ОС Windows-ով համակարգչի վրա առևտրային հարթակի տեղադրման գործընթացը

Վիրտուալ գրանցումը կօգնի Ձեզ մի քանի քայլ իրականացնել և հաջողությամբ տեղադրել MetaTrader ծրագիրը Ձեր համակարգչի վրա:

ՔԱՅԼ 1

Նկար 1. Տեղադրման ծրագրի մեկնարկ

MetaTrader առևտրային հարթակը տեղադրելու համար հարկավոր է ընթացք տալ տեղադրման ծրագրին՝ երկու անգամ սեղմելով մկնիկի ձախ կոճակը տեղադրման ֆայլի վրա (teletrade4setup.exe):

ՔԱՅԼ 2

Նկար 2. Տեղադրման ծրագիր. ողջունում

Կբացվի տեղադրման «MetaTrader — TeleTrade» ծրագիրը: Շարունակելու համար հարկավոր է սեղմել «Հաջորդիվ» (Next) կոճակը:

ՔԱՅԼ 3

Նկար 3. Լիցենզավորված համաձայնագիր.

Ընդունում ենք լիցենզավորված համաձայնագիրը և սեղմում «Հաջորդիվ» (Next) կոճակը:

ՔԱՅԼ 4

Նկար 4. Տեղադրման չափորոշիչներ

Ընտրում ենք տեղադրման թղթապանակը և սեղմում «Հաջորդիվ» (Next) կոճակը:

ՔԱՅԼ 5

Նկար 5. Տեղադրման գործընթացի ավարտ

Տեղադրման գործընթացն ավարտելու համար հարկավոր է սեղմել «Ավարտ» (Finish) կոճակը:

ՔԱՅԼ 6

Նկար 6. Ծրագրի մեխանիկական մեկնարկ

Եթե «Ծրագրի մեկնարկ տեղադրումից հետո» չափորոշիչը անջատված չի եղել, MetaTrader ծրագիրը կմեկնարկի ավտոմատ կերպով, իսկ եթե չափորոշիչը ավելի վաղ անջատված է եղել, հարկավոր է ծրագրի մեկնարկը տալ «Start» մենյուի միջոցով:

ՔԱՅԼ 7

Նկար 7. Առևտրային սերվերի ընտրություն

Ընտրում ենք «TeleTrade-Demo» առևտրային սերվերը և սեղմում «Հաջորդիվ» կոճակը:

ՔԱՅԼ 8

Նկար 8. Հաշվի տեսակի ընտրություն

Ընտրում ենք նոր փորձնական հաշվի ստեղծում և սեղմում «Հաջորդիվ» կոճակը:

ՔԱՅԼ 9

Նկար 9. Անհատական տվյալների լրացում

Ընտրում ենք «TeleTrade-Demo» առևտրային սերվերը STANDARD հաշվի համար կամ «TeleTrade-NoDealingDesk» առևտրային սերվերը PROFESSIONAL հաշվի համար: «Հաջորդիվ» (Next) կոճակը:

ՔԱՅԼ 10

Նկար 10. Փորձնական հաշվի գրանցման ավարտ

Հաջորդ պատուհանում Դուք կտեսնեք Ձեր «Մուտքը», «Թրեյդերի գաղտնաբառը», «Ներդրողի գաղտնաբառը», որոնք անհրաժեշտ են Ձեր հաշվին միանալու համար: Դրանք պատճենեք ցանկացած տեքստային ֆայլում: Գրանցումն ավարտելու համար հարկավոր է սեղմել «Ավարտ» (Finish) կոճակը:

ՔԱՅԼ 11

Նկար 11. Փորձնական հաշիվը ստեղծված է

Գրանցման գործընթացի ավարտից հետո հարթակի «Փոստարկղին» գրանցումը հաստատող նամակ կուղարկվի, որը կպարունակի տեղեկատվություն Ձեր կողմից գրանցված փորձնական հաշվի մասին: