Որոնում

Աջակցման ծառայություն +44 2035145930

VIP հաճախորդներին

Գումարից կախված՝ Ձեր հաշվին կարող է շնորհվել 3 VIP կարգավիճակներից մեկը: Եթե Դուք ունեք մի քանի հաշիվ, հաշվի է առնվում բոլոր հաշիվների վրա եղած դրամական միջոցների գումարը:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ $50,000 դոլարից VIPGOLD ԿԱՐԳԱՎԻՃԱԿ $100,000 դոլարից VIPPLATINUM ԿԱՐԳԱՎԻՃԱԿ $500,000 դոլարից
Անհատական մենեջեր

Աշխատանքային օրերը՝

շաբաթը 5 օր

ժամը 9:00-21:00

օրվա ցանկացած պահի

շաբաթը 7 օր (բացառությամբ հատուկ հայտարարված տոնական օրերի և բանկային արձակուրդների)

օրվա ցանկացած պահի

շաբաթը 7 օր (բացառությամբ հատուկ հայտարարված տոնական օրերի և բանկային արձակուրդների)

Մասնագիտական հաշիվ ունեցողների համար աշխատանքային ժամերին (շաբաթական 5 օր, ժամը 9:00 - 21:00): VIP GOLD և VIP PLATINUM կարգավիճակների համար՝ օրվա ցանկացած պահի, շաբաթական 7 օր (բացառությամբ հատուկ հայտարարված տոնական օրերի և բանկային արձակուրդները)

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԵՆԵՋԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Անհատական մենեջերը կատարում է Ձեր անձնական օգնականի և խորհրդատուի դերը: Նա ունի ֆինանսական շուկայի ծառայությունների և ապրանքների մասին գիտելիքների լայն սպեկտոր: Դուք աջակցություն կստանաք ցանկացած տեխնիկական դժվարությունների որոշման հարցում, ինչպես նաև արագ փողերը ելքագրելու կամ հաշվի համալրման հնարավորություն: Ձեզ խորհրդատվություն կտրամադրեն TeleTrade-ի բոլոր ծառայությունների և ապրանքների մասին և կօգնեն ցանկացած այլ հարցում:

Իհարկե, մեր խորհրդատուների թիմը մշտապես պատրաստ է օգնել Ձեզ աշխատանքային օրվա ցանկացած պահի՝ անկախ Ձեր հաճախորդի կարգավիճակից; ընդ որում՝ անհատական մենեջերը կարող է Ձեզ աջակցել հարցերի ավելի լայն շրջանակների դեպքում:

Կուտակում դեպոզիտի վրա

հատուկ պայմաններով ամենամսյա մուտքագրումներ՝ ելնելով տարեկան 24% հաշվարկից

հատուկ պայմաններով ամենամսյա մուտքագրումներ՝ ելնելով տարեկան 26% հաշվարկից

հատուկ պայմաններով ամենամսյա մուտքագրումներ՝ ելնելով տարեկան 28% հաշվարկից

  • TeleTrade ընկերությունը իր (ոչ միայն VIP) հաճախորդներին է առաջարկում մասնակցություն ամենամսյա մուտքագրումներով «24% վճարում» ծրագրին: Բայց VIP կարգավիճակով հաճախորդներին տվյալ ծառայությունը տրամադրվում է հատուկ պայմաններով:
  • VIP GOLD կամ VIP PLATINUM կարգավիճակով հաճախորդները այդ նույն հատուկ պայմաններով ստանում են էլ ավելի բարձր տոկոս՝ տարեկան հաշվարկով համապատասխանաբար 26% կամ 28%:
  • Կուտակային տոկոսները հաշվարկային ամսվա համար հաշվի վրա մուտքագրվում են հաջորդ օրացույցային ամսվա սկզբին: VIP կարգավիճակով հաճախորդը ստանում է վարձատրություն՝ ելնելով տարեկան 24% (ամսական 2%) հաշվարկից, VIP GOLD կարգավիճակով հաճախորդը ստանում է վարձատրություն՝ ելնելով տարեկան 26% (ամսական 2,16%) հաշվարկից, իսկ VIP PLATINUM կարգավիճակով հաճախորդը՝ վճարում՝ ելնելով տարեկան 28% (ամսական 2,33%) հաշվարկից:
  • " VIP հաճախորդի դեպոզիտի վրա կուտակումները մուտքագրվում են այն բոլոր ամիսների համար, որոնց ընթացքում հաշվից չի իրականացվել դրամական միջոցների ելքագրում: Պայման է հաշվի վրա առևտրային ակտիվության նվազագույն մակարդակի պահպանումը: Որպեսզի հաշվարկային ամսվա արդյունքում VIP հաշվի վրա մուտքագրվեն տոկոսներ, հաշվարկային ամսվա ընթացքում փակված լոտերի քանակը պետք է լինի հաշվարկային ամսվա սկզբին դրամական միջոցների գումարից (արտահայտված հազարական ԱՄՆ դոլարներով) ոչ պակաս: Օրինակ՝ 100 լոտ ամսվա սկզբի 100 հազար դոլարի համար, 150 լոտ 150 հազար դոլար գումարի համար և այլն: Հաճախորդի հաշվի տեսակից անկախ՝ լոտերի քանակի հաշվարկի դեպքում հաշվի են առնվում միայն FOREX և մետաղների CFD գործիքներով փակված դիրքերը:
  • Փակված դիրքերը պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին՝
    - Գործարքի տևողությունը պետք է լինի 2 րոպեից (120 վայրկյան) ոչ պակաս;
    - Գործարքի բացման և փակման գների միջև եղած տարբերությունը պետք է կազմի բացման գնի 0,05%-ից ոչ պակաս (EUR/USD-ի դեպքում ~ 0,0005 կետին համարժեք):"
  • Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ հաշվի վրա TeleTrade-ի տարբեր բոնուսային ծրագրերի շրջանակներում գործող ավելի վաղ ստացված բոնուսային գումարների առկայության դեպքում նման բոնուսների ընդհանուր գումարն ավտոմատ կերպով ներառվում է հաշվարկային ամսվա սկզբին եղած դրամական միջոցների գումարի մեջ: Այդ պատճառով փակված լոտերի քանակը, որն անհրաժեշտ է հերթական հաշվարկային ամսվա արդյունքում տոկոսների մուտքագրման համար, որոշվում է՝ ելնելով այս հաշվարկային ամսվա սկզբին դրամական միջոցների ամբողջական գումարից, որում ներառված են նաև բոնուսները: Վերոնշյալ օրինակում դրամական միջոցների գումար ասելով հասկանում ենք նաև դրամական միջոցների ամբողջական գումարը: Եվ եթե հաճախորդի սեփական միջոցները 100 հազար դոլար են՝ հաշվի առած բոլոր դիրքերի ընթացիկ եկամուտները կամ վնասները, և ենթադրենք, ևս 10 հազար դոլար բոնուսներն են, ապա հաշվի վրա եղած դրամական միջոցների ամբողջական գումարը 110 հազար դոլար է, իսկ ամսվա վերջում կուտակային տոկոսներ ստանալու համար հաճախորդը պետք է հաշվի վրա փակի 110 լոտից ոչ պակաս:
  • Միևնույն ժամանակ մյուս բոնուսները ամսվա վերջում ՉԵՆ ներառվում հիմնական հաշվարկային գումարում, որի վրա արդյունքում մուտքագրվում է կուտակային տոկոսը:
  • • Ամսական վճարի գումարի համալրման համար հիմնական հաշվարկային գումար է ծառայում հաճախորդի հաշվի վրա եղած սեփական միջոցների ամբողջական գումարը ամսվա վերջի դրությամբ՝ հանած այն գումարը, որը մուտքագրվել է հաշվի վրա անմիջապես հաշվարկային ամսվա ընթացքում: Այլ կերպ ասած՝ կուտակային տոկոս բոնուսի և ոչ լիարժեք ամսվա ընթացքում կրկին մուտքագրված դրամական միջոցների վրա չի համալրվում: Միևնույն ժամանակ կուտակային տոկոսը համալրվում է հաշվարկային ամսվա ընթացքում ստացված եկամտի, այդ թվում նաև ոչ լիարժեք ամսվա ընթացքում ստացված եկամտի վրա:
  • • Ենթադրենք, որ միևնույն օրինակում ամսվա վերջում հաշվի վրա եղած ամբողջ գումարը, հաշվի առած բոլոր բաց և փակված գործարքների արդյունքները և բոնուսները, կազմել է 160 հազար դոլար, 20 հազար դոլարը ամսվա ընթացքում հաճախորդի վաստակած գումարն է, իսկ 40 հազար դոլարը՝ լրացուցիչ միջոցներ, որոնք հաճախորդը մուտքագրել է հաշվի վրա այս ամսվա ընթացքում: Այն դեպքում, որ հաճախորդը այս ամսվա ընթացքում փակել է ավելի քան 110 լոտ, հաջորդ ամսվա սկզբին նրա հաշվի վրա կմուտքագրվի +2% 120 հազար դոլարից, այսինքն՝ 2400 դոլար: Այս ամսվա ընթացքում մուտքագրված 40 հազար դոլարի վրա տոկոսներ չեն մուտքագրվում: Տոկոսներ մուտքագրվում են հաճախորդի՝ ամսվա սկզբին եղած սեփական միջոցների՝ 100 հազար դոլարի և ամսվա ընթացքում հաճախորդի վաստակած եկամտի՝ 20 հազար դոլարի վրա:
  • Եթե VIP կարգավիճակով հաճախորդն ունի մի քանի առևտրային հաշիվ, կուտակային տոկոսների հաշվարկն ու համալրումը տեղի է ունենում առանձին յուրաքանչյուր հաշվի վրա:

Տվյալ արտոնյալ պայմանները գործում են բոլոր VIP կարգավիճակների համար:

Վճարման գումարի համալրման կարգը կարելի է ճշտել անհատական մենեջերից:

Սպրեդերի նվազեցում միջնորդավճարի տեսքով (հաճախորդի օգտին) իրականացված գործարքների համար

Ընկերությունը իր հաճախորդներին վերադարձնում է գործարքի փակման ծախսերի մի մասը:

20% վերադարձ 25% վերադարձ
30% վերադարձ

Cash-back առևտրային հաշվի վրա

TeleTrade-ը իր հաճախորդներին վերադարձնում է գործարքի հաշվարկային ամսվա ընթացքում փակման ծախսերի մի մասը: Վերադարձվող դրամական միջոցների չափը կախված է հաճախորդի VIP կարգավիճակից և հաշվարկվում է՝ ելնելով դիրքի փակման պահին սպրեդի և գործարքի իրականացման նպատակով հաճախորդի կողմից վճարված միջնորդավճարի մեծությունից, բայց մեկ լոտի դեպքում չի կարող լինել 10 դոլարից ավելի: Վերադարձը փոխանցվում է հաճախորդի առևտրային հաշվին յուրաքանչյուր ամսվա սկզբում, բայց հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-րդ օրվանից ոչ ուշ:

Վերադարձի պայմանները՝

  • Հաշվարկային ամսվա սկզբում, ամսվա ավարտին և վերադարձի փոխանցման ամսաթվին հաճախորդի հաշիվը պետք է ունենա VIP կարգավիճակ:
  • Հաշվարկային ամսվա ընթացքում չպետք է տեղի ունենա հաշվի վրայից դրամական միջոցների ելքագրում:
  • Հաշվարկում մասնակցում են միայն փակված գործարքները, որոնք իրականացվել են FOREX և մետաղների CFD գործիքներով: Գործարքները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին՝
    • Գործարքի տևողությունը պետք է լինի 2 րոպեից (120 վայրկյան) ոչ պակաս;
    • Գործարքի բացման և փակման գների միջև տարբերությունը պետք է կազմի բացման գնից 0,05%-ից ոչ պակաս (EUR/USD զույգի դեպքում ~ 0,0005 կետ):

Փակված դիրքի համար վերադարձի մեծության հաշվարկի օրինակ

Ենթադրենք, հաճախորդը հաշվարկային ամսվա ընթացքում փակել է դիրք EURUSD զույգի վրա, որի ծավալը 10 լոտ է:

EURUSD զույգի դեպքում փակման պահին սպրեդը 0,6 կետ էր կամ 60 դոլար 10 լոտ ծավալի համար:

Այս գործարքի բացման միջնորդավճարը կազմել է 80 դոլար:

Տվյալ առևտրային գործարքի դեպքում հաջորդ ամսվա սկզբում հաճախորդը կստանա վերադարձ՝ 140 դոլարից 25%-ի չափով կամ 35 դոլար:

Բացասական սվոփերի փոխհատուցում

Ընկերությունը փոխհատուցում է նախորդ ամսվա ընթացքում փակված գործարքների կուտակված բացասական սվոփերը:

Բացասական սվոփերի փոխհատուցում

TeleTrade ընկերությունը իր՝ VIP կարգավիճակ ունեցող հաճախորդներին փոխհատուցում է հաշվարկային ամսվա ընթացքում փակված գործարքների կուտակված բացասական սվոփերի 20%-ը: Փոխհատուցումը մուտքագրվում է հաճախորդի առևտրային հաշվի վրա յուրաքանչյուր ամսվա սկզբին՝ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-րդ օրվանից ոչ ուշ:

Փոխհատուցման փոխանցման պայմանները

  • Հաշվարկին մասնակցում են միայն FOREX և մետաղների CFD գործիքներով փակված գործարքները:
  • Հաշվարկային ամսվա սկզբում, վերջում և փոխհատուցման մուտքագրման ամսաթվին հաճախորդի հաշիվը պետք է ունենա VIP կարգավիճակ:
«Կանաչ միջանցք»՝ սպասարկման՝ հատուկ առանձնացված VIP գիծ գործարքների սպասարկման համար

Հատուկ հեռախոսագիծ (առանձին հեռախոսահամար VIP հաճախորդների համար)

Հաշվի համալրում առանց միջնորդավճարի

Ընկերությունը փոխհատուցում է բանկերի կամ վճարային համակարգերի միջնորդավճարները, որոնց օգնությամբ իրականացվել է դրամական հաշիվների փոխանցում Ձեր առևտրային հաշվի վրա: Դիմեք Ձեր անհատական մենեջերին:

Հաշվի ավանսային համալրում (մինչև 20% դեպոզիտի գումարից)

Առևտրային հաշվի արագ համալրում ընկերության միջոցների հաշվին մինչև 2 շաբաթ ժամկետ ունեցող անտոկոս վարկի տեսքով

Առևտրային հաշիվը արագ համալրելու անհրաժեշտություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ հաճախորդը ցանկանում է առևտուր իրականացնել մեծ ծավալով կամ պահպանել արդեն գոյություն ունեցող դիրքը: Գոյություն ունեցող դիրքը պահպանելու նպատակով հաշվի ավանսային համալրման մասին որոշումը կայացնում է TeleTrade ընկերության ֆինանսական բաժինը՝ առանձին դիտարկելով յուրաքանչյուր դեպք:

Բացի վերոնշյալից՝ մեր փորձագետ խորհրդատուները պատրաստ են Ձեզ աջակցել մեր յուրաքանչյուր գրասենյակում: Անհրաժեշտության դեպքում Ձեզ կտրամադրեն հասանելիություն համակարգչին և բարձր արագությամբ ինետրնետային ցանցին:

Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր հաճախորդներին: Մեր նպատակն է ապահովել բարձր մակարդակի սպասարկում, որպեսզի աշխատանքը հաճելի լինի Ձեզ համար:

Բոլոր մաստեր դասընթացներին և ուսումնական ծրագրերին անվճար մասնակցություն

Ներառյալ խորացված ուսուցումը և հատուկ սեմինարները (դիմեք Ձեր անհատական մենեջերին)

 

ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ. *Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը. МТ5-ում մշակված լոտերի հաշվարկը տարբերվում է МТ4-ում համապատասխան հաշվարկից: Տոկոսները կմուտքագրվեն հաշվի վրա լիարժեք գործարքի համար: Օրինակ՝ Դուք EUR/USD զույգի վրա բացել եք 2 լոտ ծավալով առքի (buy) դիրք: Ձեր հաջորդ դիրքը միևնույն արժութային զույգով 1 լոտ ծավալով վաճառքի (sell) գործարքն է: Դա նշանակում է, որ EUR/USD զույգի ընդհանուր դիրքը մնացած 1 լոտ ծավալով առքի (buy) գործարքն է: Տոկոսները հաշվարկելիս սա համարվում է մեկ լիարժեք լոտ, եթե Դուք փակում եք այդ լոտը:

Բացել VIP հաշիվ

Կայքում կողմնորոշման բարելավման նպատակով TeleTrade ընկերությունը կիրառում է cookie-ներ իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով դիտել այս կայքը՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookie-ները: Եթե համաձայն չեք դրանք կիրառելու հետ, կարող եք ցանկացած ժամանակ փոխել բրաուզերի կարգավորումները:

  • © 2012-2017 Teletrade D.J. Limited

    Կայքը գտնվում է Teletrade D.J. Limited-ի (20599 IBC 2012) կառավարման տակ (This site is managed by Teletrade D.J. Limited 20599 IBC 2012 (First Floor, First St. Vincent Bank Ltd Building, James Street, Kingstown, St. Vincent and the Grenadines)

  • Տեղեկատվությունը տվյալ վեբ կայքում տեղադրված է բացառապես տեղեկատվական նպատակով: Բոլոր նկարագրված ծառայությունները և տեղեկատվությունը ստացվել են հուսալի համարվող աղբյուրներից: Teletrade D.J. Limited («TeleТrade») և/կամ տեղեկատվություն տրամադրող այլ երրորդ անձինք տրամադրում են ծառայություններ և տեղեկատվություն առանց որևէ երաշխիքի: Օգտագործելով տվյալ տեղեկատվությունը՝ Դուք համաձայնում եք, որ ոչ մի դեպքում TeleTrade-ը պատասխանատվություն չի կրում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջ տվյալ տեղեկատվությունը կամ ծառայությունները օգտագործելու արդյունքում մասնակի կամ ամբողջական կորստի համար:

  • Ինտերնետում մեր այցելուների աշխատանքի բարելավման նպատակով TeleTrade ընկերությունն օգտագործում է cookies իր ինտերնետ ծառայություններում: Շարունակելով մնալ այս կայքում՝ Դուք համաձայնում եք օգտագործել cookies-ը: Եթե Դուք համաձայն չեք cookies-ի օգտագործման հետ, կարող եք ցանկացած պահի փոխել բրաուզերի կարգավորումները: Մանրամասն

  • Տվյալ պահին Teletrade D.J. Limited ընկերությունը չի տրամադրում իր ծառայությունները ԱՄՆ-ի բնակիչներին և քաղաքացիներին:

Служба технической поддержки:
8-800-200-31-00, support@teletrade-dj.com

  • Онлайн-консультация
  • Заказать звонок
  • Написать письмо
Կապ հաստատեք մեզ հետ
Կիսվել սոցիալական
կայքերում
Օնլայն խորհրդատու
Հետադարձ զանգ
Դեպի վերև