կորչելու: Հաղորդագրության տեքստը կարելի է կարդալ «Աղբյուր» դաշտում:

Սիմվոլը ֆինանսական գործիք է, որն անհրաժեշտ է պայմանների ստուգման համար: Եթե դուք ընտրում եք «Time=» չափորոշիչը, սիմվոլը կկորցնի իր նշանակությունը:

Պայմանը որոշակի չափանիշներ են, որոնց պետք է իրադարձությունը համապատասխանի ազդանշանի գործելու համար: Պայման կարող է լինել`
Bid>. Բիդ-գինը բարձր է տեղադրված նշանակությունից: Հենց որ Բիդ-գինը աճի մինչև թրեյդերի կողմից դրված նշանակությունը, ծանուցող ազդանշանը կհայտնի դրա մասին օգտատիրոջը:
Bid<.>Ask>. Ասք-գինը բարձր է տեղադրված նշանակությունից: Հենց որ Ասք-գինը աճի մինչև թրեյդերի կողմից դրված նշանակությունը, ծանուցող ազդանշանը կհայտնի դրա մասին օգտատիրոջը:
Ask>. Ասք-գինը բարձր է տեղադրված նշանակությունից: Հենց որ Ասք-գինը նվազի մինչև թրեյդերի կողմից դրված նշանակությունը, ծանուցող ազդանշանը կհայտնի դրա մասին օգտատիրոջը:
Time=. ժամանակը հավասար է տեղադրված նշանակությանը: Ծանուցող ազդանշանը կհնչի օգտատիրոջ կողմից նշանակված ժամին:

Նշանակությունը պայմանները համեմատող գործառույթ է: Այս դեպքում ազդանշանը կաշխատի, հենց որ գործիքի գինը համապատասխանի նշանակված չափորոշիչներին, այսինքն` Նշանակությանը:

Աղբյուրըկարող է բազմազան լինել` կախված գործողության տեսակից, որը կատարվում է վրա հասած իրադարձության դեպքում: Համապատասխան դաշտերում կարելի է նշել`
—աուդիո ֆայլի տեղը *.wav, *.mp3, *.wma ձևաչափերով.
—ֆայլը, որը կգործադրվի *.exe, *.vbs կամ *.bat.
— ձևանմուշի տեսքով ուղարկելու համար անհրաժեշտ նամակը: Ձևանմուշը կարգավորվում է համապատասխան դաշտում «Նամակ» կետում.
—push-հաղորդագրության` 255 սիմվոլ առավելագույն երկարությամբ տեքստը:

Թայմաութը ժամանակային հեռավորություն է, որի ընթացքում ազդանշանը կկրկնվի:

Առավելագույն կրկնությունները ազդանշանային ծանուցումների առավելագույն քանակն են:

Push-ծանուցման կարգավորումները

Ազդանշանային ծանուցման գործառույթը («Ազդանշաններ») առաջացել է առևտրային հարթակի նոր տարբերակում` MetaTrader 4 for Windows-ում: Դրա օգնությամբ կարելի է ուղարկել push-հաղորդագրություններ թրեյդերի` iOS կամ Android կառավարմամբ սմարթֆոնի վրա: Տվյալ հնարավորությունը թույլ է տալիս հարթել շուկային հետևելու արդյունավետ գործընթացը:

Ծանուցման կարգավորման համար անհրաժեշտ է`

նկար 1

Հաջորդ քայլը «Հաղորդագրություններ» կատեգորիային տեղափոխվելն է (տե'ս նկար 2):

նկար 2

Տվյալ բաժնում դուք կգտնեք անհատական MetaQuotes ID, իդենտիֆիկացիոն համար, որը անհրաժեշտ կլինի Push-ծանուցում գործառույթի միացման համար (տե'ս նկար 3):

նկար 3

Դրանից հետո անհրաժեշտ է համակարգչի վրա կարգավորել հենց առևտրային հարթակը: Գործադրում ենք անհատական համակարգչի վրայի ծրագիրը, տեղափոխվում ենք գլխավոր մենյու, ապա «Ծառայություն» բաժին, սեղմում ենք «Կարգավորումներ»-ի վրա (տե'ս նկար 4):

նկար 4

Տեղափոխվում ենք «Ծանուցումներ» էջ (տե'ս նկար 5):

նկար 5

Թույլատրվում է կիրառել push-հաղորդագրություններ` նշումներ անելով «Թույլատրել Push-ծանուցումը» կետի դիմաց (տե'ս նկար 6):

նկար 6

Հայտնված դաշտում մուտքագրում ենք MetaQuotes ID-ն (ձեր ID-ն, որը ստացել եք մի քանի քայլ առաջ) (տե'ս նկար 7):

նկար 7

Սեղմում ենք «OK»:

նկար 8

Ավարտելով այս քայլը` դուք միացել եք Push-ծանուցման գործառույթին և կարող եք օգտագործել առևտրային ազդանշաններ (կարգավորել և տեղադրել դրանք) սեփական բջջային սարքավորման օգնությամբ: Միևնույն ժամանակ կարգավորման համար համակարգչի անհրաժեշտություն չկա: